Ստեփան Ալիխանյան (1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 26, 1972(1972-03-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ։

Ստեփան Ալիխանյան
Ծնվել է1910
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 26, 1972(1972-03-26)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԹիֆլիսի հայպետթատրոնին կից դրամատիկական ստուդիա
ԹատրոնԹիֆլիսի պետական թատրոն, Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն, Լենինականի տիկնիկային թատրոն
ԴերերՍենեկապետ, Միստր Սմիտ, Մանուկ աղա, Պրեզիդենտ, Մարգարյան
Ներկայացումներ«Քաջ Նազար», «Մեծապատիվ մուրացկաններ», «Սեր և խարդավանք», «Սպանված աղավնի», «Քանդած օջախ», «Կամո», «Ռևիզոր»

Կենսագրություն խմբագրել

1917 թվականին ընդունվել է Թիֆլիսի 89-րդ դպրոց[1]։ Ավարտել է նաև բանվորական միջնակարգ դպրոցը։ 1922 թվականին Թիֆլիսի պետական թատրոնում առաջին անգամ բեմ է բարձրացել և «Ջրասույզ զանգ» ներկայացման մեջ կատարել փոքրիկ տղայի դեր։ 1932 թվականին Ալիխանյանն ավարտելով Թիֆլիսի հայպետթատրոնին կից դրամատիկական ստուդիան` սկսել է աշխատել թատրոնում։

Շարունակելով աշխատանքը թատրոնում` Ստեփան Ալիխանյանը 1933-1941 թվականներին աշխատել է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնում և կատարել մի շարք բնութագրական դերեր։

Մահացել է 1972 թվականի մարտի 26-ին, Լենինականում։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Դրամատիկական դերերի դերասան խմբագրել

Ալիխանյանը որպես դերասան հանդես է եկել մի քանի թատրոններում։ 1933-41 թվականներին Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնում մարմնավորած հայտնի դերերից են.

  • «Քաջ Նազար»` Սենեկապետ
  • «Սկաուտ-89»` Միստր Սմիտ
  • «Մեծապատիվ մուրացկաններ»` Մանուկ աղա
  • «Սեր և խարդավանք»` Պրեզիդենտ
  • «Սպանված աղավնի»` Մարգարյան

Երբ ավարտվել է Հայրենական մեծ պատերազմը, Ստեփան Ալիխանյանին հրավիրել են Լենինականի պետթատրոն։ Այստեղ մեծ մասամբ մարմնավորել է բացասական կերպարներ` խաղալով «Կրեչինսկու հարսանիքը» (Նելկին), «Քանդած օջախ» (Մարմարով), «Թշնամիներ» (Սկորոբոգատով), «Կամո» (Նահանգապետ), «Ռևիզոր» (Քաղաքագլուխ) և այլ ներկայացումներում։

Տիկնիկային արվեստ խմբագրել

Ալիխանյանը շատ մեծ սեր ուներ դեպի տիկնիկային թատրոնի արվեստը[2]։ Այդ պատճառով 1947 թվականին նա վերականգնել է իր գործունեությունը ավելի վաղ դադարեցրած Լենինականի տիկնիկային թատրոնը։ Վերապատրաստում է անցել Մոսկվայում` տիկնիկային թատրոնի արվեստում առավել հմուտ դառնալու համար։ Մանուկների համար բեմադրել է մի շարք ներկայացումներ, որոնցից են «Չախ-չախ թագավորը», «Գառնիկ ախպերը», «Տերն ու ծառան», «Գիքորը», «Ոսկի ձկնիկը», «Ռուսլան և Լյուդմիլան», «Կարմիր գլխարկը», «Խոջա Նասրեդդինը», «Ալադինի կախարդական լամպը»։ Բացի հայտնի գործերից, Ալիխանյանը բեմադրել է նաև իր գրած պիեսները, որոնցից են, օրինակ, «Բերանբաց կինը», «Ոսկե խնձորը» և այլն։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել