Ստեփանակերտ (թերթ)
հասարակական, քաղաքական, մշակութային շաբաթաթերթ
«Ստեփանակերտ», հասարակական, քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։
Ստեփանակերտ | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1997 |
Հրատարակման վայր | Ստեփանակերտ |
Կայք | steptert.am |
Պատմություն
խմբագրելՍտեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնաթերթ։
Լույս է տեսնում 1997 թվականից։ Խմբագիրներ՝ Լևոն Մկրտչյան, Սիլվա Խաչատրյան, Անահիտ Քոչարյան, Սոֆյա Սարգսյան։
Լուսաբանում է քաղաքապետարանի գործունեությունը, անդրադառնում Արցախի Հանրապետությունում և Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հետահայաց՝ Արցախյան ազատագրական պատերազմին, տպագրում է կրթադաստիարակչական, առողջապահական, երգիծական, մարզային նյութեր, գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |