Ստեպտորամֆուս պարսկական

Ստեպտորամֆուս պարսկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ստեպտորամֆուս պարսկական
Լատիներեն անվանում
Steptorhamphus persicus


Ստեպտորամֆուս պարսկական (լատին․՝ Steptorhamphus persicus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Ամբողջական մեծ տերևներով, մինչև 30 սմ երկարությամբ և հզոր արմատով բազմամյա խոտաբույս է։ Ծաղկակիրներն ունեն գեղձային թավոտություն, իսկ սերմիկները սրացած էլիպսաձև են, դեղնավուն, արտահայտված միջին կողով։ Պապուսի արտաքին պսակը լավ է զարգացած և կազմված է բազմաթիվ, հաճախ բազմաշարք ոսկեգույն մազիկներից[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոսի լեռնաշղթա, Ուրցաձորի շրջակայք)։ Աճում է նաև Նաախիջևանում, Իրանում, Թուրքմենիայում, Աֆղանստանում, Պակիստանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1400 մ բարձրությունների վրա, չոր ժայռոտ լանջերին և խճաքարոտ քարաթփվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում է հուլիս ամսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.