Ստելլա Ջոնս
Ստելլա Ջոնս (անգլ.՝ Stella Marjorie Jones, ծննդյան ազգանուն՝ Կլարիջ, ապրիլի 5, 1904, Կիլմբոլտոն - հունիսի 6, 1991, Նոր Զելանդիա), նորզելանդացի դրամատուրգ, գրող։
Ստելլա Ջոնս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1904 |
Ծննդավայր | Կիլմբոլտոն |
Վախճանվել է | հունիսի 6, 1991 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Զելանդիա |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Կենսագրություն
խմբագրելՋոնսը ծնվել է Նոր Զելանդիայի Կիլմբոլտոն քաղաքում՝ Լուիս Մարի Կլարիջի (ծննդյան ազգանունը՝ Թեյլոր) և Ջեյմս Հենրի Կլարիջի ընտանիքում։ Ունեցել է վեց քույր և երկու եղբայր[1]։ Հայրը եղել է թերթի խմբագիր և աշխատել է տարբեր քաղաքներում, ուստի Ստելլայի մանկությունն անցել է տարբեր մեծ ու փոքր քաղաքներում։ 1931 թվականին ամուսնացել է Արթուր Թոմաս Ջոնսի հետ[1]։
Ջոնսը իր գրական գործունեությունն սկսել է կարճ պատմվածքներ ու հոդվածներ գրելով, որոնք տպագրվել են «Landfall» գրական ամսագրում[2]։ Հայտնի է դարձել «Ծառը» (1957) պիեսով՝ պատմություն ծերացող ծնողների և նրանց երեք դուստրերի մասին, որոնցից մեկը տուն է վերադառնում 15-ամյա բացակայությունից հետո[3]։ 1956 թվականին Ջոնսը պիեսը ներկայացրել է «Southland Provincial Centennial» մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի[4], սակայն պիեսը մերժվել է նորզելանդական մի շարք թատրոնների կողմից։ Պիեսը գնել է լոնդոնաբնակ մի գործակալ և պրոֆեսիոնալ բեմում այն ներկայացվել է Բրիստոլում[3]։ Անգլիայում հաջողության հասնելուց հետո նորզելանդացի բեմադրիչները, ովքեր նախկինում մերժել էին բեմադրել պիեսը, այն ներկայացրեցին ամբողջ երկրով[3][5]։ Պիեսը Նոր Զելանդիայում առաջիններից էր, որ համընդհանուր ճանաչողության և քննադատների գովասանքին արժանացավ։ Նորզելանդական Հերալդ թերթն այն բնորոշել է որպես «ազդեցիկ և առաջին կարգի ստեղծագործություն»[3]։
Հետագայում Ջոնսը գրել է նաև ռադիոպիեսներ, այդ թվում մեծ պահանջարկ վայելող «Եղանակների միջև» (1965) և «Ջուլիայի օրը» (1972) ստեղծագործությունները[2][6]։ «Auckland-Waikato» պատմական ամսագրում 1979 և 1980 թվականներին Ջոնսը տպագրել է երկու հոդվածներ՝ վերլուծելով նորզելանդական թերթերում հոր ներդրումները[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Jones, Stella». www.aucklandcity.govt.nz. Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Robinson, Roger (ed.) (1998). The Oxford Companion to New Zealand Literature. Auckland: Oxford University Press. էջեր 273. ISBN 0 19 558348 5.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 «New Zealand Theatre: theatre reviews, performance reviews - Theatreview». www.theatreview.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ McLintock, A.H., ed. (1966). «Prizes commemorative of national and local occasions». An Encyclopaedia of New Zealand. New Zealand Ministry for Culture and Heritage. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Taonga, New Zealand Ministry for Culture and Heritage Te Manatu. «Plays and playwrights – Te Ara Encyclopedia of New Zealand». www.teara.govt.nz (անգլերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Art students receive Auckland War Memorial Museum grants - The University of Auckland». www.arts.auckland.ac.nz. Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Newspapers | NZETC». nzetc.victoria.ac.nz. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Harvey, Douglas (1997). Book & Print in New Zealand: A Guide to Print Culture in Aotearoa. Wellington: Victoria University Press. էջ 72. ISBN 0 86473 331 3.