Ստելլա Բազազյանց
Ստելլա Բորիսի Բազազյանց (մայիսի 9, 1932, Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2019, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստաբան, ժամանակակից արվեստի մասնագետ, «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր (1989-1992)։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1988), Մոսկվայի պատկերասրահների ասոցիացիայի նախագահ (1991-1997), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2012)։
Ստելլա Բազազյանց | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1932 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2019 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին |
Մասնագիտություն | արվեստի քննադատ |
Կենսագրություն խմբագրել
Ստելլա Բազազյանցը ծնվել է 1932 թվականի մայիսի 9 -ին, Մոսկվայում։ 1952 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժին։ 1956 թվականին պաշտպանել է դիպլոմային աշխատանքը պրոֆեսոր Յուրի Կոլպինսկու գիտական ղեկավարությամբ։ 1963 թվականին Բազազյանցը դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղի անդամ։
Աշխատանքային գործունեությունը սկսել է «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրում, 1957-1976 թվականներին եղել է ամսագրի բաժնի վարիչ, 1976-1989 թվականներին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1989 թվականին դարձել է գլխավոր խմբագիր և այդ պաշտոնում մնացել մինչև 1992 թվականը։ 1991-1997 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի պատկերասրահների ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ 1988 թվականին ստացել է «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչում, այնուհետև դարձել Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ 2012 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արվեստագիտության բաժնի ակադեմիկոսի կոչում։
Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում[1]։
Հիմնական աշխատանքներ խմբագրել
- «Художник, пространство, среда». М., 1983;
- «А. В. Васнецов». Монография, М., 1989;
- Каталог «Московские галереи», 1995;
- Каталог о галеристах. М., 1993;
- Статья в каталоге выставки «Гиперреализм и его окрестности». М., 2007;
- Статья в каталоге выставки «Русская метафора». М., 2007;
- Статья «Rara avis» (о художнике Сергее Есаяне). ДИ. М., 2008;
- Серия статей по современному интерьеру в журнале-газете «Стиль жизни» — «Место встречи изменить нельзя», «Москва обречена на любовь», «Музей современного искусства»: № 22, 23, 29 — 1998; 31,32 — 1999; 40 — 2000.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Умерла искусствовед Стелла Базазьянц»։ rbc.ru։ РБК։ 2019-09-12։ Վերցված է 2019-11-24
Արտաքին հղումներ խմբագրել
- Страница на сайте РАХ
- «Базазьянц Стелла Борисовна (1932—2019)»։ ais-aica.ru։ Ассоциация искусствоведов։ Վերցված է 2019-11-24(չաշխատող հղում)