Ստելլալանդի հանրապետություն, բուրական հանրապետություն, որը գոյություն է ունեցել ժամանակակից Հարավային Աֆրիկայի տարածքում՝ Տրանսվաալից արևմուտք։ 1882-1883 թվականներին պաշտոնապես կոչվում էր Ստելլալանդի Հանրապետություն (աֆրիկաանս՝ Republiek Stellaland), այնուհետև, հարևան Գոշեմի (Գեսեմ) բուրական հանրապետության հետ միավորվելուց հետո, որպես Ստելլալանդի Միացյալ Նահանգներ (աֆրիկաանս՝ Verenigde Staten van Stellaland)), 1885 թվականին միացավ Բեչուանալենդի բրիտանական պրոտեկտորատին։

'
 

Պատմություն խմբագրել

Նախքան Ստելլալանդի Հանրապետության կազմավորումը համապատասխան տարածքը հանդիսանում էր տսվանա և գրիկվա ժողովուրդների միջև մղվող պայքարի թատերաբեմ, իսկ Մեծ Բրիտանիան բողոքում էր, որ այդ տարածքը հանդիսանում է Բեչուանալենդի բրիտանական պրոտեկտորատի մի մասը։ Այդ կոնֆլիկտում ներքաշված էին չորս աֆրիկյան էթնիկ խմբեր, որոնցից երկուսի առաջնորդներին անգլիացիները ընդունում էին որպես «բարեկամների»[1]։ Երբ երկու առաջնորդների միջև ռազմական բախում սկսվեց, երկու կողմերն էլ զբաղված էին կամավորների հավաքագրմամբ՝ հաղթանակի դեպքում նրանց խոստանալով հողատարածքներ[2]։ Այսպիսով Տրանսվաալի Հանրապետության հետ համաձայնագիր կնքվեց, որի արդյունքում բուրական վարձկանները ստացան հողակտորներ 416 ֆերմաներով, այնուհետև որոշեցին անկախություն հռչակել[3]։

Ձևականորեն Ստելլալանդի Հանրապետությունը կազմավորվել է 1882 թվականի հուլիսի 26-ին։ Նրա առաջին նախագահ ընտրվեց տրանսվաալցի ֆերմեր Հերրիտ Յակոբաս վան Նիկերկը[2]։ Տարածքը Ստելլալանդ («աստղերի երկիր») անվանումը ստացել է այն պատճառով , որ հանրապետության կազմավորման պահին երկնքում նկատվել է գիսաստղ[2][3]։ Որպես մայրաքաղաք ընտրվեց Ֆրեյբուրգ քաղաքը։ Նորաստեղծ հանրապետության տարածքը կազմում էր շուրջ 15500 կմ², բնակչությունը, 20500 մարդ, որից 3000-ը եվրոպացիների հետնորդներն էին[4]։ 1882 թվականի հոկտեմբերին հարևանությամբ հիմնադրվեց Գոշեմի հանրապետությունը Նիկոլաս Գեե վան Պիտտիուսի գլխավորությամբ։ Գոշեմի բնակչությունը կազմում էր շուրջ 17 հազար մարդ, տարածքը, 10 400 կմ²։ 1883 թվականի օգոստոսի 6-ին Ստելլալենդը և Գոշեմը միավորվեցին կազմավորելով Ստելլալենդի միացյալ հանրապետությունը։

 
Ստելլալանդը Ֆրեյբուրգ մայրաքաղաքով նախքան Գոշեմին միանալը

Ամբողջովին պարզ չէ, երբևէ այդ պետությունների անկախությունը ձևականորեն ճանաչվել է, թե ոչ։ Տեղական ցեղային առաջնորդները համաձայնեցին դրա ստեղծման հետ, իսկ Մոնտեվիդեոյի կոնվենցիան անկախության կազմավորման ժամանակակից հայեցակարգը հաստատեց 1933 թվականին։ Գոյություն ունեն անգլիական աղբյուրներ, որոնք այդ հանրապետությունների բնակչությանը անվանում են «կողոպտիչներ»[5], սակայն պահպանվել է նաև Բրիտանական Բեչուանալենդի զինվորական հրամանատար Չարլզ Ուորենի հեռագիրը, որը սխալմամբ ուղարկվել էր վան Նիկերկին, որտեղ նա աջակցություն է հայտնում Ստելլալանդի բնակչությանը։ Հետագայում Ուորենը որոշեց, որ հեռագիրը կարող է ընկալվել որպես Ստելլալանդի անկախության ճանաչում և հրաժարվեց դրանից։ 1884 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան Ստելլալանդի ողջ տարածքը միակողմանիորեն հայտարարեց բրիտանական պրոտեկտորատ[6]։

Ստելլալանդի օրենքներն ու սահմանադրությունը գրեթե նույնական են Հարավ Աֆրիկյան Հանրապետության օրենքներին։ Ստելլալանդը չի թողարկել սեփական արժույթը, օգտագործելով հարավաֆրիկյան ֆունտը։ 1884 թվականի փետրվարից սկսած Ստելլալանդը թողարկեց սեփական փոստային դրոշմանիշերը[7][8]։

Նիկերկի կառավարությունը հայտարարեց Ստելլալանդի տարածքով անցնող առևտուրը չհարկելու մտադրության մասին։ Դա հանգեցրեց ինչպես De Beers ընկերության հիմնադիր Սեսիլ Ջոն Ռոդսի, այնպես էլ բրիտանական վարչակազմի մտահոգությունը, որոնք վախենում էին, որ իրենց բիզնեսը կհայտնվի անբարենպաստ վիճակում[9]։ Այնուամենայնիվ Ռոդոսը ներկայացրեց իրավիճակը, որ բուրերի հսկողության տակ գտնվող տարածքը վտանգ էր ներկայացնում Հարավային Աֆրիկայում Մեծ Բրիտանիայի դիրքերի համար[10]։ Այնուհետև 1884 թվականի սեպտեմբերի 10-ին Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախագահ Պաուլուս Կրյուգերը հայտարարեց, որ Ստելլալանդը գտնվում է Տրանսվաալի հովանու ներքո, իսկ վեց օր հետո անեքսիայի ենթարկեց Ստելլալանդը[11]։ 1884 թվականի դեկտեմբերին բրիտանական բանակը Չարլզ Ուորենի հրամանատարությամբ գրավեց Ստելլալանդը։ Հաջորդ տարվա օգոստոսին հանրապետությունը լուծարվեց, իսկ նրա տարածքը միացվեց Բրիտանական Բեչուանալենդին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Williams, Basil (1921), Cecil Rhodes, New York: Henry Holt & Company, էջեր 71f
  2. 2,0 2,1 2,2 McCall, George T. (1919), History of South Africa from 1873 to 1884, London: George Allen & Unwin Ltd., էջեր 147f
  3. 3,0 3,1 Webster, Roger (2003), «The Boer Republics of Stellaland and Goshen», The Illustrated at the Fireside: True Southern African Stories, Claremont: Spearhead, էջ 23, ISBN 0864865589
  4. Tijdschrift van het Nederlandsch Aardrijkskundig Genootschap, Amsterdam, 2 (1): 690f, 1884 {{citation}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. 5,0 5,1 Cook, Edward Tyas (1902), Rights and Wrongs of the Transvaal War, London: Edward Arnold, էջեր 37f
  6. Fuller, Thomas Elkins (1910), The Right Honourable Cecil John Rhodes, a Monograph and a Reminiscence, London: Longmans, Green and Co., էջ 42
  7. Fisher, William Edward Garrett (1900), The Transvaal and the Boers, London: Chapman & Hall, էջ 242
  8. Mekeel, ed. (1919 թ․ սեպտեմբերի 27), Mekeel's weekly stamp news, WholeNo. 1500, Portland, ME: Severn-Wylie-Jewett Co., 33 (39): 344 {{citation}}: Explicit use of et al. in: |author1= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link)
  9. Paulin, Christopher M. (2001), White men's dreams, Black men's blood: African labor and British expansionism in Southern Africa, 1877-1895, Trenton, NJ: Africa World Press, էջ 131, ISBN 0865439281
  10. Tamarkin, Mordechai (1996), Cecil Rhodes and the Cape Afrikaners, London: Frank Cass & Co., էջ 90, ISBN 071464627X
  11. Aitton, D. (1897), Geschiedenis van Zuid-Afrika, Amsterdam/Pretoria: J.H. de Bussy, էջ 318