Ստարոմեստկայի ռատուշա (չեխ.՝ Staroměstská radnice), Պրահայում հիմնադրվել է 1338 թվականին թագավոր Յան Լյուքսեմբուրգսկու կողմից Ստարոմեստկայի քաղաքացիներին նվիրված արտոնության հիման վրա։ Կոմպլեքսը կազմված է Պրահայի Հին քաղաքի քաղաքապետության (մագիստրատ) կարիքների համար անհրաժեշտ Ստարոմեստկայի հրապարակին հարակից և հետզհետե մեկ ամբողջության միավորված մի քանի տներից։ Ռատուշայի շենքում գտնվում է թանգարան, անց են կացվում ցուցահանդեսներ, ինչպես նաև հատուկ դահլիճում հանդիսավոր գրանցում են ամուսնություններ։

Ստարոմեստկայի ռատուշա
Տեսակքաղաքապետարան և թանգարան
Երկիր Չեխիա[1]
ՎարչատարածքՀին քաղաք[1] և Պրահա 1
Առաջին հիշատակում1338
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռատուշայի հիմնումը խմբագրել

Պատմականորեն առաջին շենքը եղել է 13-րդ դարի վերջին կառուցված անկյունային վաղ գոթական տունը, որը քաղաքացիներն ստացել էին հարուստ վաճառական Վոլֆ Կամենեից։ Տան գերակշռող մասը 1364 թվականին կառուցված վիթխարի պրիզմայաձև աշտարակն է։ 1381 թվականին կառուցվել է գոթական մատուռը։ 15-րդ դարի սկզբում հարավային կողմում կցակառուցվել է պատի երգող ժամացույցը։

Ռատուշայի ընդլայնումը խմբագրել

1360 թվականին առաջին շենքի արևմտյան կողմում կցակառուցվել է երկրորդ առանձնաշենքը, որում գտնվում էր տեղական ինքնակառավարման փայտե գոթական առաստաղով նիստերի դահլիճը։

1458 թվականին տեղական իշխանությունները գնում են երրորդ շենքը՝ ռոմանական հիմքով կառուցված կաշեգործ Միկշի տունը։

1805-1807 թվականներին վերևում տեղադրվում է նոր ժամացույց, ավելացվում է հրապարակ։ Հաջորդ շենքը ռատուշային կցակառուցվում է 1830-1834 թվականներին։ Այդ նույն ժամանակ ռատուշային է միացվում արևելյան թևը։ Սակայն արևելյան թևը քանդում են և ճարտարապետներ Պյոտր Նոբիլեի և Պավել Սպինգերի նախագծով դրա տեղում կառուցում նոր գոթական թևը։

1880 թվականին ճարտարապետ Բաումը նոր վերածննդի ոճով վերակառուցում է Միկշի տունը։

Ռատուշայի հրդեհը խմբագրել

1945 թվականի մայիսին ռատուշան պաշտպանական կետ էր ծառայում։ Ապստամբների և գերմանական բանակի միջև մարտերը տեղ էին ունենում մոտակայքում, ինչի հետևանքով ռատուշան մեծ վնասներ է կրում։ Հրդեհն ամբողջովին ոչնչացնում է նորգոթական թևը, վնասվում են աշտարակը և ժամացույցը։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Աշտարակի բարձրությունը 56,59 մ է
  • Աշտարակի լայնությունը (հարավային կողմ) 8,37 մ է։
  • Ռատուշայի լայնությունը 67,45 մ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել