Ստատուտ (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Ստատուտից)

Ստատուտ (լատին․՝ statutum, լատին․՝ statuere — որոշել),

  1. Կանոնադրություն, կանոնագիրք, որով սահմանվում է ներպետական կամ միջազգային կազմակերպության կազմակերպման ու գործունեության կարգը։
  2. Միջնադարյան քաղաքների և ներքաղաքային միավորումների իրավական դրությունը սահմանող կանոնագիրք։
  3. Որևէ բանի մասին կանոնադրություն, օրինակ, շքանշանի կանոնադրություն, որով սահմանվում է նրա նկարագրությունը, պարգևատրման կարգը։
  4. Միացյալ Թագավորության պառլամենտի որոշ օրենսդրական ակտեր (օրինակ, Վեստմինստերյան ստատուտ 1931), ԱՄՆ-ում՝ կոնգրեսի որոշ ակտերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 110