Ստատոր
Ստատոր ( անգլ.՝ stator, լատ.՝ stare—կանգնել), էլեկտրական մեքենայի անշարժ մաս, որը կատարում է մագնիսահաղորդալարի և կրող կոնստրուկցիայի դեր։
Բաղկացած է միջուկից և հենոցից։ Միջուկը պատրաստում են լաքով մեկուսացված էլեկտրատեխնիկական պողպատի թերթերից (0,35-0,5 մմ հաստությամբ), որոնցից կազմում են թերթակապոցներ և դրանք ամրացնում հենոցին։
Հիդրոտուրբինի հիմնական մաս՝ պողպատե օղաձև դետալի տեսքով։ Ծառայում է ուղղաձիգ բեռնվածքները հէկի շենքի ստորին մասին հաղորելու համար։ Ստատիկան տեղադրում են հիդրոտուրբինի պարուրաձև խցում։ Խոշոր տուրբինների համար ստատիկան սովորաբար լինում է եռակցովի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 109)։ ![]() |