Էլեկտրատեխնիկական պողպատ
Էլեկտրատեխնիկական պողպատ սիլիցիումով լեգիրված պողպատ։ Լինում է դինամնային (պարունակում է 0,8–2,5% սիլիցիում և մինչև 0,1% ածխածին) և տրանսֆորմատորային (պարունակում է 2,8–4,5% սիլիցիում, մինչև 0,06% ածխածին)։
Օժտված է բարձր մագնիսական թափանցելիությամբ և ցածր կոէրցիտիվ ուժով։ Էլեկտրատեխնիկական պողպատը օգտագործվում է էլեկտրական մեքենաների և ապարատների դետալների պատրաստման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 25)։ |