Ստավրոպոլյան բարձրավայր

Ստավրոպոլյան բարձրավայր, Ստավրոպոլյան բարձրություն (ռուս.՝ Ставропольская возвышенность), սարավանդաձև բարձրություն Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում, Նախակովկասի կենտրոնական մասում։ Գտնվում է Կուբան, Կումա գետերի և Կումա-Սանիչի իջվածքի միջև։

Ստավրոպոլյան բարձրավայր
Տեսակբարձրություն
Երկիր Ռուսաստան[1]
Մասն էQ4376592?
Քարտեզ
Քարտեզ

Տիրապետում են 300—600 մ բարձրությունները (առավելագույնը՝ 831 մ/՝ Ստրիժամենտ լեռ)։ Գետահովիտներով և հեղեղատներով մասնատված է սեղանաձև լեռների։ Կազմված է կավերից, ավազաքարերից և կրաքարերից։ Տափաստանները հերկված են։ Առավել բարձրադիր մասերում տարածված են անտառատափաստանները։

Ջրարբիացված է Կուբան-Եգոռլիկի համակարգով և Ստավրոպոլի մեծ ջրանցքով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավրոպոլյան բարձրավայր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 107