Ստանկովյան լեռնաշղթա

Ստանկովյան լեռնաշղթա (ռուս.՝ Станово́й хребе́т, չինարեն՝ 外興安嶺 Wài xìng'ān lǐng), լեռնաշղթաների համակարգ Արևելյան Սիբիրում, արևմուտքում՝ Օլյոկմա գետի միջին հոսանքից մինչև արևելք՝ Ուչուր (Ալդանի ավազան) գետի ակունքները[1]։ Երկարությունը մոտ 725 կմ է, լայնությունը՝ 100—180 կմ, գերակշռող բարձրությունը՝ 1500—2000 մ (առավելագույնը՝ 2482 մ, Սկալիստի լեռ)։ Ստանկովյան լեռնաշղթան ջրբաժան է Ալդանի և Զեյայի ավազանների միջև։ Կազմված են բյուրեղային ապարներից։ Կան ոսկու, հազվագյուտ մետաղների, երկաթի հանքավայրեր։ Բնորոշ են գմբեթաձև և հարթագագաթ լեռնաշղթաներն ու լայն հովիտները։ Կլիման խիստ է, ցամաքային։ Լանջերին լեռնային սաղարթավոր տայգան է, 1200 մ-ից բարձր՝ մայրու մացառուտներ, վերին մասերում՝ լեռնային տունդրան։

Ստանկովյան լեռնաշղթա
Altay-Sayan map en.png
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍախա-Յակուտիայի հանրապետություն
Նյութshale?, Գնեյս և գրանիտ
ԼեռնաշղթաՀարավսիբիրյան լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2482 մետր
Երկարություն720 կմ

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106