Ստանիսլավ Դոբոշիվիչ (լեհ.՝ Stanisław Dobosiewicz, 1910[1][2][3], Մակուվ Մազովեցկի - 2007[1][2][3]), լեհ գրող, մանկավարժ։ Ծնվել է Լեհաստանի Մակուվ Մազովեցկի քաղաքում։ «Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար» մոնումենտալ մենագրության հեղինակն է։ Լեհաստանի երկրորդ հանրապետության ինտերբելումում եղել է դպրոցի ուսուցիչ։ Ձերբակալվել է 1940 թվականի ապրիլին Լեհաստանում գերմանական AB Action-ի ընթացքում և ուղարկվել է Դախաու համակենտրոնացման ճամբար, այնուհետև՝ Մաութհաուզեն, որտեղ մնացել է պատերազմի ամբողջ ընթացքում։

Ստանիսլավ Դոբոշիվիչ
Ծնվել է1910[1][2][3]
ԾննդավայրՄակուվ Մազովեցկի
Մահացել է2007[1][2][3]
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունուսուցիչ, գրող, մանկավարժ և հրապարակախոս
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան և Auschwitz Cross
ԱնդամությունSociety of Fighters for Freedom and Democracy?

Պատերազմից հետո վերսկսել է իր մանկավարժական գործունեությունը և դարձել այդ ճամբարի նախկին բանտարկյալների Մաութհաուզեն ակումբի լեհական բաժանմունքի նշանավոր անդամներից մեկը։ Ստանիսլավ Դոբոշիվիչը սկսել է նյութեր հավաքել համակենտրոնացման ճամբարի վերաբերյալ իր հետագա գրքի համար։ Նա հրապարակել է չորս գիրք ճամբարի պատմության մասին, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կյանքի տարբեր բնագավառի։

Մահացելէ 2007 թվականին 96 տարեկանում։ Ունեցել է երկու որդի։

Գրականություն խմբագրել

  • Karol K. Czejarek. Karol Czejarek poleca: Gwara Makowa Mazowieckiego i okolic, „Pułtuska Gazeta Powiatowa”, Grzegorz Gerek (red.nacz.), Pułtusk: Pułtusk-Press, 29 listopada 2011, ISSN 1508-4078, BWC 2004/229.
  • Piotr P. Filipkowski. StanisławS. Dobosiewicz StanisławS., Świadkowie - Stanisław Dobosiewicz, [w:] Archiwum Historii Mówionej [online], 8 czerwca 2002 [dostęp 2015-05-11].
  • Bogdan B. Hillebrandt. (ed.), Postępowe organizacje młodzieżowe w Warszawie: 1864-1976, Warszawa: PWN, 1988, s. 323, 978-83-01-07498-2, PB 1988/6106.
  • Tadeusz T. Kowalski. Kształtowanie się szkolnictwa powiatu pułtuskiego w latach 1944-1946, BenonB. Dymek (red.), „Rocznik Mazowiecki”, 19, Warszawa: Mazowieckie Towarzystwo Naukowe, 2007, s. 174-192, ISSN 0080-3529 [dostęp 2015-05-27].
  • Sergiusz S. Minorski. Czas przed burzą, Warszawa: Nasza Księgarnia, 1973, PB 1974/1520.
  • Zbigniew Z. Wlazłowski. Przez kamieniołomy i kolczasty drut, Kraków: Wydawnictwo Literackie, 1974, s. 184, PB 1974/7600.

Ծանոթագրություններ խմբագրել