Ստադ դե Ժերլան կամ Սթեյդ Ժերլան, մարզադաշտ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ հանդես է գալիս Լիոն ֆուտբոլային ակումբը։ Մարզադաշտում անց են կացվում ֆուտբոլի և ռեգբիի հանդիպումներ։ Այստեղ է տեղի ունեցել 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2007 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթը։ Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ մաքսիմալ տարողունակությունը 40 494 է[10]։

Ստադ դե Ժերլան
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևռեգբի 15 և ֆուտբոլ
Ամբողջական անվանումՍտադ դե Ժերլան
Տեղագրություն7th arrondissement of Lyon?[1][2]
Երկիր Ֆրանսիա[1][2][3]
Հիմնադրված1926
Կառուցված1914
Բացվածմայիսի 23, 1926[4]
Կառուցման գին32,7 միլոն Եվրո
ՃարտարապետՏոնի Գարնիե[1] և René Gagès?
ՍեփականատերCity of Lyon?
ԳործաղեկավարGL Events?[5]
Տարողություն35 759[6]
Տնային թիմLyon OU?[7][8]
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըartificial turf?[9]
Կայքgl-events.com/en/matmut-stadium-lyon-gerland(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Stade de Gerland Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1910 թվականին Լիոնի քաղաքապետ Էդուար Էրիոն որոշեց թեթև ատլետիկայի և հեծանվավազքի համար մարզադաշտ կառուցել քաղաքում։ 1912 թվականին մարզադաշտի պաշտոնական կառուցումը հանձնարարվեց ճարտարապետ Տոնի Գարնիեին։ Շինարարությունն սկսվեց 1914 թվականին այն հույսով, որ կառուցումը կավարտվի մինչև նույն թվականին տեղի ունենալիք միջազգային ցուցահանդեսը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց և կրկին շարունակվեց պատերազմից հետո ու ավարտվեց 1919 թվականին՝ գերմանացի մեծաքանակ ռազմագերիների օգնությամբ։ 1920 թվականին մարզադաշտն արդեն աշխատունակ էր, սակայն բացվեց միայն 1926 թվականին։ Սկզբնապես մարզադաշտը պետք է հյուրընկալեր 1938 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղերը, սակայն այն տեղի չունեցավ, քանի որ Ավստրիայի հավաքականը հրաժարվեց մասնակցել։

1950 թվականից Ստադ դե Ժերլանը դարձավ տեղի ֆուտբոլային ակումբի՝ Օլիմպիկի տնային դաշտը։ Մարզադաշտը սկզբնական շրջանում չուներ ծածկով տրիբունաներ։ 1960-ական թվականների վերջին ոչնչացվեց ֆուտբոլի դաշտը շրջապատող հեծանվահրապարակը։ 1984 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ՝ ավելացվեց տարողունակությունը՝ 50 000-ից 51 860։

1986 թվականի հոկտեմբերի 5-ին մարզադաշտում կազմակերպվեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հետ հանդիպումը, որին ներկա էր 53 000 մարդ[11]։

Մարզադաշտը փոփոխությունների ենթարկվեց, որպեսզի հյուրընկալի 1998 թվականի աշխարհի առաջնության խաղերը։ 2 տրիբունաները քանդվեցին, այնուհետև վերակառուցվեցին։ Դրանք ծածկվեցին և դաշտին ավելի մոտ տեղակայվեցին, ինչի հետևանքով էլ տարողունակությունը փոքրացավ՝ դառնալով 43 051։ Բացի այդ ամբողջությամբ փոփոխվեցին հետին տրիբունաների նստատեղերը՝ փայտե հին նստարանները փոխարինվեցին անհատական աթոռներով։ 2007 թվականի հունվարին, մարզադաշտի կառուցումից ի վեր առաջին անգամ, գազոնը փոխարինվեց նորով՝ բերված Պորտուգալիայից։

Ծանոթագրություններ խմբագրել