Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիա

Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիա (անգլ.՝ International Swaps and Derivatives Association - ISDA), կազմակերպություն, որը միավորում է արտաբորսային շուկայի դերիվատիվների մասնակիցներին[1]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Ասոցիացիան միավորում է 56 երկրների ավելի քան 800 անդամների[2]։

Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիա
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կայքisda.org

Ասոցիացիան ստեղծվել է 1985 թվականին սվոփ դիլերների միջազգային ասոցիացիայի կարգավիճակով (անգլ.՝ International Swap Dealers Association )։ Ավելի ուշ՝ ֆինանսական գործիքների քանակի ավելացմամբ անվանափոխվել է[2]։

Ասոցիացիան մշակել է պայմանագրերի ստանդարտ պայմաններ, որոնք լայնորեն օգտագործվում են աշխարհում սվոփերի և դերիվատիվների գործարքների իրականացման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ինչ է Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիան | International Swaps and Derivatives Association, ISDA
  2. 2,0 2,1 «About ISDA» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել