Սվետլանա Լյապինա (ռուս.՝ Светлана Евгеньевна Ляпина, հունվարի 14, 1967(1967-01-14), ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում։ Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, աշխարհի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր, 1989 թվականի Գեղասահքի ԽՍՀՄ գավաթի հաղթող (Գեորգի Սուրի հետ)։ Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես մարզիչ՝ պարեր սառույցի վրա մարզաձևում։

Սվետլանա Լյապինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Светлана Евгеньевна Ляпина
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, սառցի վրա պարող, figure skating choreographer, գեղասահքի մարզիչ, technical specialist և assistant technical specialist
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1967(1967-01-14) (57 տարեկան)
Ծննդավայր՝ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Սպորտային կարիերա խմբագրել

Սվետլանա Լյապինա/Գեորգի Սուր զույգը մարզվում էր Սվետլանա Ալեքսեևայի և Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։ 1982 և 1983 թվականներին զույգը «Олимпийские надежды» համամիութենական տուրում զբաղեցրել է մրցանակային տեղեր, իսկ 1983 թվականին ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը չորրորդն էին[1]։ Հաջորդ երկու տարիներին հաջողությամբ մասնակցել են աշխարհի պատանեկան առաջնությանը, 1983 թվականին Սապորոյում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, իսկ 1984 թվականին Կոլորադո Սպրինգսում՝ չորրորդ հորիզոնականը։ 1986 և 1988 թվականներին ԽՍՀՄ առաջնություններում մրցանակային պատվանդանի հարթակին զույգին կանգնել չհաջողվեց. երկու անգամ բարձրացան միայն միչև հինգերորդ հորիզոնական։ Այդ ժամանակահատվածում զույգի լավագույն արդյունքները 1986 թվականին Nebelhorn Trophy-ում, 1987 թվականին՝ NHK Trophy-ում և 1988 թվականին Skate America-ում երկրորդ հորիզոնականներն էին։ Մրցանակային պատվանդանի ամենաբարձր հարթակին զույգին հաջողվեց բարձրանալ 1989 թվականի ԽՍՀՄ գավաթի առաջնությանը[2]։

Ազգային հավաքականի բարձր մրցակցության պատճառով գավաթը նվաճելուց հետո զույգը անցավ պրոֆեսիոնալ գեղասահքի[3]։ 1990 թվականին Ամերիկա կատարած իրենց ուղևորությունից հետո Սուրը մնաց ԱՄՆ-ում, իսկ Լյապինը վերադարձավ ԽՍՀՄ, և դրանից հետո զույգը բաժանվեց[4]։

Մարզչական կարիերա խմբագրել

1989 թվականին Լյապինան ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը։ Հյուրախաղերի ժամանակ նա ծանոթացել է Ֆրանցիսկո Գուրեյրոյի հետ, ում հետ էլ ամուսնացել է։ Ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա։ Այստեղ Լյապինան աշխատել է որպես մարզիչՙ Նրա ղեկավարությամբ Պորշա Ռիգբի/Ֆրենսիս Ռիգբի (անգլ.՝ Francis Rigby) 2000 և 2001 թվականներին երկու անգամ դարձել են ազգային չեմպիոններ[5]։ Իր իսկ օրինակով սպորտային պարեր սառույցի վրա մարզաձևով սկսել է զբաղվել որդին՝ Ջոնաթան Գուրեյրոն[6]։ Նա աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է, իսկ հետո մարզչական աշխատանքում օգնել է մորը[7][8]։ 2005 թվականին վերադարձել է Մոսկվա։ № 85 մանկապատանեկան մարզադպրոցի «Синяя птица» պարեր սառույցի վրա մարզաձևի Սվետլանա Ալեքսեևայի խմբում ստացել է մարզչի աշխատանք։ 2009 թվականից ստացել է ինքնուրույն աշխատանք՝ տեղափոխվելով «Մեդվեդկովո» թիվ 2 մարզադպրոց։

Սվետլանա Լյապինայի սաներից են Դարյա Մորոզովան և Միխայիլ Ժիրնովը[9], Յուլյա Դոլգիխը և Ալեքսանդր Պրաչանովը[10], Անաստասիա Վորոնկովան և Նիկիտա Տրուշկովը[11], Անաստասիա Օրտիկովան և Իգոր Սապոժնիկովը[12] ու շատ ուրիշներ[2]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Գեորգի Սուրի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1981—1982 1982—1983 1983—1984 1984—1985 1985—1986 1986—1987 1987—1988 1988—1989
«Олимпийские надежды» համամիութենական տուրնիր 3 2
Գեղասահքի ԽՍՀՄ պատանեկան առաջնություն 4
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 3 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 5
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 2
«Московские новости» թերթի մրցանակ 8[13]
Nebelhorn Trophy 2
Ձմեռային ունիվերսիադա 3 1
NHK Trophy 2
Skate America 2
ԽՍՀՄ գավաթ 1
Աղբյուր՝ fskate.ru[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Первенство СССР 1983 (Запорожье, СССР) - Результаты». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Светлана Евгеньевна Ляпина - Svetlana Lyapina - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  3. Harvey, Randy (1993 թ․ հունվարի 19). «Defector Finds New Life, and New Partner». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. Longman, Jere (1993 թ․ դեկտեմբերի 5). «OLYMPICS; Sur, a Russian Ice Dancer, Is Pursuing U.S. Citizenship». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  5. «Crystal Report Viewer». www.isuresults.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  6. «An Aussie in Moscow | Skate Today». Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  7. Ермолина, Ольга. «Светлана Ляпина: «Для сына хочу быть просто мамой, а не тренером»». www.fsrussia.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. ««Произвольный танец нам поставил Гурейро», сообщает Александр Вахнов - Фигурное катание - Sports.ru». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  9. «Михаил Петрович Жирнов - Mikhail Zhirnov - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  10. «Александр Викторович Прачанов - Aleksandr Prachanov - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  11. «Никита Юрьевич Трушков - Nikita Trushkov - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  12. «Игорь Дмитриевич Сапожников - Igor Sapozhnikov - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  13. Prize of Moscow News // Pirouette.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Լյապինա» հոդվածին։