Սպուտնիկ (ԳՀՀՎ ինդեքս8К71ПС[1]), կրող հրթիռ, որոնցով Երկրի ուղեծիր են դուրս բերվել առաջին արհեստական արբանյակները։ Հրթիռի հիմքում է ընկած 8К71 (Ռ-7) միջմայրցամաքային հրթիռը։ Սպուտնիկ-1 տեսակի (8К71ПС) հրթիռներով կատարվել է ընդամենը երկու արձակում, երկուսն էլ հաջող, արդյունքում Երկրի ուղեծիր են դուրս բերվել ՊՍ-1 և ՊՍ-2 արբանյակները։ «Սպուտնիկ» անվանումը (8К71ПС նշանակման հետ մեկտեղ) հրթիռին է տրվել օգտակար բեռի ուղեխիր դուրս բերման փաստի հաստատումից հետո։

Սպուտնիկ
8К71ПС — «Спутник»
8А91 — «Спутник-3»
Տեսակ կրող հրթիռ
Նախագծող ՕԿԲ-1
Քաշ 8К71ПС: 267 տ
8А91: 269,3 տ
Երկարություն 8К71ПС: 29,167 մ
8А91: 38,2 մ
Տրամագիծ 10,3 մ
Շարժիչ ՌԴ-107

Կրող հրթիռի առաջին աստիճանը կազմված է չորս միանման բլոկերից, որոնք միացված են հրթիռին զուգահեռ սխեմայով երկրորդ աստիճանի շուրջ։ Առաջին և երկրորդ աստիճանի շարժիչների գործորկումը տեղի է ունենում միաժամանակ, Երկրի մակերևույթին։ Հրթիռի մարտական տարբերակի գլխամասային մասից հանել էին մարտագլխիկը, կառավարման համակարգը, և դրա փոխարեն տեղադրվել է թեթև կոնաձև հատվածով, որում էլ տեղադրվել էին թռիչքի կառավարման սարքավորումները։

Սպուտնիկ-3 խմբագրել

«Սպուտնիկ-3» (8А91) կրող հրթիռը 8К71 հրթիռի կատարելագործված տարբերակն էր[2], որը թույլ տվեց ուղեծիր դուրս բերել արդեն ~ 1300 կգ զանգվածով արբանյակ (երրորդ արբանյակի քաշը կազմում էր 1327 կգ)։ Հրթիռի վրա տեղադրվել էին հզորացված շարժիչներ, ինչպես նաև հրթիռից հեռացվել էր ռադիոկառավարման համակարգը, սարքավորումների հատվածը թեթևացվել էր, ինչպես նաև փոփոխվել էր գլխամասային մասը։

Կատարվել է հրթիռի երկու արձակում[3]։ Առաջին արձակման ժամանակ առաջացան ավտոտատանումներ, և թռիչքի 102-րդ վայրկյանին հրթիռը ոչնչացավ։ Երկրորդ արձակումը հաջող անցավ 1958 թվականի մայիսի 15-ին[4], դուրս բերելով տիեզերք Դ-1 արբանյակը[5][6]։

Ժառանգություն խմբագրել

 
Առաջին «Սպուտնիկի» կրկնոօրինակ — «Վոստոկ» հրթիռը, Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Մոսկվա

«Սպուտնիկ» կրող հրթիռով են տիեզերք դուրս բերվել երեք առաջին արբանյակները։ Դրանից հետո հրթիռի նախագիծը կիրառվել է որպես հիմք մի շարք խորհրդային հրթիռների համար։ Հրթիռների ընտանիքը ստացավ «Ռ-7 հրթիռների ընտանիք» անվանումը։

 
Որոշ Ռ-7 ընտանիքի հրթիռների տարբերակներ

Թռիչքների ցանկ 8К71ПС և 8А91 խմբագրել

հ/հ Ամսաթիվ ԿՀ Օգտակար բեռ Տիեզերակայան Արդյունք
1 4 հոկտեմբերի 1957 8К71ПС Սպուտնիկ-1 Բայկոնուր Հաջող: Առաջին Երկրի արհեստական արբանյակի արձակում։
2 3 նոյեմբերի 1957 8К71ПС Սպուտնիկ-2 Բայկոնուր Հաջող: Առաջին անգամ տիեզերք է դուրս բերվել կենդանի էակ (Լայկա շուն)
3 27 ապրիլի 1958 8А91 Դ օբյեկտ 1 Բայկոնուր Կրող հրթիռի վթար: Հրթիռը ոչնչացավ թռիչքի 102-րդ րոպեին, ավտոտատանումների պատճառով։
4 15 մայիսի 1958 8А91 Դ-1 Բայկոնուր Հաջող.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гудилин В. Е., Слабкий Л. И. (1996). «Ракетный комплекс Р-7». Ракетно-космические системы (История. Развитие. Перспективы). М. էջ 326.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link))
  2. «РД-107 и РД-108 | RD-107 and RD-108». lpre.de. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Jonathan McDowell's launch log». planet4589.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Սպուտնիկ հրթիռը Արխիվացված 2005-01-03 Wayback Machine (ռուս.)
  5. Սովետական արևային մարտկոցները ուղեծրում (ռուս.)
  6. «Sputnik 3». astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.

Տես նաև խմբագրել