Սպորտանավային ակումբ (Տագանրոգ)
Սպորտանավային ակումբ (ռուս.՝ Яхт-клуб), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Տագանրոգի ծոցի ափին։
Տեսակ | սպորտանավային ակումբ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված է | 1908 |
Հիմնադիր | Russian Steam Navigation and Trading Company? |
Հասցեն` ք. Տագանրոգ , Պորտովայա փողոց, 1-2։
Պատմություն
խմբագրելՏագանրոգի սպորտանավային ակումբը հիմնադրվել է 1908 թվականին Առևտրային ակումբի ժողովում, այնտեղ էլ սկզբնապես գտնվում էր նրա վարչությունը։ Ակումբի առաջին փայտե շենքը կառուցվել է 19-րդ դարի երրորդ քառորդում։ Շենքը կառուցվել է «Նավագնացության և առևտրի ռուսական ընկերության» միջոցներով։ Ակումբի հարևանությամբ գտնվել են նավակայանը և նավագնացության գործակալությունը։
Փայտյա շենքն ուներ վրանաձև աշտարակներով և պատշգամբներով ինքնատիպ ճարտարապետություն։ Դեպի պատշգամբ տանում էր ձևավոր զարդաձողերով սանդուղքը։ Շենքում կային ռեստորան և բիլիարդ։ Սպորտանավային ակումբի ռեստորանը գտնվել է ջրի վրա՝ նավահանգստում։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը սպորտանավային ակումբի անդամ էին արտոնյալ դասի ներկայացուցիչները։ Մուտքը ակումբ կատարվում էր միայն ակումբի անդամների երաշխավորագրով։ Մուտքի վճարը կազմում էր քսանհինգ կոպեկ։ 1910 թվականին ռեստորանը պահում էր Տ. Նովոմլինսկին, ռեստորանում ամեն օր նվագում էր նվագախումբը։
Սպորտանավային ակումբում եղել է մոտ քսան մակույկ, որոնցով ցանկացողները կարող էին զբոսնել ծովածոցով, այստեղ կանգնած էին մասնավոր զբոսանավեր և մոտորանավակներ։ Տոնական օրերին ակումբում կազմակերպել են էքսկուրսիաներ մակույկներով մինչև Կուլժինսկու ամառանոց և մինչև քաղաքային այգի։
1930-1950-ական թվականներին ակումբում մարզվել են մարզիկները՝ առագաստային սպորտի թիավարության վարպետները։ 1950 թվականի հունվարին ֆիզկուլտուրայի և սպորտի հանրապետական կոմիտեն որոշում է կայացրել Տագանրոգում սպորտանավային նոր ակումբի 1-ին հերթի շինարարության մասին։ Նոր շենքը կառուցվել է 1952 թվականին քանդված հին շենքի տեղում։ Շենքի նախագծի հեղինակն էր ճարտարապետ Վլադիմիր Իվանովիչ Գրիգորը։
Նոր շենքը կահավորված էր ընդհանուր նավասենյակով, այնտեղ կային ասուլիսների դահլիճ, ուսումնական դասարաններ, բուֆետ և կենցաղային սենյակ։ Կային նաև դիտահարթակ և աշտարակ։
Ներկայում (2017 թվական) նոր ակումբը օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցն է[1]։ 1948 թվականից այստեղ ամեն տարի անցկացվում են գիշերային մրցավազքեր «Տագանրոգսկայա պրավդա» թերթի մրցանակի համար, համառուսաստանյան առաջնություններ և դպրոցական, ուսանող և մեծահասակ մարզիկների մրցումներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ակումբի շենքը 20-րդ դարի սկզբի բացիկին
-
Օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցի շենքը
-
Օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցի շենքը
-
Օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցի շենքը
Գրականություն
խմբագրել- Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Ակումբի ժամանակակից շենքը |