Սպորակենդանիներ
Սպորակենդանիներ (լատ. Apicomplexa, հին անվանումը-Sporozoa), մակաբույծ նախակենդանիների դաս։ Բնորոշ է սերունդների հաջորդականությունը և անսեռ ու սեռական բազմացման հերթագայությունը։ Սպորակենդանիների կենսաշրջանի հիմնական փուլերն են շիզոգոնիան (անսեռ բազմացում), գամոգոնիան (գամետների առաջացում և բեղմնավորում) և սպորոգոնիան (սպորների և սպորոզոիտների ձևավորումը զիգոտից)։ Որոշ սպորակենդանիներ ունեն մեկ, մյուսները՝ երկու տեր։ Հայտնի է սպորակենդանինե մոտ 5000 տեսակ։ Մարդու և կենդանիների մի շարք ծանր հիվանդությունների (մալարիա, տոքսոպլազմոզ, կոկցիդիոզ և այլն) հարուցիչներ են։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/Malaria.jpg/200px-Malaria.jpg)
Կյանքի ցիկլ
խմբագրել![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Apicomplexa_life_cycle_v2.svg/200px-Apicomplexa_life_cycle_v2.svg.png)
Սպորակենդանիների կյանքի ցիկլի բազմազանությունը մեծ է։ Այստեղ կներկայացնենք նրանց կյանքի ցիկլի բազան։ Դիպլոիդ զիգոտը ենթարկվում է շատ բաժանումների, այդ փուլերից մեկում նրա քրոմոսոմային հավաքակազմը կրճատվում է (Սպորոգոնիա)։Սպորոգոնիայի ընթացքում առաջանում է առաջին անսեռ սերունդը-սպորոզոիդները։ Սպորոզոիդները մտնում են իրենց տիրոջ օրգանիզմ և վերածվում շիզոնտի։ Այս էտապում տեղի են ունենում շատ բաժանումներ որի պատճառով առաջացած սերունդը անվանում են մերոզոիտ։ Մերոզոիտներն ել իրենց հերթին մտնում ե բջիջներ և անցնում են մերոգոնիա։ Հերթական բաժանումից հետո մերոզոիտները որոնք ներխուժել էին բջիջներ սկիզբ են տալիս գամոնտներին։ Այս փուլում մակռոգամոնտը և միկռոգամոնտը հիմք են հանդիսանում միկռոգամետի և մակռոգամետի համար։ վերջիններս ունեն մտրակներ և փոքր չափսեր։ Սեռական պրոցեսը ընթանում է գետեռոգամիի կամ օօգամի նման։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Apicomplexa_structure.svg/220px-Apicomplexa_structure.svg.png)
Զոիտների կառուցվածքը
խմբագրելԶոիտը իրենից ներկայացնում է նեղ բջիիջ մեծ կորիզով, որը պատված է եռամեմբրան պելլիկուլայով։ Արտաքին մեմբրանը անընդհատ է, երկու ներքինները ընդհատվում են բջջային բերանում։ Զոիտներին բնութագրական է ապիկալային համակարգը, որը կազմված է կոնոիդից ռոպտրիից, և միկռոնեմից։ Կոնոիդը պարույր է, որը առաջացել է ֆեբրիլլաների կողմից, այն կատարում է բջջի ծածկույթի մեխանիկական հաղթահարման ֆունկցիան։ Ռոպտրիա են անվանում այն օրգանիկները որոնք պարունակում են նյութ որը ցնդեցնում են բջջի ծածկույթը և հեշտացնում են զոիտի մուտքը։ Միկռոնեմի դերը հանդիսանում է ակտիվ նյութերի արտազատումը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Шарова И. Х. Зоология беспозвоночных. — М.: Владос, 2002. — С. 592. — ISBN 5-691-00332-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 81)։ |