Հերթագայություն, տարբեր ձևույթներում (արմատ, հիմք, վերջավորություն) հնչյունների և հնչյունակապակցությունների բառակազմական, ձևաբանական արժեք ունեցող օրինաչափ փոփոխությունները։ Ըստ հերթագայվող հնչյունների բնույթի տարբերակում են ձայնավորների հերթագայություն (ձայնդարձ) և բաղաձայնների հերթագայություն։ Հնդեվրոպական հերթագայությունյան հիմնական տիպը ձայնդարձն է։ Հնդեվրոպական ձևույթները կարող էին հանդես գալ ձայնավորման երեք հիմնական տեսակներով՝ "e (ë), "o (ō) և զրո, որոնք պայմանականորեն անվանվում են ձայնդարձի վերին (բարձր), միջին և ստորին (ցածր) աստիճաններ։ Հնդեվրոպական ձայնդարձի հետքերը պահպանվել են ժամանակակից հնդեվրոպական լեզուներում (ոտք/հետք, գաղջ/գոլ և այլն)։ Բաղաձայնների հերթագայությունն այնքան էլ բնորոշ չի եղել հնդեվրոպական նախալեզվին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 378