Սպիտակ տունը գիշերով (ֆր.՝ La Maison blanche, la nuit), հոլանդացի գեղանկարարիչ Վինսենթ վան Գոգի աշխատանքը, նկարչի՝ Սանկտ Պետերբուրգի պետական էրմիտաժում պահվող չորս կտավներից մեկը։

Սպիտակ տունը գիշերով
La Maison blanche, la nuit
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն59
լայնություն72
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[1]
ժանրբնանկար
նյութԿտավ, յուղաներկ
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ և Otto Krebs collection?
կայք
Ծանոթագրություններ
 The white house at night by Vincent van Gogh Վիքիպահեստում

Աշխատանքն ստեղծվել է 1890 թվականի հունիսի 16-ին, երեկոյան ժամը 8-ին մոտ, Օվեր Սյուր Ուազ մունիցիպալիտետում, նկարչի մահից 6 շաբաթ առաջ։ Ճշգրիտ ժամանակահատվածը հնարավոր է եղել պարզել երկնքում՝ Վեներայի գտնվելու դիրքի ճշգրտման շնորհիվ։ Տեխասի համալսարանի աստղագետներ Դոնալդ Ալսոնը և Ռասսել Դյոշերը հաշվարկել են, որ նկարում պատկերված աստղը Վեներան է, որը հենց այդ ժամանակահատվածում՝ 1890 թվականի հունիսյան երեկոներին մշտապես առկայծել է երկնքում[2][3]։

Կտավը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում էր անհետացած և առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1995 թվականին Էրմիտաժում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել