«Սպիտակ հագած աղջիկը»[4] (անգլ.՝ Girl in White), ինչպես նաև հայտնի է որպես` «Երիտասարդ աղջիկը ցորենի դաշտի ֆոնին», «Կինը դաշտում», հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավն է, որը ստեղծվել է 1890 թվականին Փարիզի մոտ գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայրում, նկարչի կյանքի վերջին տարիներին։ 1963 թվականից կտավը գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում (ԱՄՆ)[5]։

Սպիտակ հագած աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն66,7 սանտիմետր[1]
լայնություն45,8 սանտիմետր[1]
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[2]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
սեփականատերRichard Kisling?[3], Max G. Bollag? և Chester Dale?
կայք
Ծանոթագրություններ
 Girl in White by Vincent van Gogh Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1890 թվականի մայիսին Վան Գոգը իր եղբոր` Թեոյի հետ Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվեց Փարիզ[6], որտեղ երեք օր մնաց կնոջ, երեխայի և եղբոր հետ։ Վան Գոգը նկատեց, որ իրեն դուր չի գալիս քաղաքի պղտորությունը, իսկ ընկճախտը խորանում էր[7] և նա չէր կարող նկարել։ Թեոն և ֆրանսիացի նկարիիչ Կամիլ Պիսսարոն Վան Գոգին ուղարկեցին Օվեր սյուր Ուազ բժիշկ և բարերար Պոլ Գաշեի մոտ[5][6][8]։ Արդյունքում Վան Գոգը մնաց Գաշեի հսկողության տակ[5][7], որի հետ նա ուներ մոտ հարաբերություններ։ Գաշեն և նրա աղջիկը նկարչության առարկա դարձան Վան Գոգի համար[7]։

Որոշ ժամանակ թվում էր թե նկարչի մոտ փոփոխություն է նկատվում։ Նա սկսեց այնքան արագ նկարել, որ սենյակում հազիվ էր տեղ գտնվում նոր նկարների համար[6]։ Մայիսից մինչև իր մահը հուլիսի 29 Վան Գոգը ստեղծել է մոտ 70 կտավ[5]։ Նա նկարում էր Օվեր քաղաքի շուրջը գտնվող կառույցներ օրինակ՝ «Եկեղեցի Օվերում» նկարը, ինչպես նաև դիմանկարներ և քաղաքի մոտակայքում գտնվող դաշտերը[7]։

«Սակայն նոր բարեկեցության տեսքով, նրա կյանքը շատ մոտ էր ավարտին՝ նշում է Ուոլլեսը[6]»: Գաշեն էքսցենտրիկ էր և տառապում էր նևրոզիով և Վան Գոգին այնքան անհանգստացրեց այդ ամենը, որ նա բժշկին հարցրեց՝ «Հիմա, երբ մի կույրի մեկ ուրիշ կույր է առաջնորդում, մի՞թե երկուսն էլ չեն հայտնվում անդունդում»[6][7]։ Ընտանեկան հավաքույթին Փարիզ այցելելուց հետո, Վան Գոգը ավելի մռայլ վերադարձավ Օվեր։ Նամակում նա գրել է՝ «Եվ հեռանկարը մթնում է, ես ապագան ընդհանրապես չեմ տեսնում»[6]։

Նկարագրություն

խմբագրել
 
Վան Գոգ «Դեղին ծղոտե գլխարկով գեղջկուհին» (F774), 1890 թվականի հունիս

Կտավը նկարագրում է սպիտակ զգեստով կնոջը ցորենի դաշտում։ Օվերում ստեղծված Վան Գոգի նկարներից այս երկուսի վրա էլ նույն կինն է[5][9]։

Նկարին դրամատիկ էֆեկտ տալու համար Վան Գոգը օգտագործեց «Պատկերային հարթություն»։ Երբ կինը լրացնում է գրաֆիկական տարածքի մեծ մասը, նա կարծես ավելի մոտ է նկարը դիտողին։ Վան Գոգը նույնիսկ ավելի ստվերեց կնոջ հայացքը և այն դարձրեց ավելի «հեռավոր ու լղոզված»։ Բացի այդ կնոջ հարևանությամբ գտնվելը ավելի «սուր» է դարձնում նրա հուզական հեռավորությունը[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Gallery of Art - Collection
  2. http://www.vggallery.com/painting/p_0788.htm
  3. https://www.nga.gov/collection/art-object-page.46505.html
  4. «Вид лечебницы и церкви Сен-Поль де Мозоль в Сен-Реми. Винсент Ван Гог (1853-1890)». Gallerix.ru. Картинная галерея. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.(ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Girl in White, 1890». The Collection. National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Wallace, R. The World of Van Gogh (1853-1890). — Alexandria, VA, USA: Time-Life Books, 1969. — С. 162–163.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Leeuw, R. The Letters of Vincent van Gogh. — London and other locations: Penguin Group[en], 1997. — С. 488, 490, 491.
  8. Strieter, T. Nineteenth-Century European Art: A Topical Dictionary. — Westport: Greenwood Press, 1999. — С. 17. — ISBN 0-313-29898-X
  9. «Вид лечебницы и церкви Сен-Поль де Мозоль в Сен-Реми. Винсент Ван Гог (1853-1890)». Gallerix.ru. Картинная галерея. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.(ռուս.)
  10. Harrison, Charles Painting the Difference: Sex and Spectator in Modern Art. — Chicago: The University of Chicago Press[en], 2005. — С. 14. — ISBN 0-226-31797-8

Արտաքին հղումներ

խմբագրել