Սպիտակ լեգեոն (վրաց.՝ თეთრი ლეგიონი), վրացական անկանոն զինված խմբավորում, որը մասնակցել է աբխազական հակամարտությանը։ Այն դիվերսիոն գործողություններ է իրականացրել Աբխազիայում։ 1995 թվականին Աբխազիայի տարածքից վրացական կանոնավոր զիված ստորաբաժանումների դուրս բերումից հետո Սուխումիի կառավարության դեմ շարունակել է պարտիզանական պատերազմ[1]։ 1998 թվականին մասնակցել է աբխազական վեցօրյա պատերազմին[2]։ 2005 թվականին լուծարվել է[3]։ Ռազմական կազմակերպության ղեկավարը Զուրաբ Սամուշիան էր։

2005 թվականին Զուրաբ Սամուշիան հայտարարել էր, որ պատրաստվում են վերսկսել ռազմական գործողություններն Աբխազիայում[4]։ 2008 թվականին նա իրենց գլխավոր թիրախ հռչակեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 2014 թվականին նախատեսված Ձմեռային օլիմպիական խաղերը[5]։ Ներկա դրությամբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումով և այնտեղ ռուսական զինված ուժերի ուժեղացված ստորաբաժանումների տեղակայումով գործնականում անհնարին է դարձել Սպիտակի լեգեոնի գործունեությունը Աբխազիայի տարածքում[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Грузинские партизаны угрожают сорвать Олимпиаду в Сочи.(ռուս.)
  2. Екатерина Тесемникова. (2001 թ․ հունվարի 20). «Террористы обещают активизироваться в Абхазии». Независимая газета. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.(ռուս.)
  3. Кавказский Узел | В Грузии партизанский отряд "Белый легион" сдал оружие.(ռուս.)
  4. Кавказский Узел | "Белый легион" намерен возобновить боевые действия в Абхазии.(ռուս.)
  5. Олимпиада в Сочи — мишень грузинских террористов — Сочи-2014, Олимпиада, Грузия, терроризм - Росбалт.(ռուս.)
  6. «Имя им - «Белый легион». Какие силы Грузия может бросить против Абхазии и Южной Осетии». «Военно-политический анализ». 2007 թ․ նոյեմբերի 26.(ռուս.)