Բացել գլխավոր ցանկը

Սպիտակ արջերի զանգվածային հարձակումներ Ռուսաստանում

Քաղաքային բնակավայրեր ներխուժած սպիտակ արջերից հերթականը Բելուշյա Գուբայի բնակելի շենքերից մեկի շքամուտքում։

Սպիտակ արջերի զանգվածային հարձակումները Ռուսաստանում տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին, երբ Արխանգելսկի մարզի մի շարք բնակավայրեր ենթարկվել են բևեռային գիշատիչների մասսայական ներխուժումներին։ Նովայա Զեմլյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանող ռուսական արշիպելագ է, որի ցամաքային հատվածի բնակչությունը կազմում է շուրջ 3 հազար մարդ։ Սպիտակ արջերը այս երկրամասում ներխուժել են տներ, հանրային շինություններ և բնակելի տարածքներ[1]։ Փետրվարի 16-ին Արխանգելսկի մարզի կառավարման մարմինը վարչական միավորում հայտարարել է արտակարգ իրավիճակ[2]։

Սպիտակ արջերը սովորաբար ծնվում են ցամաքում, սակայն իրենց կենսագործունեությունը մեծապես ծավալում են ծովերի ջրերում։ Վերջիններս գլխավորապես սնվում են ձկներով և փոկերով։ Բելուշյա Գուբա քաղաքատիպ ավան ներխուժել են թվով 52 սպիտակ արջեր[3], որոնք հաստատվել են բնակավայրի կենտրոնական բնակեցված շրջաններում և թաղամասերում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովային կաթնասունների տեղաշարժի պատճառը սննդի բավարար քանակության բացակայությունն է։

Ըստ Արխանգելի մարզպետ Ալեքսանդր Մինաևի՝ թվով 6-ից մինչև 10 սպիտակ արջեր շրջում են նաև մարզկենտրոնի փողոցներով։ Նրանք շրջում են հասարակական վայրերում և ներխուժում մարդկանց շենքեր։ Այս կապակցությամբ Մինաևը ասել է․

Aquote1.png Մարդիկ վախենում են դուրս գալ տներից, ուստի վերջիններիս կյանքի ամենօրյա բնականոն ընթացքը խաթարված է։ Ծնողները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց երեխաները գնան մանկապարտեզներ և դպրոցներ, որովհետև վախենում են արջերի հարձակումներից
- Ալեքսանդր Մինաև
Aquote2.png

Մարզի կառավարչապետը նաև հավելել է, որ «կենդանիները բառացիորեն զավթել են մարդկանց տարածությունները»։ Տեղական վարչության պետ Ժիգանշա Մուսինի խոսքերով 1983 թվականից ի վեր Արխանգելսկի մարզը չի ենթարկվել սպիտակ արջերի նման ծավալի հարձակումների։

Ռուսաստանի Դաշնությունում սպիտակ արջերի ուղղությամբ կրակ բացելը ցանկացած դեպքում անթույլատրելի է և ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Իշխանությունները սպասում են մասնագետների ժամանմանը[3]:

ԾանոթագրություններԽմբագրել