«Սպիտակ արծիվ» (ռուս.՝ «Белый орёл»), 1928 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ[2], որը նկարահանել է Յակով Պրոտազանովը Լեոնիդ Անդրեևի «Նահանգապետը» վիպակի հիման վրա։ Ֆիլմը պատմում է 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների և հին աշխարհի կործանման մասին։ Ֆիլմում Վասիլի Կաչալովը կատարել է իր միակ դերը կինոյում։

Սպիտակ արծիվ
ռուս.՝ Белый орёл
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և համր կինո
Թվական1928
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅակով Պրոտազանով[1]
Սցենարի հեղինակԼեոնիդ Անդրեև
ԴերակատարներՎասիլի Կաչալով
ԿինոընկերությունMezhrabpom-Film?
Տևողություն67 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1905 թվականին։ Լիբերալ նահանգապետը փորձում է կանխել քաղաքում գործադուլը, բայց աշխատողները հրաժարվում են հնազանդվել։ Նահանգապետը հրաման է տալիս կրակել գործադուլավորների վրա և ուժով ճնշել ապստամբությունը, ընդ որում՝ փոխհրաձգության ժամանակ երեխաներ են զոհվում։ Որպես պարգև նրան ներկայացնում են «Սպիտակ արծիվ» շքանշանի, բայց նահանգապետը տանջվում է խղճի խայթից։

Դերերում խմբագրել

  • Վասիլի Կաչալով - նահանգապետ Միշել
  • Աննա Ստեն - նահանգապետի դաստիարակչուհին
  • Վսեվոլոդ Մեյերհոլդ - մեծաստիճանավոր
  • Իվան Չուվելև - պրովոկատոր
  • Անդրեյ Պետրովսկի - պոլիցմեյստեր
  • Պյոտր Ռեպնին - եպիսկոպոս
  • Ելենա Վոլկոնսկայա - նահանգապետի կինը
  • Միխայիլ Ժարով - պաշտոնյա
  • Յուրի Վասիլչիկով - պաշտոնյա
  • Ալեքսանդր Գրոմով - հեղափոխական
  • Ալեքսանդր Չիստյակով - բանտարկյալ բանտում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Յակով Պրոտազանով
  • Սցենարի հեղինակներ՝ Օլեգ Լեոնիդով, Յակով Պրոտազանով, Յակով Ուրինով
  • Օպերատոր՝ Պյոտր Երմոլով
  • Նկարիչ՝ Իսահակ Ռաբինովիչ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 1: Немые фильмы. (1918—1935). — 527 с. — 3000 экз.
  • Christie, Ian & Taylor, Richard. The Film Factory: Russian and Soviet Cinema in Documents 1896-1939. Routledge, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Белый орёл» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • «Белый орёл». art.niv.ru (ռուսերեն). Энциклопедический словарь. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  • «Белый орёл», 6 частей // net-film
  • «Белый орёл» в государственном регистре фильмов МК РФ(չաշխատող հղում)