Սպենդիարոֆոն (երաժշտական գործիք)

Սպենդիարոֆոն, իր տեսակի մեջ և հնչողությամբ աշխարհում միակ գործիքը։ Գտնվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։

Սպենդիարոֆոն
Տեսակհարվածային գործիք
Ստեղծման տարեթիվ1905

Պատմություն խմբագրել

1905 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանը գրում է «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ Միխայիլ Լերմոնտովի համանուն բանաստեղծության թեմաներով։ Բանաստեղծության պատկերայնությունն ու գունեղությունը կոմպոզիտորը վերարտադրեց գործիքավորման միջոցով։ Անապատով անցնող քարավանի զանգակների ղողանջը վերարտադրելու համար նա մտահղացավ ստեղծել յուրահատուկ հնչողությամբ մի երաժշտական գործիքը։

Հեղինակ խմբագրել

 
Ցուցանակ

Գործիքը պատրաստվել է 1905 թվականին՝ Սիմֆերոպոլում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի պատվերով։ Պատրաստվել է կաշվե գոտուց և տասներկու բրոնզե զանգ ակներից։ Իր արձակած ձայնով այն հիշեցնում է բուբեն երաժշտական գործիքը[1]։ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՈՆ կոմպոզիտորի 150 ամյա հոբելյանը ընգրկեց 2020 - 2021 թվականի հռչակովոր մարդկանց հոբելյանական տոնացույցում, իսկ ահա 150 ամյակին ստեղծված պարբերանշաում իր ուրույն տեղը գտավ սպենդիարոֆոն երաժշտական գործիքը,որը միակն է աշխարհում; Այն իր տեղն է գտել կոմպոզիտորի տուն-թանգարանում։

Տվյալներ խմբագրել

Ալեքսանդր Սպենդիարյանի ուսուցիչ, ռուս մեծանուն կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը երաժշտական գործիքը կատակով «Սպենդիարոֆոն» է անվանել։ Գործիքը Սպենդիարյանի հետ «ճամփորդել» է եվրոպական մայրաքաղաքներով ու քաղաքներով, որտեղ կատարվել է «Երեք արմավենի» ստեղծագործությունը։ Հնչել է Բեռլինում, Միլանում, Լոնդոնում, Հռոմում, Նեապոլում, Փարիզում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սպենդիարաֆոն(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել