Սպեկտրոհելիոսկոպ, Արեգակի ճառագայթները մեներանգ տիրույթում դիտելու սպեկտրային աստղագիտական սարք։ Սպեկտրոհելիոսկոպ սպեկտրոսկոպ-մոնոքրոմատոր է, որի մուտքի ճեղքի հարթության վրա պրոյեկտվում է Արեգակի պատկերը։ Ելքի ճեղքը արեգակնային սպեկտրից անջատում է որոշակի սպեկտրային գիծ, որում դիտողը տեսնում է մուտքի ճեղքից երևացող Արեգակի պատկերի մի մասը։ Սովորաբար ճեղքերին հաղորդվում է շատ արագ սինխրոն տատանողական շարժում, որի շնորհիվ աչքը չի հասցնում կորցնել ճեղքի հաջորդական դիրքերից ստացված տպավորությունը։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպեկտրոհելիոսկոպ» հոդվածին։