Սպեկտրոհելիոգրաֆ
Սպեկտրոհելիոգրաֆ (սպեկար, հելիո․․․ և ․․․գրաֆ(իա)), Արեգակի սպեկտրի մեներանգ տիրույթում լուսանկարելու սպեկտրային աստղագիտական սարք։ Սպեկտրոհելիոգրաֆի օպտիկական սխեման նման է սպեկտրոհելիոսկոպի սխեմային, սակայն երկրորդ՝ ելքի ճեղքի ետևում տեղադըվում է լուսանկարչական թիթեղը։ Երկու ճեղքերի համաձայնեցված տեղաշարժման շնորհիվ լուսանկարչական թիթեղի վրա ստացվում է Արեգակի պայծառ սկավառակի և դրանից դուրս գտնվող գոյացությունների (ջահեր, հրվիժակներ և այլն) պատկերները։ Սպեկտրոհելիոգրամներ ստանալու համար հիմնականում օգտագործում են իոնացված կալցիումի H և К սպեկտրային գծերը, ինչպես նաև ջրածնի Hα գիծը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3b/Solar_flare_photographed_by_the_third_crew_19_December_1973_in_the_light_of_ionized_helium%2C_using_the_extreme-ultraviolet_spectroheliograph_of_the_U.S._Naval_Research_Laboratory.jpg/220px-thumbnail.jpg)
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 63)։ |