Սպասիր ինձ (ֆիլմ)
«Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня»), խորհրդային գեղարվեստական ռազմական դրամա, որը նկարահանվել է Կոնստանտին Սիմոնովի համանուն բանաստեղծության հիման վրա, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գեղարվեստական ֆիլմերի կենտրոնական միացյալ կինոստուդիայում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1943 թվականի նոյեմբերի 1-ին։
Սպասիր ինձ ռուս.՝ Жди меня | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա, դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1943 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստոլպեր և Բորիս Իվանով |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Սիմոնով |
Դերակատարներ | Բորիս Բլինով, Վալենտինա Սերովա, Լև Սվերդլին, Անդրեյ Մարտինով, Միխայիլ Նազվանով և Մարկ Բեռնես[1] |
Օպերատոր | Սամուիլ Ռուբաշկին |
Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով և Յուրի Բիրյուկով |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
Տևողություն | 87 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը Հայրենական պատերազմի դաժան փորձությունների միջով անցած մարդկանց բարոյական բարձր նկարագրի, որոնք պատերազմի տարիներին պահպանել են հավատարմությունը սիրո և ընկերության հանդեպ։
Ռազմաճակատ մեկնող օդաչու Երմոլովին ճանապարհում է նրա կինը՝ Լիզան։ Սերը և միմյանց հանդեպ ջերմ հավատը լուսավորում են բաժանման դառնությունը։ Լիզան սպասում է ամուսնու վերադարձին՝ համառորեն տանելով ռազմական ժամանակի դժվարությունները։ Նա հրաժարվում է տարհանումից և աշխատում է պաշտպանական գործարանում։ Ամուսնուց երկար ժամանակ լուրեր չկան։ Լիզան չգիտի, որ օդային մարտերից մեկում Երմոլովի ինքնաթիռը վնասվածք է ստացել։ Հայտնվելով թշնամու թիկունքում՝ Երմոլովը հրամայում է իր ուղեկցին՝ ռազմական ֆոտոթղթակից Վայնշտեյնին, զորամաս հասցնել թշնամու օդակայանների նկարահանումով ֆիլմը և գրում է Լիզայի կարճ, բայց բովանդակալից գրությունը․ «Սպասիր, կվերադառնամ»։ Հեռանալով անտառային գետնափոր հյուղից, որտեղ մնում է Երմոլովը, Վայնշտեյնը լսում է կարճ փոխհրաձգություն։ Նա վստահ է, որ իր ընկերը մահացել է։ Այս տխուր լուրը նա բերում է Լիզային։ Բայց Լիզան չի հավատում Վայնշտեյնին, նա դեռ սպասում է ամուսնուն։ Նրա սպասելիքները իզուր չեն։ Փրկված Երմոլովը դառնում է պարտիզանական ջոկատի հրամանատար։ Երկար բաժանումից հետո նա վերադառնում է Լիզայի մոտ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Лётчика Ермолова, отправляющегося на фронт, провожает его жена Лиза. Любовь и горячая вера друг в друга скрашивают горечь разлуки. Лиза ждёт возвращения мужа, стойко перенося трудности военного времени. Она отказывается от эвакуации и поступает работать на оборонный завод. От мужа долгое время нет вестей. Лиза не знает, что в одном из воздушных боёв самолёт Ермолова получает повреждение. Оказавшись в тылу врага, Ермолов приказывает своему спутнику, военному фотокорреспонденту Вайнштейну, доставить в часть плёнку с заснятыми аэродромами врага и пишет короткую, но содержательную записку Лизе: «Жди, вернусь». Отойдя от лесной землянки, где остался Ермолов, Вайнштейн слышит короткую перестрелку. Он уверен, что друг его погиб. Эту печальную весть привозит он Лизе. Но Лиза не верит Вайнштейну, она по-прежнему ждёт мужа. Её ожидания не напрасны. Спасшийся Ермолов становится командиром партизанского отряда. После долгой разлуки он возвращается к Лизе.
— Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том II. 1961[2]
Դերերում
խմբագրել- Բորիս Բլինով – Նիկոլայ Երմոլով
- Վալենտինա Սերովա – Լիզա Երմոլովա
- Լև Սվերդլին – Միխայիլ Վայնշտայն
- Պավել Գերագա – Ֆյոդոր Լևիկին, շտուրման
- Միխայիլ Նազվանով – Անդրեյ Պանով
- Նինա Զորսկայա – Սոնյա
- Ելենա Տյապկինա – Մարիա Իգնատևնա
- Անտոն Մարտինով – Պյոտր Սեմյոնովիչ
- Եկատերինա Սիպավինա – Պաշա
- Անդրեյ Ապսոլոն – հրաձիգ-ռադիստ
Էպիզոդներում
խմբագրել- Մարկ Բեռնես
- Լյուդմիլա Գլազովա
- Լավրենտի Մասոխա
- Վերա Շերշնյովա
- Անատոլի Ալեքսեև
- Վարվառա Ժուրավլյովա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Սիմոնով
- Բեմադրող ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ստոլպեր, Բորիս Իվանով
- Օպերատոր՝ Սամուիլ Ռուբաշկին
- Նկարիչներ՝ Արթուր Բերգեր, Վլադիմիր Կամսկի
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կրյուկով
- Հնչյունային օպերատոր՝ Սեմյոն Կլյուչևսկի
- Ռեժիսոր՝ Իոսիֆ Շապիրո
- Մոնտաժող՝ Եվգենյա Աբդիրկինա
- Համակցված նկարահանումներ․
- Օպերատոր՝ Բորիս Գորբաչյով
- Նկարիչ՝ Միխայիլ Գոլովատինսկի
- Երգերի տեքստի հեղինակներ՝ Կոնստանտին Սիմոնով, Անդրեյ Ապսոլոն
- Երգերի երաժշտության հեղինակներ՝ Նիկոլայ Կրյուկով, Յուրի Բիրյուկով
- Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Սլիոզբերգ
- Ռազմական խորհրդատու՝ Սեմյոն Բրյումեր
- Ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Ֆրիդրիխ Էրմլեր
Երգեր
խմբագրել- «Լիզայի ռոմանս» («Сколько б ни было в жизни разлук…») — կատ.՝ Վալենտինա Սերովա և Բորիս Բլինով
- «Застольная» («Мы сегодня выпили как дома…») - կատ.՝ Վալենտինա Սերովա և Բորիս Բլինով[3]
Փաստեր
խմբագրել- Միխայիլ Վայնշտեյնի նախատիպը, Սիմոնովի խոսքով, եղել է «Կրասնայա զվեզդայի» ֆոտոթղթակից Միխայիլ Բեռնշտեյնը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 315—316
- ↑ Калабухов Владимир (2016 թ․ փետրվարի 19). «Истории российского кино. Жди меня». proza.ru (ռուսերեն). Проза.ру. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Коваленко Геннадий Яковлевич "В объективе - жизнь", Москва, 1987, с. 38
Գրականություն
խմբագրել- Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 315—316. — 784 с. — 3000 экз.
- Кино на войне / документы и свидетельства / авт.-сост. В. И. Фомин. — М.: Материк, 2005. — 941 с. — ISBN 5-85646-137-1
Արտաքին հղումներ
խմբագրել- «Жди меня» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «Жди меня». www.culture.ru (ռուսերեն). Культура.РФ. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- «Жди меня». cinema.mosfilm.ru (ռուսերեն). «Мосфильм». Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- «Фильм Жди меня. (1943)». old2019.gosfilmofond.ru (ռուսերեն). «Государственный фонд кинофильмов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2022-03-03-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.