Սարիբեկ Սուքիասյան

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահ

[1]Սարիբեկ Ալբերտի Սուքիասյան ( սեպտեմբերի 7,1965, Երևան, Հայաստան), «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահ:

Կենսագրություն

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 7-ին Երևանում:

1985-1987թթ. ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:

Սարիբեկ Սուքիասյան
 
Ծնվել էսեպտեմբեր 7, 1965 (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունգործարար
ԾնողներՍուքիասյան Ալբերտ, Կոկոյանց Անժելա
Զբաղեցրած պաշտոններ«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահ
Կայքsukiasyan.am

Կրթություն

1990թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Աշխատանքային գործունեություն

1988թ. սկսած ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

1988-1991թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը:

1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը:

1996‑1997թթ. զբաղեցրել է «Տարա-վերանորոգում» ԲԲԸ նախագահի պաշտոնը:

1999թ. մինչ այժմ զբաղեցնում է «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահի պաշտոնը:

1997-1998թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ:

1998-2005թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2006թ. առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը:

Հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ:

Մեկենասություն

Ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի:

Պարգևներ և մրցանակներ

Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար ՀՀ մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հղումներ

  1. «Կենսագրություն — Սարիբեկ Սուքիասյան». Վերցված է 2023-06-22-ին.