Բանգկոկի կանոններ (անգլ.՝ Bangkok Rules) բանտարկության այլընտրանքային միջոցներ,որոնք պաշտպանում են իրավախախտ կանանց խոցելիությունը տղամարդկանց համար ստեղծված համակարգում։

Ներածություն

2009 թվականին Թաիլանդի կառավարությունը, կանանց բանտերի բարեփոխումների կողմնակից Արքայադուստր Բաջրակիտիյաբհայի պնդմամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմնին ներկայացրել է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի բանաձևը, որը մանրամասնում է հիմնականում բանտարկված կանանց խոցելիությունը տղամարդկանց համար ստեղծված համակարգում: Բանաձևը սկիզբ դրեց մի շարք խորհրդակցությունների, որոնց գագաթնակետը դարձավ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից կին բանտարկյալներին վերաբերող առաջին կանոնների ընդունումը՝ կին բանտարկյալների հետ վարվելու կանոնները և իրավախախտների նկատմաբ ազատազրկման հետ չկապված միջոցները կամ Բանգկոկյան կանոնները[1]։

2010 թվականի դեկտեմբերի 22-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց Բանգկոկի կանոններն ընդունելու մասին, որով անդամ պետություններին կոչ արեց «ընդունել օրենսդրություն, որը սահմանում է բանտարկության այլընտրանքներ, առաջնահերթություն տալ նման համակարգերի ֆինանսավորմանը, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը»[2]:

Կանանց աճը բանտերում

Նշվում է, որ կանայք կազմում են երկրի բանտերում բանտարկյալների ընդհանուր թվի 2-10 տոկոսը: Նրանց թիվն աճում է ամենաարագ տեմպերով: Օրինակ ՝ ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող կանանց թիվը տղամարդկանց համեմատ աճել է մոտ երկու անգամ։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս ցուցանիշն աճել է գրեթե յոթ անգամ։ Չինական տվյալները չեն թարմացվել, բայց 1997-ից 2002 թվականներին Չինաստանի բանտերում կանանց թիվը տարեկան աճել է միջինը 13 տոկոսով[1][3]։

Ընտանեկան բռնության զոհեր և ազատազրկման այլընտրանքներ

Կին իրավախախտները հավանական է, որ տնային կամ սեռական բռնության զոհ են դարձել: Քրեական արդարադատության ողջ ընթացքում նրանք ենթարկվում են ոստիկանության, բանտի ծառայողների և բանտարկյալների կողմից չարաշահման, բռնության և նվաստացման: Շատ կանանց համար կալանավորումը նշանակում է չարաշահում, բռնաբարության սպառնալիքներ, հպում, կուսության ստուգում, մերկացում, ագրեսիվ անձնական զննում, սեռական բնույթի վիրավորանքներ և նվաստացումներ կամ նույնիսկ բռնաբարություն: Հայտնի են նաև դեպքեր, երբ կին բանտարկյալներին հարկադրում են սեռական ծառայություններ մատուցել ՝ նպաստի կամ արտոնյալ վերաբերմունքի համար:Ապացուցված է, որ ազատազրկման այլընտրանքները, օրինակ՝ հասարակական աշխատանքները, շատ ավելի արդյունավետ են կրկնահանցագործությունը նվազեցնելու և տևական վերականգնումը խթանելու համար: Այնուամենայնիվ, շատ երկրներում ազատազրկման այլընտրանքները հաշվի չեն առնում հանցագործ կանանց հատուկ կարիքները: Նրանց խնամակալության պարտականությունները և ընտանեկան բռնության նախկին պատմությունը հաճախ անտեսվում են, ինչպես նաև գենդերային տարբերությունները թմրամիջոցներից կախվածության և, հետևաբար, թմրամիջոցների բուժման հարցում[4]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Dialogue—Issue 43: Bangkok Rules Address the Plight of Women in Prison». Dui Hua. 17 May 2011. Վերցված է 2019-01-23-ին.
  2. «Resolution adopted by the General Assembly» (PDF). United Nations.
  3. «China: Women Prisoner Numbers Rise 10 Times Faster than Men». Dui Hua. 2015-06-23. Վերցված է 2019-01-23-ին.
  4. «UN Bangkok Rules on women offenders and prisoners; Short guide» (PDF). Penal Reform International. Վերցված է 2019-01-23-ին.