Հարավային Սուդանի ֆունտ (ISO code: SSP[1]), Հարավային Սուդանի Հանրապետության արժույթ: Մեկ ֆունտը կազմված է 100 պիաստրից: Այն հաստատվել է Հարավային Սուդանի օրենսդիր ժողովի կողմից նախքան 2011 թվականի հուլիսի 9-ին Սուդանից բաժանումը[2]:

Հարավային Սուդանի ֆունտ
Տեսակտարադրամ և ֆունտ
ISO 4217 կոդSSP
Երկիր Հարավային Սուդան
Ներդրման ամսաթիվըհուլիսի 18, 2011
Պաշտ օգտագործողներՀարավային Սուդան
ՆշանDb
Նշանի նկարագրություն£
Կենտրոնական բանկBank of South Sudan?

Այն ներկայացվել է 2011 թվականի հուլիսի 18-ին և փոխարինել է Սուդանի ֆունտին[3]: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Սուդանի ֆունտը Հարավային Սուդանում դադարել է լինել օրինական վճարման միավոր:

Բաններ Ջուբայում, որը հայտարարում է Սուդանի ֆունտից Հարավային Սուդանի ֆունտի անցման մասին

2020 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի հետ Հարավային Սուդանի ֆունտի փոխարժեքի արագ անկման պատճառով Հարավային Սուդանը հայտարարել է, որ արժույթը շուտով փոխվելու է[4][5]:

Թղթադրամներ

Թղթադրամների վրա պատկերված են Ջոն Գարանգը՝ Հարավային Սուդանի անկախության շարժման հանգուցյալ առաջնորդը[6]:

Հաստատված են 6 տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ՝ 1, 5, 10, 25, 50, 100 և 500 Հարավային Սուդանի ֆունտ, թողարկվելու են նաև 5 տարբեր անվական արժեքներով մետաղադրամներ (0,01, 0,05, 0,10, 0,25 և 0,50)[7][8]:

Երեք նոր թղթադրամներ՝ 0,50, 0,10 և 0,25 Հարավային Սուդանի ֆունտ անվանական արժեքներով, թողարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 19[9]:

2015 թվականի հուլիսի 9-ին թողարկվել են շրջանառության մեջ դրված առաջին մետաղադրամները՝ SSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով՝ ի պատիվ Սուդանի անկախության 4-րդ տարեդարձի[10]:

2016 թվականին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 20 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը 25 ֆունտի փոխարեն[11]: 2018 թվականին Հարավային Սուդանի բանկը ներկայացրել է 500 ֆունտ արժեքով թղթադրամը՝ տարիներով գնաճից հետո ամենօրյա կանխիկ գործարքները հեշտացնելու համար[12]։

Որպես տարադրամի վերաձևավորման մաս և շփոթությունը նվազեցնելու համար թողարկվել է SSP 1 մետաղադրամը՝ փոխարինելու SSP 1 թղթադրամին, ինչպես նաև թողարկվել է մետաղադրամ 2 ֆունտի համար[13][14]: SSP 10, SSP 20 և SSP 100 թղթադրամների ձևավորումը ևս փոխվել է[13]:

2016 թվականի նոյեմբերին Հարավային Սուդանի բանկի կառավարիչը հայտարարություն է տարածել՝ հերքելով, թե բանկը 200, 500 և 1000 ֆունտ անվանական արժեքներով նոր թղթադրամներ է տպում[15]:

2021 թվականի փետրվարին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 1000 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը՝ որպես աճող գնաճի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոց[16][17]: Շագանակագույն թղթադրամների դիմերեսին Ջոն Գալագերն է պատկերված, իսկ հակառակ կողմում՝ երկու ջայլամ[18]:

Հարավային Սուդանի ֆունտի թղթադրամներ
Պատկեր Արժեք Երես Հակառակ կողմ Ջրանիշ
[1] SSP 0,05 Ջոն Գարանգ Ջայլամ Հարավային Սուդանի դրոշը կրկնվող տողերով և Ջոն Գարանգը թղթադրամի աջ կողմում
[2] SSP 0,10 Կուդու
[3] SSP 0,25 Նեղոս
[4] SSP 1 Ընձուղտեր Ջոն Գարանգ և գալվանային 1
[5] SSP 5 Սանգա խոշոր եղջերավոր անասուն Ջոն Գարանգ և գալվանային 5
[6] SSP 10 բուֆֆալո, արքայախնձոր Ջոն Գարանգ և գալվանային 10
[7] SSP 20 Օրիքս անտիլոպ,

նավթի հորատման մեքենա

Ջոն Գարանգ և գալվանային 20
[8] SSP 50 Փղեր Ջոն Գարանգ և գալվանային 50
[9] SSP 100 Առյուծ, ջրվեժ Ջոն Գարանգ և գալվանային 100
[10] SSP 500 Նեղոս Ջոն Գարանգ և գալվանային 500
[11] SSP 1,000 Ջայլամներ Ջոն Գարանգ և գալվանային 1000

Մետաղադրամներ

SSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2015 թվականի հուլիսի 9-ին (Հարավային Սուդանի անկախության օր)[19]: 2016 թվականի դրությամբ Հարավային Սուդանի մետաղադրամները հատվում են Հարավաֆրիկյան դրամահատարանում[14]:

SSP 1 և SSP 2 անվանական արժեքով, երկու տարբեր մետաղներից կազմված մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2016 թվականին[13]:

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է Հարավային Սուդանի զինանշանը երկրի անվամբ՝ «Հարավային Սուդանի Հանրապետություն», և ամսաթիվը: Այլ մետաղադրամների վրա պատկերված են[20]՝

  • SSP 0,10՝ պղնձապատ պողպատ, նավթային հարթակ:
  • SSP 0,20՝ արույրապատ պողպատ, կոշկակտուց արագիլ:
  • SSP 0,50՝ նիկելապատ պողպատ, հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր:
  • SSP 1՝ կենտրոնում բրոնզապատ պողպատ, եզրերը նիկելապատ պողպատ, նուբիական ընձուղտ:
  • SSP 2՝ կենտրոնում նիկելապատ պողպատ, եզրերը բրոնզապատ պողպատ, աֆրիկյան վահան:

Փոխարժեք

2011 թվականին Հարավային Սուդանի ֆունտը ներկայացնելու ժամանակ դրա փոխարժեքը եղել է SSP 2.75 = $1[21]: 2024 թվականի մայիսի 10-ին կոմերցիոն հասանելի փոխարժեքը SSP 1555.57 = $1, իսկ դրան զուգահեռ փոխարժեքը՝ SSP 3050 = $1[22]:

Ծանոթագրություններ

  1. «Introduction of SSP1000 banknotes into circulation - Bank of South Sudan». boss.gov.ss. 9 February 2021.
  2. SSLA endorses national anthem and coat of arms. 26 May 2011 Արխիվացված 31 Հուլիս 2011 Wayback Machine
  3. «South Sudan Pound released July 18». Արխիվացված է օրիգինալից 25 January 2012-ին.
  4. «South Sudan to change currency to improve economy - government spokesman». Reuters (անգլերեն). 2020-10-10. Վերցված է 2020-10-10-ին.
  5. «South Sudan plans to change national currency to shore up economy - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2020-10-10-ին.
  6. «South Sudan pound to be launched next week». BBC News. 11 July 2011. Վերցված է 11 July 2011-ին.
  7. South Sudan Pound to be released by Monday - Government of South Sudan official website. Published 12 July 2011. Retrieved 13 July 2011.
  8. South Sudan issued new pound notes 18 July 2011, BanknoteNews.com. Retrieved on 5 September 2011.
  9. Linzmayer, Owen (2012). «South Sudan». The Banknote Book. San Francisco, California: Banknote News.
  10. World’s Newest Country Issues Circulation Coins on National Independence Day Coin Update (news.coinupdate.com). 10 July 2015. Retrieved on 13 July 2015.
  11. South Sudan new 20-pound note (B111) confirmed BanknoteNews.com. 22 April 2016. Retrieved on 22 April 2016.
  12. South Sudan new 500-pound note (B116) reported Banknote News (banknotenews.com). 15 June 2018. Retrieved on 16 June 2018.
  13. 13,0 13,1 13,2 Ofori-Atta, Prince (7 April 2016). «South Sudan introduces new bank notes | East & Horn Africa». www.theafricareport.com. Վերցված է 31 October 2016-ին.
  14. 14,0 14,1 «2 Pounds 2016, South Sudan | Catalog | CoinBrothers». coin-brothers.com. Վերցված է 31 October 2016-ին.
  15. «S. Sudan bank governor denies introducing new bank note». Sudan Tribune. 26 November 2016. Վերցված է 27 November 2016-ին.
  16. Viola Elias; Nabeel Biajo (September 11, 2020). «South Sudan, Sudan Address Economic Crises». VOA Africa. Վերցված է April 22, 2023-ին.
  17. «South Sudan Central bank introduces 1000 pound banknote as inflation soars». PAN AFRICAN VISIONS (ամերիկյան անգլերեն). 2021-02-10. Վերցված է 2021-10-09-ին.
  18. «South Sudan unveils new currency; the 1000 pound note». GhanaWeb (անգլերեն). 2021-02-10. Վերցված է 2021-10-09-ին.
  19. «South Sudan government to introduce coins on Independence Day». Sudan Tribune. 8 July 2015. Վերցված է 4 August 2015-ին.
  20. «World's Newest Country Issues Circulation Coins on National Independence Day | Coin Update». news.coinupdate.com. Վերցված է 31 October 2016-ին.
  21. The Economist Intelligence Unit EIU, 21 December 2015 https://country.eiu.com/article.aspx?articleid=1443788928&Country=Sudan&topic=Economy&subtopic=For_9
  22. «CLIMIS | Dashboard». climis-southsudan.org. Վերցված է 2024-05-12-ին.

Արտքաին հղումներ