Հարավային Սուդանի ֆունտ
Հարավային Սուդանի ֆունտ (ISO code: SSP[1]), Հարավային Սուդանի Հանրապետության արժույթ։ Մեկ ֆունտը կազմված է 100 պիաստրից։ Այն հաստատվել է Հարավային Սուդանի օրենսդիր ժողովի կողմից նախքան 2011 թվականի հուլիսի 9-ին Սուդանից բաժանումը[2]։
Տեսակ | տարադրամ և ֆունտ |
---|---|
ISO 4217 կոդ | SSP |
Երկիր | Հարավային Սուդան |
Ներդրման ամսաթիվը | հուլիսի 18, 2011 |
Պաշտ օգտագործողներ | Հարավային Սուդան |
Նշան | Db |
Նշանի նկարագրություն | £ |
Կենտրոնական բանկ | Bank of South Sudan? |
Այն ներկայացվել է 2011 թվականի հուլիսի 18-ին և փոխարինել է Սուդանի ֆունտին[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Սուդանի ֆունտը Հարավային Սուդանում դադարել է լինել օրինական վճարման միավոր։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի հետ Հարավային Սուդանի ֆունտի փոխարժեքի արագ անկման պատճառով Հարավային Սուդանը հայտարարել է, որ արժույթը շուտով փոխվելու է[4][5]։
Թղթադրամներ
խմբագրելԹղթադրամների վրա պատկերված են Ջոն Գարանգը՝ Հարավային Սուդանի անկախության շարժման հանգուցյալ առաջնորդը[6]։
Հաստատված են 6 տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ՝ 1, 5, 10, 25, 50, 100 և 500 Հարավային Սուդանի ֆունտ, թողարկվելու են նաև 5 տարբեր անվական արժեքներով մետաղադրամներ (0,01, 0,05, 0,10, 0,25 և 0,50)[7][8]։
Երեք նոր թղթադրամներ՝ 0,50, 0,10 և 0,25 Հարավային Սուդանի ֆունտ անվանական արժեքներով, թողարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 19[9]։
2015 թվականի հուլիսի 9-ին թողարկվել են շրջանառության մեջ դրված առաջին մետաղադրամները՝ SSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով՝ ի պատիվ Սուդանի անկախության 4-րդ տարեդարձի[10]։
2016 թվականին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 20 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը 25 ֆունտի փոխարեն[11]։ 2018 թվականին Հարավային Սուդանի բանկը ներկայացրել է 500 ֆունտ արժեքով թղթադրամը՝ տարիներով գնաճից հետո ամենօրյա կանխիկ գործարքները հեշտացնելու համար[12]։
Որպես տարադրամի վերաձևավորման մաս և շփոթությունը նվազեցնելու համար թողարկվել է SSP 1 մետաղադրամը՝ փոխարինելու SSP 1 թղթադրամին, ինչպես նաև թողարկվել է մետաղադրամ 2 ֆունտի համար[13][14]։ SSP 10, SSP 20 և SSP 100 թղթադրամների ձևավորումը ևս փոխվել է[13]։
2016 թվականի նոյեմբերին Հարավային Սուդանի բանկի կառավարիչը հայտարարություն է տարածել՝ հերքելով, թե բանկը 200, 500 և 1000 ֆունտ անվանական արժեքներով նոր թղթադրամներ է տպում[15]։
2021 թվականի փետրվարին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 1000 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը՝ որպես աճող գնաճի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոց[16][17]։ Շագանակագույն թղթադրամների դիմերեսին Ջոն Գալագերն է պատկերված, իսկ հակառակ կողմում՝ երկու ջայլամ[18]։
Հարավային Սուդանի ֆունտի թղթադրամներ | ||||
---|---|---|---|---|
Պատկեր | Արժեք | Երես | Հակառակ կողմ | Ջրանիշ |
[1] | SSP 0,05 | Ջոն Գարանգ | Ջայլամ | Հարավային Սուդանի դրոշը կրկնվող տողերով և Ջոն Գարանգը թղթադրամի աջ կողմում |
[2] | SSP 0,10 | Կուդու | ||
[3] | SSP 0,25 | Նեղոս | ||
[4] | SSP 1 | Ընձուղտեր | Ջոն Գարանգ և գալվանային 1 | |
[5] | SSP 5 | Սանգա խոշոր եղջերավոր անասուն | Ջոն Գարանգ և գալվանային 5 | |
[6] | SSP 10 | բուֆֆալո, արքայախնձոր | Ջոն Գարանգ և գալվանային 10 | |
[7] | SSP 20 | Օրիքս անտիլոպ,
նավթի հորատման մեքենա |
Ջոն Գարանգ և գալվանային 20 | |
[8] | SSP 50 | Փղեր | Ջոն Գարանգ և գալվանային 50 | |
[9] | SSP 100 | Առյուծ, ջրվեժ | Ջոն Գարանգ և գալվանային 100 | |
[10] | SSP 500 | Նեղոս | Ջոն Գարանգ և գալվանային 500 | |
[11] | SSP 1,000 | Ջայլամներ | Ջոն Գարանգ և գալվանային 1000 |
Մետաղադրամներ
խմբագրելSSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2015 թվականի հուլիսի 9-ին (Հարավային Սուդանի անկախության օր)[19]։ 2016 թվականի դրությամբ Հարավային Սուդանի մետաղադրամները հատվում են Հարավաֆրիկյան դրամահատարանում[14]։
SSP 1 և SSP 2 անվանական արժեքով, երկու տարբեր մետաղներից կազմված մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2016 թվականին[13]։
Մետաղադրամների դիմերեսին պատկերված է Հարավային Սուդանի զինանշանը երկրի անվամբ՝ «Հարավային Սուդանի Հանրապետություն», և ամսաթիվը։ Այլ մետաղադրամների վրա պատկերված են[20]՝
- SSP 0,10՝ պղնձապատ պողպատ, նավթային հարթակ։
- SSP 0,20՝ արույրապատ պողպատ, կոշկակտուց արագիլ։
- SSP 0,50՝ նիկելապատ պողպատ, հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր։
- SSP 1՝ կենտրոնում բրոնզապատ պողպատ, եզրերը նիկելապատ պողպատ, նուբիական ընձուղտ։
- SSP 2՝ կենտրոնում նիկելապատ պողպատ, եզրերը բրոնզապատ պողպատ, աֆրիկյան վահան։
Փոխարժեք
խմբագրել2011 թվականին Հարավային Սուդանի ֆունտը ներկայացնելու ժամանակ դրա փոխարժեքը եղել է SSP 2.75 = $1[21]: 2024 թվականի մայիսի 10-ին կոմերցիոն հասանելի փոխարժեքը SSP 1555.57 = $1, իսկ դրան զուգահեռ փոխարժեքը՝ SSP 3050 = $1[22]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Introduction of SSP1000 banknotes into circulation - Bank of South Sudan». boss.gov.ss. 2021 թ․ փետրվարի 9.
- ↑ SSLA endorses national anthem and coat of arms. 26 May 2011 Արխիվացված 31 Հուլիս 2011 Wayback Machine
- ↑ «South Sudan Pound released July 18». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «South Sudan to change currency to improve economy - government spokesman». Reuters (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «South Sudan plans to change national currency to shore up economy - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «South Sudan pound to be launched next week». BBC News. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ South Sudan Pound to be released by Monday - Government of South Sudan official website. Published 12 July 2011. Retrieved 13 July 2011.
- ↑ South Sudan issued new pound notes 18 July 2011 Արխիվացված 29 Մարտ 2012 Wayback Machine, BanknoteNews.com. Retrieved on 5 September 2011.
- ↑ Linzmayer, Owen (2012). «South Sudan». The Banknote Book. San Francisco, California: Banknote News.
- ↑ World’s Newest Country Issues Circulation Coins on National Independence Day Coin Update (news.coinupdate.com). 10 July 2015. Retrieved on 13 July 2015.
- ↑ South Sudan new 20-pound note (B111) confirmed Արխիվացված 2018-07-07 Wayback Machine BanknoteNews.com. 22 April 2016. Retrieved on 22 April 2016.
- ↑ South Sudan new 500-pound note (B116) reported Արխիվացված 2020-09-30 Wayback Machine Banknote News (banknotenews.com). 15 June 2018. Retrieved on 16 June 2018.
- ↑ 13,0 13,1 13,2 Ofori-Atta, Prince (2016 թ․ ապրիլի 7). «South Sudan introduces new bank notes | East & Horn Africa». www.theafricareport.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 14,0 14,1 «2 Pounds 2016, South Sudan | Catalog | CoinBrothers». coin-brothers.com. Արխիվացված է օրիգինալից 2019-01-31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «S. Sudan bank governor denies introducing new bank note». Sudan Tribune. 2016 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Viola Elias; Nabeel Biajo (2020 թ․ սեպտեմբերի 11). «South Sudan, Sudan Address Economic Crises». VOA Africa. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «South Sudan Central bank introduces 1000 pound banknote as inflation soars». PAN AFRICAN VISIONS (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «South Sudan unveils new currency; the 1000 pound note». GhanaWeb (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «South Sudan government to introduce coins on Independence Day». Sudan Tribune. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «World's Newest Country Issues Circulation Coins on National Independence Day | Coin Update». news.coinupdate.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ The Economist Intelligence Unit EIU, 21 December 2015 https://country.eiu.com/article.aspx?articleid=1443788928&Country=Sudan&topic=Economy&subtopic=For_9
- ↑ «CLIMIS | Dashboard». climis-southsudan.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.