Ղազախստանի գիտության պատմության թանգարան

21:08, 25 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ղազախստանի գիտության պատմության թանգարան «Գիլիմ Օրդասի», Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմական թանգարան: Գտնվում է Գիլիմ Օրդասի համալիրում (Ալմաթի, Ղազախստան):

Ղազախստանի գիտության պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՎայրԱլմաթի
ՀասցեУлица Шевченко (Алма-Ата) 28
Հիմնադրվել է2010
Կայքgylymordasy.kz

Պատմություն

Համաձայն Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի № 35-ПР հրամանի՝ թանգարանների և հավաքածուների պահպանման, ուսումնասիրության և մասսայականացման, գիտական, պատմական ու մշակութային ժառանգության տարածման նպատակով գիտահետազոտական ​​ու մշակութային կրթական աշխատանքների իրականացման համար «Գիլիմ Օրդասի» կենտրոնի ենթակայությամբ ստեղծվել է Ղազախստանի գիտության պատմության թանգարան[1]։

Հավաքածուի ձևավորումը տևել է երկու տարի։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 6 հազար գիրք, լուսանկարչական փաստաթղթեր, գիտնականների, մանկավարժների, հերոսների անձնական իրեր։ Այն իր դռները բացել է 2012 թվականին Ղազախստանի գիտությունների ակադեմիայի շենքում[2]։

Թանգարանի ցուցադրության կառուցվածքը ներառում է այնպիսի թեմատիկ բաժիններ, ինչպիսիք են «Ղազախստանի գիտության ծագումը հին ժամանակներից։ Ղազախստանի գիտության ակունքները։ 19-րդ դարի լուսավորիչներ», «Ղազախստանի գիտության զարգացումն ու ձևավորումը խորհրդային շրջանում» և «Անկախ Ղազախստանի գիտությունը»[3]։

Ցուցադրություն

Թանգարանի ցուցադրությունները պարունակում են միջնադարյան այնպիսի մտածողների գործեր, ինչպիսիք են Աբու Նասր ալ-Ֆարաբին, Խոջա Ախմետ Յասավին, Մուհամմադ Կաշգարին, Յուսուֆ Բալասագունին, Կադիրգալի Ժալաիրին, Մուհամմադ Հայդար Դուլաթին: Ցուցահանդեսն արտացոլում է նաև 19-րդ դարի Ղազախստանի լուսավորիչների՝ Իբրայ Ալթինսարինի, Չոքան Վալիխանովի, Աբայ Կունանբաևի կյանքն ու ստեղծագործությունները։ Թանգարանային ցուցահանդեսը պատմում է հայտնի արևելագետների, Ղազախական ԽՍՀ ԳԱ պատմության, նրա ղեկավարների և Ռուսական աշխարհագրական ընկերության նշանավոր ներկայացուցիչների մասին, ովքեր ուսումնասիրել են ղազախ ժողովրդի հողերը, բնակավայրերը, պատմությունը, կենցաղը, ավանդույթները[4]։

Ծանոթագրություններ

  1. Приказ Комитета по науке Министерства образования и науки Республики Казахстан от 1 июня 2010 года № 35-ПР
  2. «Музеи «Гылым ордасы» встречают гостей в обновленном виде». Արխիվացված է օրիգինալից 2022-07-03-ին. Վերցված է 2019-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Летописи истории». Արխիվացված է օրիգինալից 2019-03-03-ին. Վերցված է 2019-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Роза Кәрібжанова, «Ғылым ордасы» РМК бас директоры: Отандық ғылымды қаржыландыру ұлғайып келеді». Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին. Վերցված է 2019-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)