Հյուսիսային Եմենի ռիալ

15:08, 25 Մայիսի 2024 տարբերակ, Մարի Ավետիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ռիալ, Հյուսիսային Եմենի, նախ Եմենի Մութավաքիլական Թագավորության, այնուհետև Եմենի Արաբական Հանրապետության արժույթ: Այն նախորդել է ժամանակակից Եմենի ռիալին:

Պատմություն

Մութավաքիլական Թագավորությունը սկսել է մետաղադրամներ հատել 20-րդ դարում: Ռիալը կազմված էր 160 զալաթից, 80 հալալայից կամ 40 բուքշայից: Իմամ Յահյայի իշխանության ժամանակ թողարկվել են առաջին ռիալները: Մետաղադրամների վրա անվանական արժեքները դրոշմվել են տարբերակիչ ձևով, որտեղ «պատվավոր» Իմադին դրոշմվել է Իմամ Յահյայի մետաղադրամների վրա, իսկ Ահմադին՝ Իմամ Ահմադի մետաղադրամների վրա: Հետևաբար արժույթը երբեմն կոչվել է «Իմադի ռիալ» կամ «Ահմադի ռիալ»:

Ժամանակակից ոճով մետաղադրամները շրջանառության մեջ են մտել 1963 թվականին՝ հետևելով Եմենի Արաբական Հանրապետության ստեղծումից հետո: Երկիրը վերջիններից մեկն է եղել, որն ընդունել է տասնորդական արժութային համակարգ: 1974 թվականին ռիալը կազմված է եղել 100 ֆիլսից, չնայած գնաճի պատճառով ֆիլսի անվանական արժույթները շրջանառությունից դուրս են մղվել:

Եմենի միավորումից հետո Եմենի ռիալը փոխարինել է Հյուսիսային Եմենի ռիալին: Դրանից հետո Եմենի Արաբական Հանրապետության կողմից թողարկված անվանական արժեքները դադարել են լինել օրինական վճարման միջոց[1]:

Մետաղադրամներ

Իմամ Յահյայի (1904-1948) իշխանության օրոք բրոնզե մետաղադրամներ են թողարկվել 1 զալաթ, 1 հալալա և 1 բուքշա անվանական արժեքներով, արծաթե մետաղադրամներ՝ 1 բուքշա, 120, 110, 18, 14 և 1 ռիալ անվանական արժեքներով: Իմամ Յահյայի իրավահաջորդ Իմամ Ահմադի (1948-1962) իշխանության ժամանակ արծաթե 1 բուքշա և 120 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամների թողարկումը դադարեցվել է և ներկայացվել են 116 և 12 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամները: Տարօրինակորեն 116 և 18 ռիալ անվանական արժեքով մետաղադրամները եղել են հնգանկյուն:

1962 թվականին Եմենի Արաբական Հանրապետությունը թողարկել է բրոնզե 12 և 1 բուքշա և վերջին թագավորի ոճով 120, 110, 210 և 14 ռիալ: Սրանց 1963 թվականին հաջորդել են նոր մետաղադրամները՝ ալյումին-բրոնզից 12, 1, և 2 բուքշա և արծաթե 5, 10 և 20 բուքշա և 1 ռիալ:

1974 թվականին տասնորդական կոտորակի վերածված մետաղադրամներն են ներկայացվել՝ ալյումինից 1 ֆիլս, արույրե 5 և 10 ֆիլս մետաղադրամներ, կուպրոնիկելից 25 և 50 ֆիլս անվանական արժեքով մետաղադրամներ: 1976 թվականին ներկայացվել է նաև կուպրոնիկելից 1 ռիալ անվանական արժեքով մետաղադրամներ[2]:

Թղթադրամներ

1964 թվականին Հյուսիսային Եմենի կառավարությունը ներկայացրեց առաջին թղթադրամը՝ 1, 5 և 10 ռիալի տեսքով: Սրանց հաջորդել են 10 և 20 բուքշա թղթադրամները 1966 թվականին, 1969 թվականին՝ 1, 5 և 10 ռիալ նոր թղթադրամները, 20 և 50 ռիալ թղթադրամները՝ 1971 թվականիը մայիսի 13-ին:

Եմենի կենտրոնական բանկը ստեղծվել է 1971 թվականի հուլիսի 27-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Սանաայում՝ Եմենի մայրաքաղաքում: Եմենի կենտրոնական բանկը իր վրա է վերցրել Եմենի արժութային խորհրդի գործառույթները։ Երբ Եմենի Արաբական Հանրապետությունը (Հյուսիսային Եմեն) և Եմենի Ժողովրդավարական Հանրապետությունը (Հարավային Եմեն) միավորվել են 1990 թվականի մայիսի 22-ին և ձևավորվել է Եմենի Հանրապետությունը, հյուսիսի և հարավի Կենտրոնական բանկերը միավորվել են, և համատեղ ձեռնարկությունը շարունակել է օգտագործել Եմենի կենտրոնական բանկ անվանումը[3]:

Արժեք

Արժեք Երես Հակառակ կողմ
1 ռիալ    

Ծանոթագրություններ

  1. Mayland, Odin (0001-11-29). «Yemen - Global Financial Data». globalfinancialdata.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-05-25-ին.
  2. El-Erian, Mohamed (1988). «Currency Substitution in Egypt and the Yemen Arab Republic: A Comparative Quantitative Analysis». Staff Papers (International Monetary Fund). 35 (1): 85–103.
  3. Linzmayer, Owen (27 January 2012). «Arab Republic of Yemen». The Banknote Book - Abyssinia - French Sudan. Vol. 1 (1st ed.). San Francisco, CA: Spink & Son Publishing. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2018-10-03-ին. Վերցված է 2012-04-27-ին.