Հյուսիսային Եմենի ռիալ
Ռիալ, Հյուսիսային Եմենի, նախ Եմենի Մութավաքիլական Թագավորության, այնուհետև Եմենի Արաբական Հանրապետության արժույթ։ Այն նախորդել է ժամանակակից Եմենի ռիալին։
Տեսակ | տարադրամ |
---|---|
Երկիր | Եմենի Արաբական Հանրապետություն |
Կենտրոնական բանկ | Եմենի կենտրոնական բանկ |
Փոխարինել է | Mutawakkilite Yemeni Riyal? |
Փոխարված է | Եմենի ռիալ |
Պատմություն
խմբագրելՄութավաքիլական Թագավորությունը սկսել է մետաղադրամներ հատել 20-րդ դարում։ Ռիալը կազմված էր 160 զալաթից, 80 հալալայից կամ 40 բուքշայից։ Իմամ Յահյայի իշխանության ժամանակ թողարկվել են առաջին ռիալները։ Մետաղադրամների վրա անվանական արժեքները դրոշմվել են տարբերակիչ ձևով, որտեղ «պատվավոր» Իմադին դրոշմվել է Իմամ Յահյայի մետաղադրամների վրա, իսկ Ահմադին՝ Իմամ Ահմադի մետաղադրամների վրա։ Հետևաբար արժույթը երբեմն կոչվել է «Իմադի ռիալ» կամ «Ահմադի ռիալ»։
Ժամանակակից ոճով մետաղադրամները շրջանառության մեջ են մտել 1963 թվականին՝ հետևելով Եմենի Արաբական Հանրապետության ստեղծումից հետո։ Երկիրը վերջիններից մեկն է եղել, որն ընդունել է տասնորդական արժութային համակարգ։ 1974 թվականին ռիալը կազմված է եղել 100 ֆիլսից, չնայած գնաճի պատճառով ֆիլսի անվանական արժույթները շրջանառությունից դուրս են մղվել։
Եմենի միավորումից հետո Եմենի ռիալը փոխարինել է Հյուսիսային Եմենի ռիալին։ Դրանից հետո Եմենի Արաբական Հանրապետության կողմից թողարկված անվանական արժեքները դադարել են լինել օրինական վճարման միջոց[1]։
Մետաղադրամներ
խմբագրելԻմամ Յահյայի (1904-1948) իշխանության օրոք բրոնզե մետաղադրամներ են թողարկվել 1 զալաթ, 1 հալալա և 1 բուքշա անվանական արժեքներով, արծաթե մետաղադրամներ՝ 1 բուքշա, 1⁄20, 1⁄10, 1⁄8, 1⁄4 և 1 ռիալ անվանական արժեքներով։ Իմամ Յահյայի իրավահաջորդ Իմամ Ահմադի (1948-1962) իշխանության ժամանակ արծաթե 1 բուքշա և 1⁄20 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամների թողարկումը դադարեցվել է և ներկայացվել են 1⁄16 և 1⁄2 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամները։ Տարօրինակորեն 1⁄16 և 1⁄8 ռիալ անվանական արժեքով մետաղադրամները եղել են հնգանկյուն։
1962 թվականին Եմենի Արաբական Հանրապետությունը թողարկել է բրոնզե 1⁄2 և 1 բուքշա և վերջին թագավորի ոճով 1⁄20, 1⁄10, 2⁄10 և 1⁄4 ռիալ։ Սրանց 1963 թվականին հաջորդել են նոր մետաղադրամները՝ ալյումին-բրոնզից 1⁄2, 1, և 2 բուքշա և արծաթե 5, 10 և 20 բուքշա և 1 ռիալ։
1974 թվականին տասնորդական կոտորակի վերածված մետաղադրամներն են ներկայացվել՝ ալյումինից 1 ֆիլս, արույրե 5 և 10 ֆիլս մետաղադրամներ, կուպրոնիկելից 25 և 50 ֆիլս անվանական արժեքով մետաղադրամներ։ 1976 թվականին ներկայացվել է նաև կուպրոնիկելից 1 ռիալ անվանական արժեքով մետաղադրամներ[2]։
Թղթադրամներ
խմբագրել1964 թվականին Հյուսիսային Եմենի կառավարությունը ներկայացրեց առաջին թղթադրամը՝ 1, 5 և 10 ռիալի տեսքով։ Սրանց հաջորդել են 10 և 20 բուքշա թղթադրամները 1966 թվականին, 1969 թվականին՝ 1, 5 և 10 ռիալ նոր թղթադրամները, 20 և 50 ռիալ թղթադրամները՝ 1971 թվականիը մայիսի 13-ին։
Եմենի կենտրոնական բանկը ստեղծվել է 1971 թվականի հուլիսի 27-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Սանաայում՝ Եմենի մայրաքաղաքում։ Եմենի կենտրոնական բանկը իր վրա է վերցրել Եմենի արժութային խորհրդի գործառույթները։ Երբ Եմենի Արաբական Հանրապետությունը (Հյուսիսային Եմեն) և Եմենի Ժողովրդավարական Հանրապետությունը (Հարավային Եմեն) միավորվել են 1990 թվականի մայիսի 22-ին և ձևավորվել է Եմենի Հանրապետությունը, հյուսիսի և հարավի Կենտրոնական բանկերը միավորվել են, և համատեղ ձեռնարկությունը շարունակել է օգտագործել Եմենի կենտրոնական բանկ անվանումը[3]։
Արժեք
խմբագրելԱրժեք | Երես | Հակառակ կողմ |
---|---|---|
1 ռիալ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mayland, Odin (1 թ․ նոյեմբերի 29). «Yemen - Global Financial Data». globalfinancialdata.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ El-Erian, Mohamed (1988). «Currency Substitution in Egypt and the Yemen Arab Republic: A Comparative Quantitative Analysis». Staff Papers (International Monetary Fund). 35 (1): 85–103.
- ↑ Linzmayer, Owen (2012 թ․ հունվարի 27). «Arab Republic of Yemen». The Banknote Book - Abyssinia - French Sudan. Vol. 1 (1st ed.). San Francisco, CA: Spink & Son Publishing. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.