Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի

13:06, 25 Մայիսի 2024 տարբերակ, Մարի Ավետիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի (պարս.՝ مهدی هاشمی رفسنجانی; սեպտեմբերի 20, 1969), իրանցի գործարար, Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի չորրորդ երեխան: Հայտնի է որպես իրանցի «աղազադե»[1]:

Վաղ կյանք և կրթություն

Ռաֆսանջանին ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20 Թեհրանում: Նա սովորել է Նիքան ավագ դպրոցում՝ այն ավարտելով 1987 թվականին: Նա ընդունվել է Թեհրանի համալսարան, որտեղ սովորել է հեռահաղորդակցություն և բակալավրի աստիճան ստացել 1992 թվականին: Էներգետիկ ինժեների մագիստրոսի աստիճան է ստացել Շարիֆի տեխնոլոգիական համալսարանից և Իսլամական Ազատ համալսարանում ասպիրանտուրայում է սովորել՝ էներգետիկ ինժեներության ոլորտում:

2010 թվականի հոկտեմբերին նա սկսել է Օքսֆորդի Վոլֆսոն քոլեջում ասպիրանտուրայում սովորել՝ արևելագիտության ոլորտում՝ կենտրոնանալով Իրանի սահմանադրության վրա[2][3][4]։

Դատավարություն

2007 թվականին Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Total S.A. նավթային ընկերության գործադիր տնօրենին և այլ պաշտոնյաների՝ մեղադրելով, որ Total-ը կաշառք է տվել իրանցի պաշտոնյաներին: 1997 թվականից մինչև 2003 թվականը Total-ը վճարել է 60,000,000 եվրո (80,000,000 ԱՄՆ դոլար)՝ PSEEZ օֆշորային բնական գազի հանքավայրի համար բարենպաստ պայմանագիր կնքելու նպատակով: Այս գումարի մեծ մասը, իբր, վճարվել է բանկային հաշիվներին, որոնք վերահսկվել են Մեհդի Ռաֆսանջանիի կողմից, որն այն ժամանակ պետական ​​«Գազ Իրան» ընկերության ղեկավարն է եղել[5]:

Ռաֆսանջանին հերքել է այս պնդումները և սպառնացել թերթերին, որը հաղորդում է տվել դատախազությանը[6]:

Ռաֆսանջանին աքսորից վերադարձել է Իրան՝ պատասխանելու 2009 թվականի վիճելի ընտրություններից հետո անկարգություններ հրահրելու մեղադրանքներին, ինչը առաջացրել է ենթադրություններ, որ Ռաֆսանջանիի ազդեցությունը Թեհրանում կրկին կարող է աճել[7]։ 2012 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է բազմապիսի մեղադրանքներով և ազատ է արձակվել 2012 թվականի դեկտեմբերին[8][9]:

Ծանոթագրություն

  1. Eskandar Sadeghi-Boroujerdi (25 September 2012), «Rafsanjani reacts to his Son's Arrest; Ahmadinejad's Last Visit to New York», Al-Monitor, Արխիվացված է օրիգինալից 5 August 2017-ին, Վերցված է 15 July 2017-ին
  2. Rajeev Syal (27 March 2011). «Oxford investigates former Iranian president's son over DPhil application». The Guardian. Վերցված է 11 November 2012-ին.
  3. «The torturer Oxford 'bent over backwards' to admit». The Oxford Student. 17 November 2011. Վերցված է 11 November 2012-ին.
  4. «Record 2011» (PDF). Wolfson Oxford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 December 2012-ին. Վերցված է 11 November 2012-ին.
  5. Oil chief held in second corruption investigation – Times Online. Charles Bremner in Paris. 22 March 2007
  6. تكذيب هرگونه ارتباط با توتال :: RajaNews Արխիվացված 2 Հունիս 2008 Wayback Machine
  7. «Son of Iran's former president detained after return from exile». The Telegraph. Վերցված է 25 September 2012-ին.
  8. Sadeghi-Boroujerdi, Eskandar (25 September 2012). «Rafsanjani reacts to his Son's Arrest». Al Monitor. Վերցված է 12 August 2013-ին.
  9. Sadeghi-Boroujerdi, Eskandar (20 December 2012). «Former Ahmadinejad Deputy Calls for Mehdi Hashemi's Execution». Al Monitor. Վերցված է 12 August 2013-ին.