Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգ

06:56, 25 Մայիսի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգ PAPSS, տարբեր տեղական արժույթներով միջսահմանային վճարումների կատարման համաաֆրիկյան համակարգ իրական ժամանակի ռեժիմով։ Այն սկսել է գործել 2022 թվականի հունվարի 13-ից[1] Աֆրիկյան միության և Աֆրիկյան ներմուծման և ատահանման բանկի(Afreximbank) կողմից ի լրումն Աֆրիկյան մայցամաքային ազատ առևտրի գոտու (AfCFTA) ծրագրին, հետագայում, մինչև 2024 թվականի վերջ, Կարիբյան շրջանում ներդնելու հեռանկարով։

Պատմություն

PAPSS-ի մասին առաջին հիշատակումը եղել է 2019 թվականի հուլիսի 7-ին[2] Նիամեում Աֆրիկյան միության Ասամբլեայի 12-րդ արտահերթ նիստում, որտեղ Նիգերիան արտահայտվեց AfCFTA գործառնական փուլի մեկնարկի օգտին[3]։ Համակարգը գործարկվել է որպես փորձնական ծրագիր Արևմտյան Աֆրիկայի արժութային գոտու (WMZ) 6 երկրների միջև ՝ նախքան հանրությանը հասանելի դառնալը[2]: 2023 թվականին Կարիբյան համայնքի մի քանի երկրներ[4] սկսեցին իրականացնել փորձնական հարթակ ՝ օգտագործելով Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգը ՝ Կարիբյան ավազանի և Աֆրիկայի միջև առևտուրը հեշտացնելու համար[5][6]:

Այդ քայլը համընկել է Afreximbank-իմ կողմից Կարիբյան տարածաշրջանը Աֆրիկայի Սփյուռքը վեցերորդ տարածաշրջան հայտարարելու և Կարիբյան Բարբադոս կղզում գրասենյակի բացման հետ: PAPSS-ը նախատեսվում է իրականացնել Կարիբյան ավազանի այն երկրների շրջանում, որոնք արդեն համաձայնագիր են կնքել Afreximbank-ի հետ, և դրա մեկնարկը նախատեսվում է 2024 թվականի չորրորդ եռամսյակում[7]:

Աշխատանքի սկզբունք

  • Ընկերությունը վճարային գործիք է տրամադրում տեղական բանկին կամ վճարային ծառայության մատակարարին
  • Վճարային հրահանգը ուղարկվում է PAPSS երկրի կենտրոնական բանկի միջոցով և ուղղվում ստացողի բանկային հաշվին
  • PAPSS-ը նախորոք կատարում է վճարային հրահանգի բոլոր ստուգումները, ուղարկում այն ստացողի կենտրոնական բանկ և, ի վերջո, տեղական բանկի հաշվին
  • PAPSS-ը ուղարկողի և ստացողի Կենտրոնական բանկին տրամադրում է կրեդիտի և դեբետի հաշվարկների հրահանգները։ Կենտրոնական բանկերն իրականացնում են կայուն արժույթով գործարքի հաշվարկներ ՝ օգտագործելով Afreximbank-ը որպես հաշվարկային գործակալ:
  • Միջսահմանային վերջնական հաշվարկներից հետո ստացողը ստանում է իր գումարը տեղական արժույթով[8]։

PAPSS-ը ամենօրյա ռեժիմով հաշվարկներ է իրականացնում առանձին աֆրիկյան արժույթների բոլոր տրանսակցիաների գծով՝ փոխհաշվարկներ կատարելով մինչ կեսգիշեր։ Այնուհետև կենտրոնական բանկերը կարգավորում են մնացած տարբերությունները։ Հաջորդ օրը վճարումների և հաշվարկների գործընթացը սկսվում է զրոյից[9]։

Մասնակիցներ[10]

Ծանոթագրություններ

  1. Ifeanyi, Ubah Jeremiah (2022-01-14). «PAPSS officially launched to aid payment transaction across Africa». Nairametrics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-16-ին.
  2. 2,0 2,1 Santosdiaz, Richie (2022-06-25). «Overview of The Pan-African Payment and Settlement System PAPSS». The Fintech Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-06-16-ին.
  3. «Decisions of the 12th Extraordinary Session of the Assembly | African Union». au.int. Վերցված է 2023-06-16-ին.
  4. Thiongane, Papa Samba (26 October 2023). «CARICOM Central Banks adopt PAPSS for intra-regional trade transactions». Pan-African P&SS (published 27 October 2023). Վերցված է 27 January 2024-ին.
  5. Chance, Kenton X. (20 June 2023). «11 CARICOM countries to pilot Africa trade payment system». iWitness News. Վերցված է 27 January 2024-ին.
  6. Forde-Craigg, Sheena (2 September 2022). «Establishing Direct Airlift Between African And The Caribbean». Ministry of Foreign Affairs and Foreign Trade. Վերցված է 27 January 2024-ին.
  7. Clark, Joanne (12 August 2023). «Afreximbank unveils Caribbean office in Barbados». Caribbean National Weekly. Վերցված է 27 January 2024-ին.
  8. «AfCFTA: AFREXIMBANK to facilitate pan-African payment system with Arabs – Mediatracnet» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-19-ին.
  9. «Pan-African Payment and Settlement System». International Trade Administration (անգլերեն). Վերցված է 2023-11-19-ին.
  10. «Network». PAPSS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-12-07-ին.

Հղումներ