«Հ. Ռ. Խ.» (ռուս.՝ «Р. В. С.», «հեղափոխական ռազմական խորհուրդ», «революционный военный совет»), Արկադի Գայդարի երկրորդ վիպակը (որոշ հրատարակություններում այն կոչվում է պատմվածքը), երեխաերի համար գրված նրա առաջին ստեղծագործությունը: Ստեղծագործության հիմքում դրված են հեղինակի դիտարկումները Ուկրաինայում 1919 թվականին[1][2]։

Հ․ Ռ․ Խ․
ռուս.՝ Р. В. С.
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ և սոցիալիստական ռեալիզմ
Ձևվեպ
ՀեղինակԱրկադի Գայդար
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1925
Հրատարակվել է1926

Սյուժե

Ուկրաինայում ծավալվում է հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը: Վերադառնում է Դիմկայի հորեղբայրը՝ Գոլովենը։ Դիմկան հասկանում է, որ նա հեռացել է Կարմիր բանակից։ Դիմկայի հայրը գտնվում է Պետրոգրադում և չի կարող օգնել իր հարազատներին։ Դիմկան գտնում է Գոլովենի թաքցրած հրացան, և Գոլովենի հաշվեհարդարից նրան փրկում է անցնող կարմիր հեծյալ ջոկատի հրամանատարը։ Դիմկան ծանոթանում է իր հասակակից, թափառաշրջիկ Ժիգանի հետ, որը եկել էր հաց ուտելու իր կնքահայր Օնուֆրիխի մոտ։ Նա իր նոր ընկերոջ հետ քննարկում է տնից փախչելու հնարավորությունը, քանի որ նրա պատճառով Գոլովենը ահաբեկում է ընտանիքին։

Տղաները սնունդ են հավաքում իրենց արշավի համար: Նրանք իրենց թաքստոցի մոտ գտնվող գոմում գտնում են ծանր վիրավորված անծանոթի, և Դիմկան ճանաչում է իրեն հաշվեհարդարից փրկած հրամանատարին։ Տղաները օգնում են անծանոթին, Դիմկան քահանայից յոդ է ստանում նրա վերքերը մշակելու համար: Դիմկան ցանկանում է գնալ Պետրոգրադ՝ հոր մոտ, հրամանատարը խոստանում է նրա համար անցագիր գրել։ Քահանան գնում է Դիմկայի մոր մոտ, խաբեությունը բացվահայտում է, կասկածներ են արթնանում Գոլովենի մոտ։ Նա հետևում է տղաներին, բայց Ժիգանին հաջողվում է փախչել։ Ժիգանից տեղեկանալով, որ կարմիրները քաղաքում են, վիրավոր հրամանատարը նրան փոխանցում է գրություն՝ «Հ․ Ռ․ Խ․»։ Ժիգանը շտապում է քաղաք՝ երկու անգամ բախվելով զինված «կանաչների» հետ։ Ջոկատներից մեկում Գոլովենն է։

Ժիգանը հասնում է կարմիրների շտաբ, նրանք անմիջապես ջոկատ են ուղարկում հրամանատարին փրկելու համար։ Այդ ժամանակ «կանաչները» Գոլովենի հետ միասին խուզարկում են ցախանոցը, Դիմկան հրաժարվում է լքել հրամանատարին։ Հայտնվող կարմիրները ցրում են «կանաչներին»։ Կարմիրները Դիմկայի ընտանիքին ուղարկում են Պետրոգրադ, իսկ Ժիգանին տրամադրում են զինանշանի կնիքով փաստաթուղթ, որում ասվում է, որ նա «տարր է, որն ապացուցել է իր հեղափոխականությունը»։

Ստեղծման պատմություն

Հավանաբար, «Հ. Ռ. Խ.» վիպակի ստեղծման գաղափարը Գայդարի մոտ ծնվել է դեռ բանակում ծառայելու ժամանակ։ Գրողի առաջին՝ «Պարտությունների և հաղթանակների օրերին» վիպակի ձեռագրում գտնվել է մի փոքրիկ հատված, որը գրեթե սկզբնական տարբերակով ընդգրկվել է նոր ստեղծագործության մեջ[1][2]։ Իսկ պատմվածքն ավարտվել է Լենինգրադում մոտավորապես 1924 թվականի վերջին-1925 թվականի սկզբին[2]։

Առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1925 թվականին Լենինգրադի «Զվեզդա» ամսագրի երկրորդ համարի էջերում։ Այդ հրատարակությունում կրճատված ստեղծագործության ժանրը խմբագիրների կամքով դարձել է պատմվածքը[2]։ Երկրորդ անգամ պատմվածքը հրատարակվել է Պերմի տեղական «Զվեզդա» թերթում 1926 թվականի ապրիլին։ 1926 թվականի փետրվարի 24-ին Գայդարը «Պերմկնիգի» խմբագրական-հրատարակչական բաժնի հետ կնքել է պայմանագիր, որում նշվել է[3]

  Ընկ. Գայդար-Գոլիկովը պարտավորվում է ներկայացնել... մինչև 1926 թվականի մարտի 6-ը, տպագրության համար ամբողջությամբ պատրաստ իր աշխատանքը, որը կոչվում է «Հեղռազմխորհուրդ»՝ այն «Զվեզդա» թերթում տպագրելու և «Պերմկնիգա» հրատարակությամբ առանձին գրքույկով վերահրատարակելու իրավունքով, ոչ ավելի, քան 7000 օրինակ տպաքանակով։
 
  1. 1,0 1,1 Т. А. Гайдар, примечания // А. П. Гайдар Лесные братья. Ранние приключенческие повести. — Москва: Правда, 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 Никитин А. «Дорогою поисков»
  3. ЦГАЛИ. Ф.1672. Оп.2. Д.25. Л.1.