Մակեդոնիայի պայքարի թանգարան (Սալոնիկ)

21:14, 15 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մակեդոնիայի պայքարի թանգարան (հուն․՝ Μουσείο Μακεδονικού Αγώνα Θεσσαλονίκης), թանգարան Սալոնիկում։ Հիմնադրվել է 1981 թվականին և նվիրված է Մակեդոնիայի համար հունական պայքարին։ Թանգարանը գտնվում է պատմական շենքում, որը 1893 թվականին նեոդասական ոճով կառուցել է ճարտարապետ Էռնեստ Ցիլլերը[1]։ Թանգարանի առաջին հարկի վեց սրահները հստակ պատկերում են հունական Մակեդոնիայի ժամանակակից և նորագույն պատմությունը։ Այն ներկայացնում է սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական իրադարձությունները, որոնք ազդել են տարածաշրջանում հունական մշակույթի ձևավորման վրա։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս այցելուին գլոբալ պատկերացում կազմել ոչ միայն տարածաշրջանում հեղափոխական շարժումների զարգացման, այլև Հարավային Բալկանների սոցիալական համակարգի արագ փոփոխության և ավանդույթի ու արդիականացման միջև հավասարակշռության համար նրա ցավոտ պայքարի մասին:

Մակեդոնիայի պայքարի թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել է1982
Կայքimma.edu.gr
Քարտեզ
Քարտեզ

Շենքի պատմություն

Նեոկլասիկական ոճով մինչև 1893 թվականը կառուցված շենքը, որտեղ գտնվում է թանգարանը, նախագծել է ճարտարապետ Էռնստ Ցիլլերը, ով շատ է աշխատել նաև Աթենքում։

1890 թվականի օգոստոսի 23-ին խոշոր հրդեհը ոչնչացրել է Սալոնիկի հարավ-արևելյան թաղամասերը։ Վնասված շինությունների թվում է եղել նաև Հունաստանի գլխավոր հյուպատոսության համեստ նստավայրը։ Այն գտնվել է Սուրբ Դեմետրիուս եկեղեցու կողքին[2], որը նույնպես ավերվել է հրդեհից։ Ե՛վ շենքերը, և՛ տեղանքը եղել են Հունական ուղղափառ համայնքի սեփականությունը:

Շուտով Անդրեաս Սինգրոսի նվիրատվության և Հունաստանի կառավարության առաջարկած գումարի օգնությամբ բավականաչափ գումար է հավաքվել հունական համայնքի շենքերի վերակառուցելու համար։ Դրանց թվում է եղել Սուրբ Գրիգոր Պալամասին նվիրված նոր եկեղեցին և մոտակայքում գտնվող Էռնստ Ցիլլերի նախագծով նեոկլասիկական ոճով կառուցված և հյուպատոսական առանձնատանը համապատասխանող շքեղ նստավայրը։ Սալոնիկի հունական համայնքի ղեկավար Անդրեաս Սինգրոսի և Հունաստանի հյուպատոս Գրեգորի Դոկոսի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է հյուպատոսարանը թողնել նույն տարածքում՝ համայնքի ավագանիների գաղտնի համագործակցությունը հյուպատոսության հետ հեշտացնելու նպատակով։ Շենքի հիմքը դրվել է 1892 թվականի սեպտեմբերին, իսկ աշխատանքները ավարտվել են 1893 թվականի օգոստոսին։ 1894 թվականին շենքը վարձակալել է քաղաքի հունական համայնքը՝ Սալոնիկում Հունաստանի հյուպատոսությունը տեղակայելու համար։

Լամբրոս Կորոմիլասի (1904-1907) գահակալության ժամանակաշրջաը հատկապես կարևոր է եղել այն առումով, որ նա կազմակերպել է հատուկ գաղտնի ծառայություն հյուպատոսությունների ներսում Մակեդոնիայի համար հունական պայքարը կազմակերպելու համար, որոնք հայտնի են եղել «Կենտրոններ» անվամբ: Սալոնիկում գտնվող «կենտրոնը» համագործակցել է Մակեդոնիայի այլ կենտրոնների հետ և ղեկավարել է գործողությունները։ Այստեղ հիմնականում աշխատել են սպաներ, ովքեր շփվել են տեղի գործակալների և զինված ավազակների հետ։ Նրանք համագործակցել են նաև ազգային կոմիտեների հետ, որտեղ աշխատել են Մակեդոնիայի գյուղերի և քաղաքների բնակիչներ։ Հյուպատոսությունը հաճախ է ընդունել մարտիկներին, ովքեր աննկատ ներս են մտել բակային դռնից՝ հարևան եպիսկոպոսական նստավայրից:

Այդ ժամանակահատվածում Հունաստանի հյուպատոսության կատարած աշխատանքի կարևորությունը հաստատվում է Մակեդոնյան պատերազմի գլխավոր հերոսների վկայություններով։ Գեներալ Կոնստանտինոս Մազարակիս-Այնիանը, ով այդ ժամանակ հյուպատոսությունում աշխատել է որպես հատուկ գրագիր, իր հիշողություններում պատմում է․ «Իմ աշխատանքային օրը սկսվում էր հյուպատոսարանում: Առավոտից մինչև կեսգիշեր այնտեղ էի աշխատում։ Ես հանդիպում էի գյուղական վայրերից եկած մարդկանց հետ։ Բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի տաճար։ Այստեղ հյուպատոսության մուտքի դիմաց կանգնած թուրք ժամապահ չէր նկատում նրանց։ Դա բուլղարների դեմ պայքարի տեղեկատվական-խորհրդատվական բաժինն էր»։ Ալեքսանդրոս Զաննասը, Սալոնիկի ամենահռչակավոր ընտանիքներից մեկի ժառանգորդը, դեռահաս տարիքից աշխատել էր հույն ազգի համար: Իր հուշերում նա բնութագրում էր. «Մենք շատ լավ ընկերներ էինք բոլորի հետ, ովքեր աշխատում էին այստեղ...Ես բոլորին տեսնում էի գրեթե ամեն օր, քանի որ Մակեդոնիայի գաղտնի փոստային ծառայությունը կանգ էր առնում մեր տանը և հետո ես կամ իմ եղբայրները նամակներ էինք տանում։ հյուպատոսություն...Տարբեր երկաթուղային կայարանների աշխատակիցներից ստացված նամակները...փոխանցվում էին Սապուլասին՝ մեր գյուղից մի մարդու, որը երկաթուղային կայարանի դիմաց սրճարան ուներ։ Քույրս տարրական դպրոցի ուսուցչուհի էր և նրանից ստացնում էր նամակներն ու բերում մեր տուն... Այնուհետև դրանք հայտնվում էին Հունաստանի հյուպատոսարանում...»:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Journal, Macedonian Studies (2015-12-01). «The Museum for the Macedonian Struggle». Macedonian Studies Journal (անգլերեն). 2 (1). ISSN 2204-3128.
  2. Χρίστος Ε. Λαμπρινός, "Πότε εκτίσθη το Ελληνικό Γενικό Προξενείο Θεσσαλονίκης" (Christos, E. Labrinos, "When the Greek General Consulate of Thessaloniki was built") Makedonika, vol. 19, 1979, pp. 401-407.

Գրականություն

  • Anastasia Karakasidou Affections of a Greek Hero: Pavlos Melas and Heroic Representations in Greece // Balkan Identities: Nation and Memory / Maria Todorova. — NYU Press, 2004. — С. 197—232 (p. 212).
  • Χρίστος Ε. Λαμπρινός, «Πότε εκτίσθη το Ελληνικό Γενικό Προξενείο Θεσσαλονίκης» (Christos, E. Labrinos, «When the Greek General Consulate of Thessaloniki was built») Makedonika, vol. 19, 1979, pp. 401–407.
  • Κωνσταντίνος Μαζαράκης-Αινιάν, «Μακεδονικός Αγώνας — Αναμνήσεις», Ο Μακεδονικός Αγώνας, Απομνημονεύματα (Constantinos Mazarakis-Ainian, Makedonikos Agon, Memoirs), Institute for Balkan Studies, Thessaloniki 1984, p. 182
  • Αλέξανδρος Ζάννας, «Μακεδονικός Αγώνας — Αναμνήσεις», Ο Μακεδονικός Αγώνας, Απομνημονεύματα (Alexandros Zannas, Makedonikos Agon, Memoirs),Institute for Balkan Studies, Thessaloniki 1984, p. 113

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի պայքարի թանգարան (Սալոնիկ)» հոդվածին։