Մակեդոնիայի պայքարի թանգարան (Սալոնիկ)

Մակեդոնիայի պայքարի թանգարան (հուն․՝ Μουσείο Μακεδονικού Αγώνα Θεσσαλονίκης), թանգարան Սալոնիկում։ Հիմնադրվել է 1981 թվականին և նվիրված է Մակեդոնիայի համար հունական պայքարին։ Թանգարանը գտնվում է պատմական շենքում, որը 1893 թվականին նեոդասական ոճով կառուցել է ճարտարապետ Էռնեստ Ցիլլերը[1]։ Թանգարանի առաջին հարկի վեց սրահները հստակ պատկերում են հունական Մակեդոնիայի ժամանակակից և նորագույն պատմությունը։ Այն ներկայացնում է սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական իրադարձությունները, որոնք ազդել են տարածաշրջանում հունական մշակույթի ձևավորման վրա։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս այցելուին գլոբալ պատկերացում կազմել ոչ միայն տարածաշրջանում հեղափոխական շարժումների զարգացման, այլև Հարավային Բալկանների սոցիալական համակարգի արագ փոփոխության և ավանդույթի ու արդիականացման միջև հավասարակշռության համար նրա ցավոտ պայքարի մասին։

Մակեդոնիայի պայքարի թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել է1982
Կայքimma.edu.gr
Քարտեզ
Քարտեզ

Շենքի պատմություն

խմբագրել

Նեոկլասիկական ոճով մինչև 1893 թվականը կառուցված շենքը, որտեղ գտնվում է թանգարանը, նախագծել է ճարտարապետ Էռնստ Ցիլլերը, ով շատ է աշխատել նաև Աթենքում։

1890 թվականի օգոստոսի 23-ին խոշոր հրդեհը ոչնչացրել է Սալոնիկի հարավ-արևելյան թաղամասերը։ Վնասված շինությունների թվում է եղել նաև Հունաստանի գլխավոր հյուպատոսության համեստ նստավայրը։ Այն գտնվել է Սուրբ Դեմետրիուս եկեղեցու կողքին[2], որը նույնպես ավերվել է հրդեհից։ Ե՛վ շենքերը, և՛ տեղանքը եղել են Հունական ուղղափառ համայնքի սեփականությունը։

Շուտով Անդրեաս Սինգրոսի նվիրատվության և Հունաստանի կառավարության առաջարկած գումարի օգնությամբ բավականաչափ գումար է հավաքվել հունական համայնքի շենքերը վերակառուցելու համար։ Դրանց թվում է եղել Սուրբ Գրիգոր Պալամասին նվիրված նոր եկեղեցին և մոտակայքում գտնվող Էռնստ Ցիլլերի նախագծով նեոկլասիկական ոճով կառուցված և հյուպատոսական առանձնատանը համապատասխանող շքեղ նստավայրը։ Սալոնիկի հունական համայնքի ղեկավար Անդրեաս Սինգրոսի և Հունաստանի հյուպատոս Գրեգորի Դոկոսի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է հյուպատոսարանը թողնել նույն տարածքում՝ համայնքի ավագանիների գաղտնի համագործակցությունը հյուպատոսության հետ հեշտացնելու նպատակով։ Շենքի հիմքը դրվել է 1892 թվականի սեպտեմբերին, իսկ աշխատանքները ավարտվել են 1893 թվականի օգոստոսին։ 1894 թվականին շենքը վարձակալել է քաղաքի հունական համայնքը՝ Սալոնիկում Հունաստանի հյուպատոսությունը տեղակայելու համար։

Լամբրոս Կորոմիլասի (1904-1907) գահակալության ժամանակաշրջանը հատկապես կարևոր է եղել այն առումով, որ նա կազմակերպել է հատուկ գաղտնի ծառայություն հյուպատոսությունների ներսում Մակեդոնիայի համար հունական պայքարը կազմակերպելու համար, որոնք հայտնի են եղել «Կենտրոններ» անվամբ։ Սալոնիկում գտնվող «կենտրոնը» համագործակցել է Մակեդոնիայի այլ կենտրոնների հետ և ղեկավարել է գործողությունները։ Այստեղ հիմնականում աշխատել են սպաներ, ովքեր շփվել են տեղի գործակալների և զինված ավազակների հետ։ Նրանք համագործակցել են նաև ազգային կոմիտեների հետ, որտեղ աշխատել են Մակեդոնիայի գյուղերի և քաղաքների բնակիչներ։ Հյուպատոսությունը հաճախ է ընդունել մարտիկներին, ովքեր աննկատ ներս են մտել բակային դռնից՝ հարևան եպիսկոպոսական նստավայրից։

Այդ ժամանակահատվածում Հունաստանի հյուպատոսության կատարած աշխատանքի կարևորությունը հաստատվում է Մակեդոնյան պատերազմի գլխավոր հերոսների վկայություններով։ Գեներալ Կոնստանտինոս Մազարակիս-Այնիանը, ով այդ ժամանակ հյուպատոսությունում աշխատել է որպես հատուկ գրագիր, իր հիշողություններում պատմում է․ «Իմ աշխատանքային օրը սկսվում էր հյուպատոսարանում։ Առավոտից մինչև կեսգիշեր այնտեղ էի աշխատում։ Ես հանդիպում էի գյուղական վայրերից եկած մարդկանց հետ։ Բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի տաճար։ Այստեղ հյուպատոսության մուտքի դիմաց կանգնած թուրք ժամապահը չէր նկատում նրանց։ Դա բուլղարների դեմ պայքարի տեղեկատվական-խորհրդատվական բաժինն էր»։ Ալեքսանդրոս Զաննասը, Սալոնիկի ամենահռչակավոր ընտանիքներից մեկի ժառանգորդը, դեռահաս տարիքից աշխատել էր հույն ազգի համար։ Իր հուշերում նա բնութագրում էր. «Մենք շատ լավ ընկերներ էինք բոլորի հետ, ովքեր աշխատում էին այստեղ...Ես բոլորին տեսնում էի գրեթե ամեն օր, քանի որ Մակեդոնիայի գաղտնի փոստային ծառայությունը կանգ էր առնում մեր տանը և հետո ես կամ իմ եղբայրները նամակներ էինք տանում հյուպատոսություն...Տարբեր երկաթուղային կայարանների աշխատակիցներից ստացված նամակները...փոխանցվում էին Սապուլասին՝ մեր գյուղից մի մարդու, որը երկաթուղային կայարանի դիմաց սրճարան ուներ։ Քույրս տարրական դպրոցի ուսուցչուհի էր և նրանից ստանում էր նամակները ու բերում մեր տուն... Այնուհետև դրանք հայտնվում էին Հունաստանի հյուպատոսարանում...»[3]:

Լամբրոս Կորոմիլասի հաջող գործունեությունը անհանգստացրել է օսմանյան իշխանություններին, և նրանք 1907 թվականին պահանջել են նրան արտաքսել։ Սակայն հետագա տարիներին կենտրոնը շարունակել է իր գործունեությունը։ Երիտթուրքերի օրոք, երբ ազգային պայքարը է տարվել ազգային ներկայացուցիչների կողմից, ներքին հունական կազմակերպությունը ձգտել է գաղտնի գործել՝ պայքարի էությանը տեղյակ են եղել բացառապես ընտրված պաշտոնյաներ։

Բալկանյան պատերազմը հաղթանակ է բերել Հունաստանին և հանգեցրել է Հունաստանի հետ Մակեդոնիայի դաշինքին։ Քանի որ հյուպատոսական ծառայության կարիքն այլևս չի եղել, շենքն օգտագործվել է այլ նպատակներով։ 1915 թվականին շենքի առաջին հարկում և նկուղում է գտնվել Մակեդոնիայի գյուղատնտեսական բանկը։ 1917 թվականից՝ երեք տարի շարունակ, շենքը ժամանակավորապես տարածք է տրամադրել Հունաստանի Ազգային բանկին, մինչև նրա մասնաճյուղի վերակառուցումը, որն ավերվել էր նույն թվականին քաղաքը պատած խոշոր հրդեհից։

1923 թվականին այդ շենքում տեղակայվել է տարրական դպրոց։ Գերմանական օկուպացիայի ժամանակ (1941-1944) Կարմիր Խաչը սննդամթերք է բաժանել շենքի նկուղում, իսկ քաղաքացիական պատերազմի ավարտին մի քանի ամիս շարունակ նկուղն օգտագործվել է քաղբանտարկյալների պահման համար։ Վերջին տասնամյակների ընթացքում այդտեղ գործել էին օրիորդաց, երեկոյան և 43-րդ տարրական դպրոցները։

Թանգարան

խմբագրել
 
Մակեդոնիայի պայքարի թանգարան, դահլիճ Բ.

Դեռ 1930-ական թվականներին այստեղ ծրագրել են ստեղծել Մակեդոնիայի այքարի թանգարան, որի ստեղծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Մակեդոնական Կրթական եղբայրությունը (1940), իսկ ավելի ուշ՝ Մակեդոնիայի ուսանողական ընկերակցությունը։ 1978 թվականին Սալոնիկում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որից հետո շենքը համարվել է ոչ պիտանի դպրոցի համար։ 1979 թվականին «Մակեդոնիայի պայքարի թանգարանի ընկերները» խնդրել են շենքը որպես թանգարան օգտագործելու իրավունք տրամադրել։ Շենքը վերակառուցվել է և 1980 թվականին դարձել «Մակեդոնիայի համար պայքարի թանգարան», իսկ 1982 թվականին թանգարանի հանդիսավոր բացումը կատարել է ծնունդով Մակեդոնիայից, Հունաստանի Հանրապետության նախագահ և Մակեդոնիայի պայքարի մարտիկների ժառանգներից Կոնստանտինոս Կարամանլիսը։

1999 թվականից թանգարանը գտնվում է «Մակեդոնիայի պայքարի թանգարան հիմնադրամի» կառավարման ներքո։ Նոր դարում, բացի թանգարանի ցուցահանդեսային և հրատարակչական գործունեությանից, հիմնադրամը նախաձեռնել է կազմակերպել կրթական նոր ծրագրեր և նորարարական տեխնոլոգիական հավելվածներ։

Թանգարանը գտնվում է Սալոնիկում՝ Prox. Koromila str/23, 54622 հասցեում (ավտոբուսներ՝ 39, 3, 5, 6, 12, 33):

Հավաքածու

խմբագրել

Թանգարանի հավաքածուն բաղկացած է 19-րդ և 20-րդ դարերի հազվագյուտ արտեֆակտներից, որոնք օգտագործվել են Մակեդոնիայում՝ առօրյա կյանքում, զենքեր, զրահներ, հագուստ և զինվորների անձնական իրեր, ինչպես նաև 1770-1912 թվականների պատմական ժամանակաշրջանի հազվագյուտ բնօրինակ փաստաթղթեր։

Հավաքածուի մի մասը մշտապես ցուցադրվում է ցուցասրահներում, իսկ մնացած արտեֆակտները պահվում են Մակեդոնիայի պատմության և փաստաթղթերի հետազոտական ​​կենտրոնում (KEMIT) և օգտագործվում են թանգարանի կողմից ժամանակավոր ցուցադրությունների համար։

Ցուցադրություն

խմբագրել
 
Մակեդոնիայի պայքարի թանգարան, դահլիճ Ա

Առաջին երկու սրահներում վերստեղծվում է պատմական մթնոլորտ, որն օգնում է այցելուներին հասկանալ մակեդոնական պայքարի յուրահատուկ բնույթը։ Դրա տարբեր ասպեկտները, հիմնական իրադարձությունները, և հիմնական նյութերը ներկայացված են մշտական ​​ցուցադրության թեմատիկ բաժիններում և առաջին հերթին, մակեդոնական պայքարում կռված զինվորներին (Մակեդոնոմախներ) և նրանց գործողություններին նվիրված սենյակներում, ավագ և կրտսեր հոգևորականներին, Սալոնիկում Հունաստանի գլխավոր հյուպատոսության առանցքային դերը և Պավլոս Մելասի խորհրդանշական կերպարը։ Այստեղ հակիրճ ներկայացվում են նաև երիտթուրքերի ժամանակաշրջանի առանցքային պահերը, որոնք նշանավորել են բուլղարական բանակի հետ պայքարի զինված փուլի և Բալկանյան պատերազմի պաշտոնական ավարտը, որը նախանշել է 1913 թվականին Մակեդոնիայում օսմանյան տիրապետության ավարտը։ Փաստագրական նյութերը թույլ են տալիս այցելուներին ծանոթանալ պատմական իրադարձությունների հետագա զարգացմանը։ Թանգարանի նկուղում ներկայացված են չորս լայնածավալ տրամանկարներ, որոնք այցելուներին ծանոթացնում են 20-րդ դարասկզբի մակեդոնացիների առօրյային։ Առաջին հարկում ցուցադրված հավաքածուն ներառում է Բալկանյան պատերազմի ռազմական հուշառարկաներ, որոնք պատկանում են հունական, սերբական, բուլղարական և օսմանյան բանակներին։ Թանգարանի դահլիճում կարելի է տեսնել հունական բանակի կողմից օգտագործվող զենքի և տեխնիկայի ձեռագործ մոդելներ։ Բացի այդ, դահլիճում այցելուները կկարողանան ցուցադրել վավերագրական ֆիլմեր արդի թեմաներով և տեսանյութեր Սալոնիկի պատմության և պատմական տեսարժան վայրերի մասին։

Թանգարանային ցուցանմուշները ներառում են Մակեդոնիայի գրքեր, քարտեզներ, թերթեր և վիմագրեր, լուսանկարչական նյութեր, ընտանեկան զարդեր, զենքեր, անձնական իրեր և մակեդոնացի ըմբիշների ավանդական տարազներ։ Թանգարանը հավելյալ համալրված է էլեկտրոնային տեղեկատվական համակարգով, ինչպես նաև տեսալսողական ծրագրերի համար հատուկ կահավորված սրահով և դիորամայով։

Թանգարանի բազայի վրա գործում է գիտահետազոտական ​​կենտրոն, որը զբաղվում է գիտահետազոտական ​​և հրատարակչական գործունեությամբ, ի լրումն 1870-1912 թվականների արխիվային հարուստ նյութերի պահպանության։

Մակեդոնիայի պատմության և փաստաթղթերի հետազոտական ​​կենտրոն

խմբագրել

1988 թվականին Մակեդոնիայի պատմական ուսումնասիրությունն ընդհանրապես և հատկապես Մակեդոնիայի հարցը խթանելու նպատակով թանգարանում ստեղծվել է Մակեդոնիայի պատմության և փաստաթղթերի հետազոտական ​​կենտրոն (KEMIT), որը տեղակայված է մասնագիտացված գրադարանում, թվայնացնում է ռեսուրսները և ընդարձակ արխիվային նյութերը (հունական և միջազգային, հասարակական և մասնավոր, որոնք օգտագործվում են դպրոցականների և ուսանողների կողմից)։

Կենտրոնի արխիվային նյութերը թվագրվում են 1770-1912 թվականներով։ Կենտրոնն ունի նաև ֆոտոարխիվ, որը ներառում է 19-րդ և 20-րդ դարերի Մակեդոնիայի մարդկանց, քաղաքների և գյուղերի ավելի քան 4000 լուսանկարներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Journal, Macedonian Studies (2015 թ․ դեկտեմբերի 1). «The Museum for the Macedonian Struggle». Macedonian Studies Journal (անգլերեն). 2 (1). ISSN 2204-3128.
  2. Χρίστος Ε. Λαμπρινός, "Πότε εκτίσθη το Ελληνικό Γενικό Προξενείο Θεσσαλονίκης" (Christos, E. Labrinos, "When the Greek General Consulate of Thessaloniki was built") Makedonika, vol. 19, 1979, pp. 401-407.
  3. Αλέξανδρος Ζάννας, "Μακεδονικός Αγώνας - Αναμνήσεις", Ο Μακεδονικός Αγώνας, Απομνημονεύματα (Alexandros Zannas, Makedonikos Agon, Memoirs), Institute for Balkan Studies, Thessaloniki 1984, p. 113

Գրականություն

խմբագրել
  • Anastasia Karakasidou Affections of a Greek Hero: Pavlos Melas and Heroic Representations in Greece // Balkan Identities: Nation and Memory / Maria Todorova. — NYU Press, 2004. — С. 197—232 (p. 212).
  • Χρίστος Ε. Λαμπρινός, «Πότε εκτίσθη το Ελληνικό Γενικό Προξενείο Θεσσαλονίκης» (Christos, E. Labrinos, «When the Greek General Consulate of Thessaloniki was built») Makedonika, vol. 19, 1979, pp. 401-407.
  • Κωνσταντίνος Μαζαράκης-Αινιάν, «Μακεδονικός Αγώνας — Αναμνήσεις», Ο Μακεδονικός Αγώνας, Απομνημονεύματα (Constantinos Mazarakis-Ainian, Makedonikos Agon, Memoirs), Institute for Balkan Studies, Thessaloniki 1984, p. 182
  • Αλέξανδρος Ζάννας, «Μακεδονικός Αγώνας — Αναμνήσεις», Ο Μακεδονικός Αγώνας, Απομνημονεύματα (Alexandros Zannas, Makedonikos Agon, Memoirs),Institute for Balkan Studies, Thessaloniki 1984, p. 113

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի պայքարի թանգարան (Սալոնիկ)» հոդվածին։