Հովհաննես Զարմարյան (հայտնի է Թաթուլ կեղծանունով, 1872, Մալկարա, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 27, 1901(1901-11-27), Varnik, Svilengrad Municipality, Հասկովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարահայ հեղափոխական[1]։

Հովհաննես Զարմարյան
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԲուլղարիա Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1872 Խմբագրել Wikidata
ԾննդավայրՄալկարա Խմբագրել Wikidata
Մահվան օր27 Նոյեմբերի 1901 Խմբագրել Wikidata
Մահվան վայրVarnik Խմբագրել Wikidata
Տիրապետում էհայերեն, բուլղարերեն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունհեղափոխական Խմբագրել Wikidata

Կենսագրություն

Հովհաննես Զարմարյանը ծնվել է 1872 թվականին հայերի ընտանիքում, Մալգարայում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրությունում էր։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Պլովդիվում, որտեղ սկսել է աշխատել որպես զինագործ։ Իր ծննդավայրում կազմակերպել է հեղափոխական կոմիտե։ Պլովդիվից Օդրինսկո զենք տեղափոխելու ժամանակ նրան ձերբակալել են սահմանին ու դատել։ Բանտում գտնվել է կարճ ժամանակ։

1901 թվականին նա, Օսմանյան կայսրությունում բուլղարների ազգային-ազատագրական պայքար մղող Ներքին ադրիանապոլսա-մակեդոնական հեղափոխական կազմակերպության (ВМОРО) տասը այլ հայ և բուլղար գործընկերների՝ Սլավի Մերջանովի, Պետար Սոկոլովի, Օնիկ Թորոսյանի, [[Խաչիկ Ասլանյանի և այլոց հետ, Ստեփան Զորյանի հրամանով, Պլովդիվում ստեղծել է հեղափոխական խումբ, որը ծրագրել է Արևելյան ճեպընթացով Ադրիանապոլսից Կոստանդնուպոլիս ուղևորվող պարսից շահին առևանգելու անհաջող փորձ։ Ճեպընթացի վրա հարձակման ձախողումից հետո ստեղծված բուլղարա-հայկական խումբը նախաձեռնել է Օդրին Վալիի առևանգումը։ Սակայն նա եղել է անհասանելի թիրախ, և ջոկատն առևանգել է Նուրի բեյին, որը Ադրիանապոլսի հայտնի բնակիչ Դերթլի Մուսթաֆայի որդին էր։ Սկսվել է հետապնդում, խումբը հայտնաբերվել է Օդրինսկոյի Կիրեչլի գյուղի մոտ գտնվող Յուկլուցիտ շրջանում։ Մարտից հետո, որում սպանվել է Մուսթաֆայի որդին, Թաթուլը խմբի անդամներից մի քանիսի պես զոհվել է։ Անդամների մյուս մասը գերվել է և հետագայում դատապարտվել մահապատժի կախաղանի միջոցով, որն ի կատար է ածվել 1901 թվականի նոյեմբերի 27-ին Ադրիանապոլիս քաղաքում[2][3][4]։

Ծանոթագրություններ

  1. Агоп Гарабедян: Совместные действия армянского и болгарского освободительного движения в конце XIX и начале XX века, Политика, Ереван, — REGNUM, 24 января 2011.
  2. Енциклопедия България, том 4, Издателство на БАН, София, 1984, стр. 193.
  3. «Петъръ Соколовъ и Свѣтославъ Мерджановъ» (PDF). Илюстрация Илиндень. Илинденска организация. 1 (11): 3. 1928.
  4. „Македония“, бр. 8, април 1904 г., стр. 20.