Ջրաղաց, սեղանի տրամանաբանական խաղ երկու խաղացողի համար։ Որպես խաղաքար՝ սովորաբար օգտագործում են ինը սև և ինը սպիտակ կլոր խաղաքարեր։ Խաղի նպատակն է հակառակորդի բոլոր խաղաքարերը հեռացնելը։ 1993 թվականին Ռալֆ Գասերը ալֆա-բետա-որոնման համադրության օգնությամբ և առանց վերջնախաղի տվյալների՝ ապացուցեց, որ համակարգչի վրա խաղն ավարտվում է ոչ-ոքի[1]։

Исторические и археологические сведения

«Ջրաղաց» խաղը տարածված էր ինչպես միջնադարյան Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում: Այն նաև հայտնի էր որպես «Ինը պարող տղամարդ»[2][3]։ Հնագիտական նյութում գտել են տախտակներ, որոնց վրա «ջրաղաց» են խաղացել[4][5]։ Հայտնի է, որ խաղը առևտրի առարկա էր։ Մինչև 9-րդ դարի սկիզբը այս խաղը Նորվեգիա է եկել Կենտրոնական Ասիայից։ 9-10-րդ դարերում տարածված էր Գոկստադում, Հին Լադոգայում, Նովգորոդում, Պսկովում, Հին Ռյազանում և այլ քաղաքներում[6][5]։

Նորվեգիայի Գոկստադ քաղաքում հայտնաբերվել է երկկողմանի տախտակ, որի վրա կարելի էր մի քանի խաղ խաղալ, մի կողմի վրա՝ շաշկի և շախմատ, մյուս կողմի վրա՝«ջրաղաց»: Երկրորդ կողմի վրա պատկերված են եղել տարբեր չափերի երկու կամ երեք քառակուսի, որոնք ներառված են եղել միմյանց մեջ: Նման քառակուսիների կողմերը կապված են փոքր լայնակի գծերով: Հին Լադոգայում (10-րդ դար) նավի մի մաս է հայտնաբերվել, որի վրա «ջրաղաց» խաղի համար գծված գծերով տախտակի կտոր կար:

Ենթադրվում է, որ այս գտածոն Ռուսաստանում «ջրաղաց» խաղալու համար նախատեսված տախտակի ամենավաղ հայտնագործությունն է[7][5]:

Բացի նավի տախտակներից՝ տակառների հատակին գծված խաղադաշտեր են հայտնաբերվել, քարե սալիկներ և այլն[8]։ Այս հանրաճանաչ խաղի պատկերները կարելի է գտնել պալատական ձեռագրերում՝ թագավոր Ալֆոնսո Տասներորդի «Խաղերի գիրքը» (1240 թ.) և ֆլամանդական «Ալեքսանդրի սիրավեպ» ձեռագիրը(1338)[9]։

Կանոններ

Խաղը սկսում է նրանով, որ նախ որոշվում է, ով և որ խաղաքարերով կխաղա՝ սևով կամ սպիտակով։ Սպիտակները առաջինն են սկսում։ Խաղի համար անհրաժեշտ է խաղադաշտ և երկու գույների խաղաքարերի հավաքածուն։ Խաղի ժամանակ քառակուսի խաղադաշտի համար պահանջվում է իննական խաղաքար՝ «խխունջի» և հնգանկյուն խաղադաշտերի համար՝ ամեն մեկին տասներկուական խաղաքար։

Սկզբում խաղադաշտը դատակ է, և խաղացողները հերթով սկսում են տեղադրել իրենց խաղաքարերը ցանկացած ազատ տեղերում այնպես, որ իրենց երեք խաղաքարերը մի շարքով լինեն։ Այդպես շարունակվում է մինչև իրենք չեն շարի իրենց ամբողջ խաղաքարերը։ Եթե ստացվում է շարել շարքը երեք խաղաքարերի շնորհիվ (ջրաղաց), ապա խաղացողը կարող է վերցնել խաղադաշտից հակառակորդի ցանկացած խաղաքարը։ Հետո խաղացողները հերթով խաղաքարերը տեղափոխում են ազատ տեղերում գծերի ուղղությամբ, նաև ջանք է թափում կառուցել «ջրաղաց» և խլել հակառակորդի խաղաքարերը։

Եթե ստացվում է խաղաքարերից կառուցել երկու շարք՝ երեք խաղաքարից (ջրաղաց), ապա խաղացողը դաշտից համապատասխանաբար վերցնում է հակառակորդի երկու խաղաքար: Այստեղ կա մեկ կանոն․ մի տեղում մի քանի անգամ ջրաղաց կարելի է կառուցել, բայց խաղաքարը հանվում է միայն առաջինի ժամանակ։

Երբ խաղացողին մնում է միայն երեք խաղաքար, նա ստանում է հետևյալ առավելությունը. իր հերթին նա կարող է տեղաշարժել իր խաղաքարը՝ առանց ուշադրություն դարձնելու խաղադաշտի գծերին, իսկ մյուս խաղացողը շարունակում է խաղալ հին կանոններով, մինչև նա նույնպես ունենա երեք խաղաքար։ Պարտվողը նա է, ով չի կարող այլևս քայլ անել կամ ունի երեք խաղաքարից պակաս և չի կարողանում ջրաղաց կառուցել:

Ծանոթագրություններ

  1. Ralph Gasser. «Solving Nine Men's Morris» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-07-24-ին. Վերցված է 2016-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. маргарита (westfold) (2014-03-15). «Настольная игра». Ярмарка Мастеров (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Средневековые игры». archive.akopyan.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Даркевич В. П. Путешествие в древнюю Рязань: Записки археолога. — Рязань: Новое время, 1993. — С. 127.
  5. 5,0 5,1 5,2 Рыбина Е.А. Шашки, «мельница», шахматы // Археология. Древняя Русь. Быт и культура. — М.: Наука, 1997. — С. 110—111. — 368 с.
  6. Херрман Й. Славяне и норманны в ранней истории Балтийского региона // Славяне и скандинавы. — М.: Прогресс, 1986. — С. 116.
  7. Корзухина Г. Ф. Из истории игр на Руси // Советская археология. — 1963. — № 4. — С. 95-96, 98.
  8. Рыбина Е. А. Игры // Древняя Русь в средневековом мире: Энциклопедия / Институт всеобщей истории РАН; Под ред. Е. А. Мельниковой, В. Я. Петрухин. — М.: Ладомир, 2014. — С. 316.
  9. Скирюк Д. Настольные игры: Мельница Արխիվացված է Հունվար 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:

Գրականություն

Հղումներ