Դուբայի բացահայտում (անգլ.՝ Dubai Uncovered), Դուբայում գույքի սեփականության մասին մանրամասն տեղեկությունների արտահոսքի անվանումը։ 2020 թվականին վերաբերող տվյալները բացահայտվել են 2022 թվականին[1]։

Դուբայի բացահայտում
տվյալների արտահոսք Խմբագրել Wikidata
ԵրկիրԴուբայի Էմիրություն Խմբագրել Wikidata
Հիմնական թեմահարկային օրենսդրությունը չպահպանելը Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ3 Մայիսի 2022 Խմբագրել Wikidata

Պատմություն

Արտահոսքը բացահայտել է Դուբայում գտնվող 800․000 անշարժ գույքի 274․000 սեփականատերերի անունները[2]։ Նրանցից 191․000-ը եղել են օտարերկրացիներ[3]։ Սկզբնապես տվյալները ձեռք է բերել Առաջադեմ պաշտպանական հետազոտությունների կենտրոնը (C4ADS), որոնք այնուհետև փոխանցել է նորվեգական E24 ֆինանսական թերթին, որը հետագայում գլխավորել է հետաքննությունը[2]։ Միջազգային 25 լրատվամիջոցներ համագործակցել են արտահոսքի հետաքննության գործում[1]։

Դուբայը նկարագրվել է որպես «աշխարհի ամենաանթափանց ֆինանսական կենտրոններից մեկը» և անօրինական փողերի ամենահայտնի ուղղություններից մեկը[1]։ Ըստ Brussels Times-ի՝ արտահոսքը բացահայտել է «հսկայական սև խոռոչ Դուբայի անշարժ գույքի շուկայում կենտրոնացած փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ջանքերում»[4]։

Արտահոսքը պարզել է, որ ռուսական էլիտայի ավելի քան 100 անդամներ սեփականություն են ունեցել քաղաքում, այդ թվում՝ խիստ պատժամիջոցների տակ գտնվող անձինք, ինչպիսիք են Ռուսլան Բայսարովը և Ռամզան Քադիրովը։ Բացի այդ, գործին խառնված են եղել միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործներ, ինչպես, օրինակ, Դանիել Քինահանը[2][4]։

Նորվեգիայում իրականացված հետաքննությունը պարզել է, որ Դուբայի տեղական շուկայում գտնվող գույքի սեփականատերերի 85 տոկոսը այդ մասին չի հայտնել իրենց ազգային հարկային մարմիններին, ինչպես պահանջում է օրենքը[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Frich Flydal, Eiliv; Kupfer, Matthew; Alsaker Vikan, Jonas (3 May 2022). «Dubai Uncovered: Data leak exposes how criminals, officials, and sanctioned politicians poured money into Dubai real estate». Le Monde. Վերցված է 3 May 2022-ին.
  2. 2,0 2,1 2,2 Flydal, Eiliv Frich; Kupfer, Matthew (3 May 2022). «Dubai Uncovered: Data Leak Exposes How Criminals, Officials, and Sanctioned Politicians Poured Money Into Dubai Real Estate». OCCRP.
  3. «714 Belgians named in Dubai Uncovered data leak». NWS. 3 May 2022. Վերցված է 26 May 2022-ին.
  4. 4,0 4,1 Carter, Dylan (5 May 2022). «Dubai Uncovered: Belgian criminals live in luxury beyond reach of the law». The Brussels Times. Վերցված է 26 May 2022-ին.
  5. «Data Leak Exposes How Criminals, Officials, and Sanctioned Politicians Poured Money Into Dubai Real Estate». e24.no (գրքային նորվեգերեն). 2022-05-03. Վերցված է 2024-05-08-ին.

Արտաքին հղումներ