Անհարկի հաղթանակ

12:34, 3 Մայիսի 2024 տարբերակ, Նարե8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«Անհարկի հաղթանակ» (ռուս.՝ «Ненужная победа»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը: Առաջին անգամ տպագրվել է «Будильник» ամսագրում 1882 թվականի հունիս-օգոստոս ամիսներին (№ 24-34) «Ա. Չեխոնտե» (ռուս.՝ «А. Чехонте») ստորագրությամբ և «Պատմվածք» ենթավերնագրով[1]։

Անհարկի հաղթանակ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1882
Հրատարակվել է1882

Սյուժե

Վիպակը բաժանված է ինը գլուխների: Վիպակում նկարագրվում է երիտասարդ հունգարացի երգչուհի Իլկայի կյանքն ու մահը[2]։ Վիպակի հեղինակը վերջաբանում գրում է պատմության ստեղծման իր տարբերակը: Վիպակը գրել է լրագրող դ'Օմարենը, որը սիրահարված է Իլկային։ Դ'Օմարենը Հունգարիայում իմացել է իր սիրելիի մահվան մասին, որից հետո հիվանդացել է, հաստատվել գոլդաուգենյան անտառում և գրել վիպակ «գեղեցկուհի Իլկայի» մասին։ Մի անգամ պատմության իրական հեղինակը անցել է գոլդաուգենյան անտառով, հանդիպել դ'Օմարենին, կարդացել նրա պատմությունը և թարգմանել ռուսերեն:

Պատմության գլխավոր հերոսը աղքատ երաժշտի դուստր է։ Մի անգամ կոմսուհի Գոլդաուգենը մտրակով հարվածում է Իլկայի հորն այն բանից հետո, երբ նա ավստրիացիների դեմ հայրենասիրական հունգարական երգ է երգում։ Իլկան վիրավորվում է կոմսուհու արարքից և ցանկանում է վրեժ լուծել նրանից։ Նա սիրահարվում է աղքատացած բարոն ֆոն Զայնիցին՝ կոմսուհու սիրեկանին։ Բարոնը սիրահարվում է Իլկային։ Զայնիցը պահանջում է, որ Իլկան մեկ միլիոն օժիտ ունենա։ Դա Իլկային հաջողվում է, երբ նա դառնում է հայտնի երգչուհի։ Նա Փարիզում «վիճակահանության» է ներկայացնում իրեն 100000 ֆրանկի դիմաց: Ծերունին, որին բաժին է հասնում երգչուհին, հարբեցվում է մորֆինով։ Օժիտի համար մեկ միլիոն ֆրանկ կուտակելուց հետո Իլկան վերադառնում է Ավստրիա և ամուսնանում Զայնիցի հետ։ Դրանով նա վրեժ է լուծում կոմսուհուց: Սակայն վերջինս ներում է երգչուհուն թունավորումից մահանալուց առաջ։ Տուժում է նաև բարոն ֆոն Զայնիցը։ Պելցերները նրան կեղծ կտակ են ուղարկում, որի համար նա դատապարտվում է և զրկվում բարոնական տիտղոսից։

Կերպարներ

  • Իլկա Ցվիբուշ, Շան ատամներ մականունով, 17 տարեկան փողոցային երգչուհի, որը նվագում է տավիղ
  • Ցվիբուշ, Իլկայի հայրը, ջութակ նվագող տարեց փողոցային երաժիշտ
  • Թերեզա ֆոն Գոլդաուգեն, կոմսուհի, ծննդյան անունը՝ բարոնուհի ֆոն Գեյլենշտրալ, կոմս Գոլդաուգենի կինը
  • Արթուր ֆոն Զայնից, բարոն, երիտասարդ որսորդ, 28 տարեկան, Թերեզայի սիրեկանը
  • Սիլվիա ֆոն Զայնից, Արթուրի քույրը
  • Բորիս Պելտցեր, Սիլվիայի ամուսինը
  • Մարթա Բլաուխեր
  • Ծեր և երիտասարդ Ֆրիցներ (հայր և որդի), Գոլդաուգենի գյուղացիներ
  • Մադմուազել Բլանշար, թատրոնի սեփականատեր Փարիզում
  • Ալֆրեդ Դեզիրե, դրագուն
  • Ադոլֆ Բախ, բանկիրի որդի
  • Անդրե դ'Օմարեն, «Ֆիգարո» թերթի լրագրող, Իլկայի ծանոթը Ֆրանսիայում
  • Մարկ Լուվրեր, փարիզցի տարեց գործարանատեր
  1. «А. В. Амфитеатров «Ненужная победа» «Одесские новости», 1911. 6 февраля Сайт Литература и жизнь». Արխիվացված է օրիգինալից 2016-10-07-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «А. П. Чехов. Повесть «Ненужная победа»». Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին. Վերցված է 2017-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)