ՍԻՆԱՐ սկանդալ

14:26, 1 Մայիսի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ՍԻՆԱՐ սկանդալը Կանադայում հաշվապահական հաշվառման խոշոր սկանդալ էր, որը հայտնի դարձավ 2000 թվականի մարտին ՍԻՆԱՐ-ում(CINAR՝ ՍիԱՅԵՆԷՅԱՐ) ՝ այն ժամանակվա աշխարհի ամենահաջողակ մանկական հեռուստատեսային ընկերություններից մեկը[1], որը վերանվանվեց Cookie Jar Group: Քննիչները հայտնաբերեցին, որ 122 միլիոն ԱՄՆ դոլարը փոխանցվել է Բահամյան բանկերի հաշիվներին ՝ առանց խորհրդի անդամների հաստատման: Սկանդալը հանգեցրեց Կանադայի ամենաերկար քրեական դատավարությանը, որը երբևէ քննվել է երդվյալ ատենակալների կողմից[2][3]:

2004 թվականին, սկանդալից հետո, ՍԻՆԱՐ-ը 190 միլիոն դոլարով վաճառվեց Նիլվանայի (Nelvana) հիմնադիր Մայքլ Հիրշի և Նիլվանայի նախկին նախագահ թոփեր Թեյլորի գլխավորած խմբին[4]։ Հետագայում ընկերությունը վերանվանվել է Քուկի Ջէր (Cookie Jar)[5]։

Նախապատմություն

ՍԻՆԱՐ-ը հիմնադրվել է ամուսիններ Միշելին Չարեստի և Ռոնալդ Վայնբերգի կողմից 1976 թվականին Նյու Յորքում կանանց ֆիլմերի փառատոնի համար միջոցառում կազմակերպելուց հետո, իսկ ավելի ուշ իր գործունեությունը տեղափոխել է Մոնրեալ, Քվեբեկ: 1980-ականների և 1990-ականների ընթացքում ընկերությունը հսկայական հաջողություններ է գրանցել մանկական ծրագրեր թողարկման մեջ, ինչպիսիք են «Կուղբ հայրիկի պատմությունների ժամանակը», «Ռիչարդ Սքարրիի աշխույժ աշխարհը», «Դուք վախենում եք մթությունից», «Փադինգթոն արջուկի արկածները», «Ուիմզիի տունը», «Կայլու», «Զոբումաֆու» և «Արթուր»:

ՍԻՆԱՐ-ը թողարկվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայում 1993 թվականին, իսկ մեկ տարի անց ՝ Նասդաք բորսայում[6]։ 1999 թվականին ՍԻՆԱՐ-ի տարեկան եկամուտը կազմում էր 150մլն կանադական դոլար, և մանկական հեռուստատեսության շուկայում նրան էր պատկանում մոտ 1,5 մլրդ կանադական դոլար ։ 1996 թվականին ՍԻՆԱՐ-ը ձեռք բերեց բրիտանական ՖԻլմ Ֆէյր(Film Fair) անիմացիոն ստուդիայի գրադարանը, որը ներառում էր «Փադինգթոն արջուկ» մուլտֆիլմի հեռուստատեսային ադապտացիաները ։ 1998 թվականին ՍԻՆԱՐ-ը ստուդիան փակեց։ 1999 թվականի փետրվարին ՍԻՆԱՐ-ը ձեռք բերեց Լուքեդիա Ֆիլմ Քրպորէյշնի (Leucadia Film Corporation) ֆիլմադարանը ։

Սկանդալ

Ընկերությունը փլուզվեց 2001թ.-ին, երբ ներքին աուդիտը պարզեց, որ 122 մլն․ ԱՄՆ դոլարը ներդրվել է Բահամյան բանկային հաշիվներում՝ առանց խորհրդի անդամների հավանության[7][8]։ ՍԻՆԱՐ-ը նաև վճարել էր ամերիկացի սցենարիստներին աշխատանքի համար՝ շարունակելով դաշնային դրամաշնորհներ և հարկային վարկեր ընդունել ներքին շուկայում արտադրության համար, չնայած Կանադայի քաղաքացիների անուններով (սովորաբար ՍԻՆԱՐԻ հետ կապ չունեցող գրողներ, այդ թվում ՝ Չարեստի քույր Հելենը) այդ աշխատանքների համար վարկավորվել էին։

Քրեական մեղադրանքներ չեն առաջադրվել, ՍԻՆԱՐ-ը հերքեց որևէ իրավախախտում, փոխարենը՝ ընկերությունը Կանադայի և Քվեբեկի հարկային մարմիններին վճարել է 17,8 միլիոն Կանադական դոլար փոխհատուցում և ևս 2,6 միլիոն Կանադական դոլար Թելեֆիլմ Կանադա(Telefilm Canada) դաշնային ֆինանսավորող գործակալությանը: ՍԻՆԱՐ ընկերության բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազեց, և շուտով ընկերությունը հանվել է ցուցակից:

Որոշ ենթադրություններ կային, որ ՍԻՆԱՐ-ի ֆինանսական տնօրեն Հասանայն Փանջուն ներդրումային սխեմայի գլխավոր հեղինակն էր: Մյուս անհատները, որոնք, ենթադրաբար, օգնել են սխեմային, Ջոն Քսանթուդակիսը (Norshield Investment Group-) և Լինո Մատեոն (Mount Real Corporation): Ենթադրվում էր, որ Չարեստը և Վայնբերգը (և ավելի ուշ՝ Փանջուն) օգտագործել են ՍԻՆԱՐ-ը որպես անձնական «խոզուկ բանկ» և պլանավորել են մի շարք բարդ գործարքների միջոցով գումարներ փոխանցել ընկերությունից Բահամյան կղզիներ իրենց սեփական օֆշորային հոլդինգային ընկերություններին[9]:

2001 թվականին Չարեստը և Վայնբերգը համաձայնվեցին վճարել 1 միլիոն դոլար և հեռացվեցին ընկերության տնօրենների խորհրդից։

Հետևանքներ

2009 թվականի օգոստոսի 26-ին, առանձին գործի շրջանակներում, Քվեբեկի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ ՍԻՆԱՐ-ը փոխառել է Կլոդ Ռոբինսոնի աշխատանքը իր «Ռոբինզոն Սուկրո» մուլտսերիալի համար։ Սերիալը հիմնված էր 1986 թվականին ՍԻՆԱՐ-ին նրա կողմից առաջարկված գաղափարի վրա, որը մերժվել էր: Հայցի արդյումքում Ռոբինսոնին շնորհվել է 5,2 միլիոն դոլար վնասի փոխհատուցում, որը լուծեց երկու կողմերի միջև 14 տարվա վեճը[10][11]։

2011 թվականի մարտի 10-ին համահիմնադիր Ռոնալդ Ա. Վայնբերգը վերադարձավ Մոնրեալ Կարիբյան ծովի կղզիներից հանգստանալուց և անմիջապես ձերբակալվեց արժեթղթերի խարդախության համար այն բանից հետո, երբ այդ ամսվա սկզբին նրան կալանավորելու հրաման էր տրվել[12]:

2014 թվականի հունվարի 17-ին նախկին ֆինանսական տնօրեն Հասանայն Փանջուն իրեն մեղավոր է ճանաչել չբացահայտված հանցագործությունների մեջ: Դատավորը նշել է, որ այս հանցագործությունները «խայտառակ» են և արգելել է դատավարության մանրամասների հրապարակումը: Փանջուն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման[13]։

2014 թվականի մայիսի 12-ին Վայնբերգին, Ջոն Քսանթուդակիսին (Norshield Financial Group) և Լինո Մատեոյին Մուտ Ռեալ կորպ-ից Մոնրեալի Բարձրագույն դատարանում[14] խարդախության 26 կետով մեղադրանք է առաջադրվել: Նրանք դատապարտվել են մեղադրանքների մեծ մասի համար 2016 թվականի հունիսի 2-ին, իսկ դատավարության ընթացքում Փանջուն հանդես է եկել որպես մեղադրանքի առանցքային վկա[15]: 2016 թվականի հունիսի 22-ին Վայնբերգը դատապարտվել է 8 տարի 11 ամիս ազատազրկման, իսկ մյուս երկուսը ՝ յուրաքանչյուրը 7 տարի 11 ամիս[16]։ 2019 թվականի մայիսի 3-ին Ուայնբերգը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել[17]։

ՍԻԱՆՐ-ի գործն այսպես նկարագրեց The Globe and Mail-ը

Միստր Ուայնբերգը և Միսս Չարեստը որոշեցին երեխաների համար ծրագրեր ստեղծել, որոնք զերծ էին բռնությունից և սեքսիզմից, քանի որ նրանք ցանկանում էին սերմանել սոցիալապես առաջադեմ տեսակետներ և ինքնագնահատական իրենց որդիների և երեխաների սերնդի մեջ, ովքեր շատ հաճախ ունենում են հեռուստահաղորդումների վատ ընտրություն:

Բայց մինչ իրենց երեխաները մեծացան ՍԻՆԱՐ-ի շոունների տարիքից, ամուսինների դրդապատճառները կարծես սահում էին տարրական ագահության լավ յուղված ուղու վրա: Եթե հարստացման համար անհրաժեշտ էր խախտել կանոնները, ապա դա այդպես էլմ արվեց: Հաջողությունը գլխապտույտ առաջացրեց: Նրանք գործել են զգալով իրենց անպարտելի[18]։

Ծանոթագրություններ

  1. Yakabuski, Konrad. «The tattered Cinar legacy is a lesson in humility». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 8 November 2020-ին. Վերցված է 20 April 2020-ին.
  2. «Cinar verdict sets example for white collar crime». Montreal Gazette. Վերցված է 20 April 2020-ին.
  3. «Jury finds three accused in Cinar trial guilty of fraud». montrealgazette (կանադական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-11-16-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  4. «CINAR sold for $143.9 million US; new owner outlines growth strategy». CBC News. October 31, 2003. Արխիվացված օրիգինալից November 7, 2012-ին. Վերցված է September 7, 2006-ին.
  5. «CINAR turns into Cookie Jar». Variety. 28 March 2004. Արխիվացված օրիգինալից 14 March 2017-ին. Վերցված է March 14, 2017-ին.
  6. «Cinar seeks Nasdaq listing». Variety. Reuters. Արխիվացված օրիգինալից 27 November 2021-ին. Վերցված է 21 April 2020-ին.
  7. Swift, Allan. «CINAR Co-Founders Fined $1 Million Each, Banned From Company For Five Years». Sanford Law Schooenson was awarded $5.2 million in damages, in a suit that resolved a 14-year dispute between the two parties. Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին.
  8. «CINAR to pay $5.2M for plagiarizing cartoon». Արխիվացված օրիգինալից 11 August 2020-ին. Վերցված է 20 April 2020-ին.
  9. «Norshield CEO led 'cleanup'». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 21 April 2020-ին.
  10. «Cinar to pay $5.2M for plagiarizing cartoon». CBC News. August 26, 2009. Արխիվացված օրիգինալից December 24, 2013-ին. Վերցված է August 27, 2009-ին.
  11. «Montreal animator wins $5.2M in copyright battle». Montreal Gazette. August 26, 2009. Արխիվացված է օրիգինալից August 30, 2009-ին. Վերցված է August 27, 2009-ին.
  12. «Arrest warrant issued for Cinar co-founder Ronald Weinberg». Montreal (անգլերեն). March 2, 2011. Արխիվացված օրիգինալից May 21, 2021-ին. Վերցված է August 23, 2020-ին.
  13. «Former CA sentenced to four years in jail». The Gazette. Արխիվացված է օրիգինալից January 12, 2016-ին. Վերցված է November 8, 2015-ին.
  14. Delean, Paul. «Fraud trial of CINAR founder Ronald Weinberg and investment execs begins in Quebec Superior Court». The Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից May 13, 2014-ին.
  15. Marotte, Bertrand; Van Praet, Nicolas (June 2, 2016). «CINAR founder Ronald Weinberg, two others found guilty on fraud charges». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից May 3, 2017-ին. Վերցված է September 16, 2022-ին.
  16. Marotte, Bertrand (June 22, 2016). «Cinar founder Weinberg given nearly nine years in fraud case». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից September 20, 2022-ին. Վերցված է September 16, 2022-ին.
  17. «Cinar founder Ronald Weinberg gets full parole on 9-year sentence». Montreal Gazette. Արխիվացված օրիգինալից 2020-06-06-ին. Վերցված է 2020-08-18-ին.
  18. Yakabuski, Konrad (June 23, 2016). «The tattered Cinar legacy is a lesson in humility». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից November 8, 2020-ին. Վերցված է August 18, 2020-ին.