Վատիկանի տնտեսությունը հիմնականում ֆինանսապես ապահովվում է նամականիշերի, մետաղադրամների, մեդալների և զբոսաշրջային հուշանվերների վաճառքով, ինչպես նաև թանգարանների մուտքի և հրատարակությունների վաճառքով: Վատիկանում 2016 թվականին աշխատել է 4822 մարդ։

Վատիկանի տնտեսություն
Վիճակագրություն
Սուրբ Պետրոսի տաճարի տանիքում հուշանվերների խանութ
Բանկոմատ Վատիկանում՝ լատիներեն հրահանգներով

Վատիկանը ստանում է սուբսիդիաներ Իտալիայից, որոնք ներառում են անվճար ջրամատակարարում, հարկային արտոնություններ և այլ տեսակի հատուկ պետական ֆինանսավորում:

Վատիկանը թողարկում է իր սեփական մետաղադրամներն ու նամականիշերը։ Այն որպես արժույթ օգտագործում է եվրոն 1999 թվականի հունվարի 1-ից՝ Եվրամիության հետ հատուկ համաձայնագրի շնորհիվ (Խորհրդի որոշում 1999/98): Եվրո մետաղադրամներն ու թղթադրամները սկսել են օգտագործել 2002 թվականի հունվարի 1-ին. Վատիկանը եվրո թղթադրամներ չի թողարկում: Եվրո մետաղադրամների թողարկումը խստորեն սահմանափակված է պայմանագրով, թեև սովորականից մի փոքր ավելին թույլատրվում է մեկ տարում, երբ Հռոմի պապի փոփոխություն է տեղի ունենում[1]։ Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները շատ են փնտրում կոլեկցիոներների կողմից[2]։

Հիմնական վիճակագրություն

Բյուջե

  • եկամուտները: €770 միլիոն (2021)[3]
  • ծախսերը: €803 միլիոն(2021)
  • դեֆիցիտ: €33 միլիոն (2021)

Արդյունաբերություն

Փոքր քանակությամբ խճանկարների և անձնակազմի համազգեստի տպագրություն և արտադրություն, բանկային և ֆինանսական գործունեություն ամբողջ աշխարհում[4]

Էլեկտրաէներգիա

Արտադրություն

442 մեգավատ/ժամում (2010) արևային մարտկոցներից.[փա՞ստ]

Ներմուծում

Վատիկանին Էլեկտրաէներգիա մատակարարում է Իտալիան.[փա՞ստ]

Արժույթ

Ովրո (2002 թվականից)։ Վատիկանը կախված է Իտալիայից թղթադրամների, նամականիշերի և այլ արժեքավոր փաստաթղթերի գործնական արտադրության համար։[փա՞ստ] Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները որոնվում են կոլեկցիոներների կողմից:[փա՞ստ]

Ֆինանսական տարին օրացուցային տարի է:[փա՞ստ]

Ծանոթագրություններ

  1. «Agreements on monetary relations (Monaco, San Marino, the Vatican and Andorra)». Activities of the European Union: Summaries of legislation. Վերցված է 23 February 2007-ին.
  2. «Benedict Vatican euros set for release». Catholic News. 21 April 2006. Վերցված է 25 September 2014-ին.
  3. «Vatican's 2022 "Mission Budget" shows deficit, but less than last year». international.la-croix.com (անգլերեն). 2022-01-28. Վերցված է 2023-05-17-ին.
  4. «Europe :: Holy See (Vatican City) — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2019-11-18-ին.