Վերա Նիկոլիչ Պոդրինսկա

11:56, 28 Ապրիլի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վերա Նիկոլիչ Պոդրինսկա(հունիսի 8, 1886 Զագրեբ-մարտի 28, 1972 Զագրեբ) խորվաթ նկարիչ և բարոնուհի ։

Կենսագրություն

Պոդրինսկան Բարոն Վլադիմիր Նիկոլիչ և բարոնուհի Գաբրիելլա Էլլա Ֆրանցիսկա Մարիայի(ծնված՝ Սքոթի) դուստրն էր։ Նիկոլիչին նկարել է սովորեցրել խորվաթ նկարիչ Օտտո Իվեկովիչը 1900 թվականից, այնուհետև սովորել է Փարիզում ՝ Անդրե Լոտեի և Լեո Յունեկի մոտ: 1917 թվականին առաջին ցուցադրությունը ունեցավ։

1944 թվականին Խորվաթիայի Անկախ Պետության կառավարության կողմից Զագրեբի Պանտովչակ փողոցում գտնվող նրա սեփականությունում տեղակայվել էր բանտային ճամբար[1]։Ճամբարում պահվում էին գերի ընկած ամերիկացի օդաչուները։ Օդաչուներին թույլատրվել է աշխատել Նիկոլիչի խաղողի այգում և օգտագործել նրա ունեցվածքը թենիս խաղալու և երաժշտություն լսելու և այլ գործունեության համար:

Պատերազմից հետո նրա ունեցվածքը կա՛մ ազգայնացվեց, կա՛մ գնվեց իշխող Կոմունիստական կուսակցության կողմից, և կառուցվեց Վիլա Զագորջեն՝ Հարավսլավիայի առաջնորդ Յոսիպ Բրոզի կալվածքը:

1957 թվականին Նիկոլիչը գիրք է հրատարակել Զագրեբից Բանգկոկ («Զագրեբից Բանգկոկ») ճանապարհորդելու մասին[2]։

Նիկոլիչը 1966 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու իր աշխատանքների ցուցադրությանը։ Նրան դիմավորեցին մի քանի նախկին բանտարկյալներ, որոնք պահվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա կալվածքում[3]:

Ծանոթագրություններ

  1. Allied War Prisoners in the NDH
  2. Nina Ožegović (24 December 2002). «28 hrvatskih slikarica plave krvi» [28 Female Croatian Painters of Blue Blood] (Croatian). Nacional (weekly). Արխիվացված օրիգինալից 17 July 2012-ին. Վերցված է 30 June 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Myth: The Croatians Executed Dozens of Croatian Airmen». Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին. Վերցված է 2008-04-23-ին.

Հղումներ