Համբույրի և լացի անկյուն (անգլ.՝ kiss and cry), գեղասահքի այն հատվածն է, որտեղ գեղասահորդները սպասում են իրենց գնահատականներին գեղասահքի մրցույթի ժամանակ իրենց ելույթներից հետո[1]: Այն այդպես է անվանվել, քանի որ գեղասահորդներն ու մարզիչները հաճախ համբուրվում են՝ նշելու լավ ելույթը կամ լաց են լինում անհաջող ելույթից հետո: Տարածքը սովորաբար գտնվում է սահադաշտի անկյունում կամ վերջում և կահավորված է աթոռներով՝ չմշկորդների, մարզիչների համար, այնտեղ կան մոնիտորներ՝ մրցումների արդյունքները ցուցադրելու համար: Անկյունը հաճախ զարդարված է լինում ծաղիկներով, ունենում է ետնաէկրան, որի վրա ցուցադրվում են մրցույթների հեռուստատեսային կադրերն ու չմշկորդների լուսանկարները, թե նրանք ինչպես են արձագանքում են իրենց ելույթին և միավորներին:

Միշել Քվանը նստած է համբույրի և լացի անկյունում 2002 թվականի ԱՄՆ գեղասահքի առաջնությունում :

Տերմինը հնարել է Ֆինլանդիայի գեղասահքի պաշտոնյա Ջեյն Էրկոն, որ եղել է 1983 թվականի Հելսինկիում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնության կազմկոմիտեում: Էրկկոն այդ անունը մտածել է, երբ հեռուստատեսային տեխնիկները, որոնք մինչ միջոցառումը քարտեզագրել են սահադաշտը և ցանկացել են իմանալ, թե ինչպես է կոչվում տարածքը[2][3]: Օլիմպիական խաղերի արդյունքների առաջին պաշտոնական սպասասրահը հայտնվել է Սարաևոյում 1984 թվականին[4] «Համբույր և լաց» տերմինը լայնորեն օգտագործվել է 1990-ականների սկզբին և այժմ պաշտոնապես գրանցված է Չմշկասահքի միջազգային միության կանոնակարգում[5]: «Համբույր և լացի» տարածքի ցուցադրումը անհատականացրել է մարզաձևը և օգնել գեղասահքն ավելի տարածված դարձնել օլիմպիական մրցումները հեռուստատեսությունում[4]։ Շատ ազգային ֆեդերացիաներ, այդ թվում՝ ամերիկյան ֆեդերացիան, մարզում են չմշկորդներին, թե ինչպես նրանք պետք է իրենց պահեն տեսախցիկի առաջ՝ սպասելիս[4]:

Մարմնամարզության որոշ մրցումների ժամանակ այժմ հատկացվում է համբույրի և լացի տարածք[6]:

Ծանոթագրություններ

  1. "kiss-and-cry area" definition from Double-Tongued Dictionary
  2. Sonia Bianchetti Garbato, Cracked Ice. 88-86753-72-1. pp. 45–56
  3. Erkko, coiner of 'kiss and cry,' passes away at 78
  4. 4,0 4,1 4,2 Macur, Juliet (2010-02-22). «After Skating, a Unique Olympic Event: Crying». The New York Times. էջեր A1. Վերցված է July 29, 2012-ին.
  5. «Constitution and General Regulations». International Skaters Union. Արխիվացված է օրիգինալից July 16, 2012-ին. Վերցված է July 29, 2012-ին.
  6. «Gymnastics Adds 'Kiss and Cry' Score Zone».