Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ (գերմ.՝ Maria Elisabeth Lämmerhirt / Lemmerhirt, փետրվարի 24, 1644(1644-02-24), Էրֆուրտ - մայիսի 1 (11), 1694, Այզենախ, Սաքսեն-Էյզենախ), Յոհան Սեբաստիան Բախի մայրը։

Կենսագրություն

Մարիա Էլիզաբեթը ծնվել է Էրֆուրտում 1644 թվականի փետրվարի 24-ին[1] և մկրտվել է փետրվարի 26-ին[2]։ Նրա հայրը՝ Վալենտին Լեմեհիրթը, (մահ․ է 1665 թվաականին), մորթագործ, հարուստ և ազդեցիկ մարդ, հետագայում Էրֆուրտի խորհրդականը[3][4]։

Էրֆրուտում, Բախի հայրական տան վրա կա հուշատախտակ։ 1668 թվականին Մարիան ամուսնացել է Յոհան Ամբրոզիուս Բախի հետ (1645—1695)։ Ավելի վաղ՝ 1638 թվականին, նրա խորթ քույր Հեդվիգը նույնպես ամուսնացել է Բախերի ընտանիքի ներկայացուցչի՝ Յոհանի հետ, որը Յոհան Ամբրոզիուսին հորեղբայր էր գալիս[5][6]։ Մարիա Էլիզաբեթի խորթ քույրը՝ Մարթա Դորոթեա Լեմերհիրթը, երածշտագետ և երգահան Յոհան Գոթֆրիդ Ուոլթերի մայրն էր, որի հետ Յոհան Սեբաստիան Բախը շփվել է ամբողջ կյանքի ընթացքում[7][8]։

Մարիա Էլիզաբեթի և Յոհան Ամբրոզիուսի ամուսնությունը կայացել է Կաուֆմանսկիրխեում։ Հարսնացուի օժիտը մեծ չէր, այդուհանդերձ, հոր բարձր սոցիալական դիրքը նպաստել է ամուսնուերաժշտական կարիերայի հաջողությանը[9]։ Մինչև հիմա Էրֆրուտում, Յունկերսանդ փողոցում, պահպանվել են Բախերի ընտանիքին պատկանող տները․ երիտասարդ ամուսիններն ապրել են №1 տանը[10][11]։

1671 թվականի հոկտեմբերին Յոհան Ամբրոզիուսը ստացավ Էյզենախում քաղաքային երաժշտի պաշտոն զբաղեցնելու հրավեր, և Բախ ամուսիններն իրենց չորս ամսական որդու՝ Յոհան Քրիստոֆերի հետ, տեղափոխվեցին այնտեղ (նրանց առաջնեկը՝Յոհան Ռուդոլֆը, 1670 թվականին վեց ամցական հասակում մահացել էր)[12]։ Նրանց հետ ուղևորվեցին նաև Մարիա Էլիզաբեթի մայրը՝ Էվա Բարբարա Լեմերհիթը, և Յոհանի ֆիզիկական ու հոգեկան առողջության խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող տասնիննամյա քույրը՝ Ամբրոզիուս Մարիա Դորոտեան[13]։ Էյզենախում ծննվեցին Մարիա Էլիզաբեթի վեց երեխաները, այդ թվում նաև Յոհան Սեբաստիանը՝ ութերորդև կրտսեր զավակը[14]։

Յոհան Ամբրոզիուսը Էյզենախում տուն ձեռք բերեց և դարձավ քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև զբաղվում էր երաժտություն դասավանդելով և նվագելով[15]։ Բախերի տանը, ընտանիքի անդամներին հավասար, ապրում էին նաև իր աշակերտները[16]։

1694 թվականին Մարիա Էլիզաբեթը մահացավ՝ թողնելով երեք անչափահաս երեխաներին (մնացածն ավելի շուտ էին մահացել)։ Նրա մահից կես տարի անց Յոհան Ամբրոզիուսը երկրորդ անգամ ամուսնացավ երկու երեխաներով այրու հետ։ Այնուամենայնիվ, ամուսնությունից շատ չանցած հիվանդացավ և մահացավ։ Յոհան Սեբաստիանին, որը այդ ժամանակ ինը տարեկան էր, և Յոհան Յակոբին դաստիարակել է իրենց ավագ եղբայր Յոհան Քրիստոֆը[17]։

Ծանոթագրություններ

  1. Ստացվել է Sfn-ից
  2. Ստացվել է Sfn-ից
  3. Ստացվել է Sfn-ից
  4. Christoph Wolff, Walter Emery. «Bach, Johann Sebastian». Grove Music Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-03-ին. Վերցված է 2020-10-24-ին.
  5. Ստացվել է Sfn-ից
  6. Ստացվել է Sfn-ից
  7. David Mason Greene's Walther, Johann Gottfried // Greene's Biographical Encyclopedia of Composers. — Reproducing Piano Roll Fnd, 1985. — P. 238.
  8. Ruth Tatlow Bach's Numbers: Compositional Proportion and Significance. — Cambridge University Press, 2015. — P. 16.
  9. Ստացվել է Sfn-ից
  10. Robert L. Marshall, Traute M. Marshall Exploring the World of J. S. Bach: A Traveler's Guide. — University of Illinois Press, 2016. — P. 134.
  11. Ստացվել է Sfn-ից
  12. Ստացվել է Sfn-ից
  13. Ստացվել է Sfn-ից
  14. Ստացվել է Sfn-ից
  15. Ստացվել է Sfn-ից
  16. Ստացվել է Sfn-ից
  17. Ստացվել է Sfn-ից

Գրակկանություն